Շարունակելու ենք աշխատել գերիների ազատ արձակման համար․ Արմեն Գրիգորյան
Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը մեկնաբանել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ գերիներին ներում շնորհելը բացառելու հայտարարությանը։
«Մենք շարունակում ենք աշխատել, որպեսզի բոլոր գերիներին ազատենք, այդ աշխատանքը կշարունակենք։ Բոլոր հնարավոր ձևաչափերով մինչև հիմա աշխատել ենք և կշարունակենք աշխատել»,- ասել է Գրիգորյանը։