Իսրայելական անօդաչու թռչող սարքը հարձակվել է «Իսլամական Ջիհադ» շարժման զինյալներին տեղափոխող մեքենայի վրա. կան զոհեր
Իսրայելի ռազմաօդային ուժերի անօդաչու թռչող սարքը հարվածել է պաղեստինյան արմատական «Իսլամական Ջիհադ» խմբավորման զինված թևի անդամներին տեղափոխող մեքենային։
Այս մասին հայտնել է Janoubia լրատվական կայքը։
Հարվածի հետևանքով մեքենան հրդեհվել է, ինչի հետևանքով զոհվել են ներսում գտնվող զինյալները։ Նրանց թիվը ճշտվում է։
Դեպքը տեղի է ունեցել Լիբանան-Սիրիա սահմանի մոտ գտնվող Մաջդալ Անջար շրջանում։