Սաուդյան Արաբիայի Թագավորության հետ ԵԱՏՄ պետությունների ապրանքաշրջանառությունը հասել է 4 մլրդ դոլարի
Սաուդյան Արաբիայի Թագավորության հետ ԵԱՏՄ պետությունների ապրանքաշրջանառությունը 2025 թվականին հասել է մոտ 4 մլրդ դոլարի։ Այս մասին հայտարարել է ԵՏՀ արդյունաբերության և ագրոարդյունաբերական համալիրի հարցերով Կոլեգիայի անդամ Գոհար Բարսեղյանը։
Ընդ որում, մշակող արդյունաբերության արտադրանքի առևտրի ծավալը կազմել է 750 մլն դոլար․ «Մենք ակտիվորեն զարգացնում ենք առևտրատնտեսական երկխոսությունը Մերձավոր Արևելքի երկրների, այդ թվում՝ Սաուդյան Արաբիայի հետ։ Ուրախալի է, որ գործընկեր պետությունների ընկերությունները շահագրգռված են Եվրասիական տնտեսական միության շրջանակներում տեխնոլոգիական նախագծերին և նորարարական հարթակներին մասնակցելու հարցում»,-նշել է նա։