36 ժամով ջուր չի լինելու Նոր նորքի, Ավանի, Նորք-Մարաշի բոլոր տարածքներում և Կոտայքի մարզ որոշ բնակավայրերում«Շտուտգարտ»-ը գոլառատ խաղում հաղթեց «Բայեր»-ին. այլ արդյունքներԵվրոպայում ՆԱՏՕ ուժերի հրամանատարը Ռուսաստանի և ՆԱՏՕ հակամարտությունն անխուսափելի չի համարումՌուբիո․ ԱՄՆ-ը ուսումնասիրում է Սև ծովով հացահատիկի փոխադրումները վերսկսելու Թուրքիայի և Հնդկաստանի առաջարկներըԹրամփը հրապարակել է Գրենլանդիայի քարտեզը՝ ԱՄՆ ռազմաբազայի տեսքովՀայտնաբերվել է զինծառայողի դի՝ հրազենային վնասվածքով․ ՊՆՏեխնոլոգիական ոլորտի ներկայացուցիչները ծանոթացել են COP17-ի կազմակերպման աշխատանքներին«Զվարթնոցում» առաջիկայում անձինք իրենք ինքնուրույն կապահովեն իրենց անցումը, եթե ունեն կենսաչափական (տեսանյութ)Սիրիան դիտարկում է Թուրքիայի, Սաուդյան Արաբիայի և Պակիստանի պաշտպանական դաշինքին միանալու հնարավորությունըAP․ Իրանը խոցել է ավելի քան 115 թիրախ Մերձավոր Արևելքի ամերիկյան 26 ռազմակայաններումՖրանսիայում կյանքի թանկացման դեմ բողոքի ցույցերին մասնակցել է շուրջ 320 հազար մարդՔյոլնում ոստիկանությունը ջրցան մեքենա է կիրառել բողոքի ակցիայի մասնակիցների դեմՀայկ Կոնջորյանը նոյեմբերի 8-12-ը կգործուղվի Նյու ՅորքԼույս չի լինի բազմաթիվ հասցեներումՄերկելը կոչ է արել երկրի պատմության մեջ առաջին անգամ կնոջ ընտրել Գերմանիայի նախագահՄեծ Բրիտանիայի ՊՆ-ն ոստիկանությանը մեղադրել է բրիտանուհու հանդեպ բռնություն գործադրած ամերիկացի զինծառայողի գործն ԱՄՆ-ին ապօրինի փոխանցելու մեջՌեալը պատրաստ է Լիվերպուլի կիսապաշտպանի դիմաց առաջարկել իր երեք խաղացողներից որևէ մեկինԷրդողանն ու Զելենսկին Ստամբուլում քննարկել են ռուս-ուկրաինական պատերազմի դադարեցման հեռանկարներըԵրեւանում հարս ու սկեսուր հայտնվել են դատարանում միմյանց նկատմամբ բռնի գործողություններ կատարելու մեղադրանքովՓաշինյանը կարևորել է միջազգային փորձի ներգրավումը կենսաչափական համակարգի ներդրման գործում«Ատլետիկո»-ն հաղթեց «Լևանտե»-ին՝ ժամանակավորապես գլխավորելով մրցաշարային աղյուսակըՀաշված ժամեր են մնացել. կլինի՞ Մխիթարյանը մեկնարկային կազմում, թե՞ ոչՓաշինյանն ընդունել է IN Groupe և «Կորպորասիոն Ամերիկա օդանավակայաններ» ընկերությունների ղեկավարներինՓաշինյանի կեղծ երկընտրանքը՝ վասալիտետ կամ պատերազմի սպառնալիք․ ՍուրենյանցԶելենսկիի գրասենյակը խոստովանել է Ուկրաինայի կախվածությունը ԱՄՆ հետախուզությունիցՔննարկվել են ՀՀ և բրազիլական ինքնաթիռաշինական ընկերության միջև համագործակցության հեռանկարներըԼարված իրավիճակ Լեհաստանում. երկրի նախագահը խորհրդակցություններ է սկսել խմբակցությունների հետ4 զինծառայող է կալանավորվել ժամկետային Արամայիս Գեւորգյանին ինքնասպшնության հասցնելու մեղադրանքովՄենք մոտենում ենք Ուկրաինայում պատերազմը դադարեցնելու շուրջ համաձայնության հասնելուն․ ԹրամփԱդրբեջանի ԶՈւ-ն ամրապնդել է դիրքերը նաև Սև լճի հատվածումՄիրզոյանը Մանամայում ներկայացրել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հարցում ՀՀ մոտեցումներըԱՄՆ-ից ստացվել է տեղեկություն Մոսկվայում ահաբեկչության նախապատրաստման մասին․ ՌԴ ԱԴԾՀանրապետականների պարտության դեպքում Թրամփը կարող է վերսկսել Իրանի դեմ հարվածներըBinance-ը հայտարարել է, որ փոխհատուցել է հաքերային հարձակման հետևանքով առաջացած վնասի 90%-ըՋերմուկ-Վայք ճանապարհին վնшսվել է գազատարը. ճանապարհը փակ էՍերգեյ Բագրատյանն ընտրվել է Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահԻրանը պահանջում է վերացնել նավթի արտահանման սահմանափակումները․ ԱրաղչիԱվտովթար՝ Լոռու մարզում․ 75-ամյա վարորդը «Jeep Compass»-ով բախվել է բետոնե հենասյանը․ կան վիրավորներԱնթույլատրելի եմ համարում Վազգեն Սարգսյանի մшհվան հանգամանքների ցանկացած շահարկում․ ԱբրահամյանԲաստոնին կտեղափոխվի Բարսելոնա միայն մեկ պայմանով․ Mundo Deportivo
Վանաձորում բեռնատարի հետ բախումից շտապօգնությունով տեղափոխվող բուժառուն մահացել է, բուժքույրը՝ տեղափոխվել հիվանդանոց
Քորայի և Ախթալայի վանքերի որմնանկարների ուշագրավ զուգահեռները՝ ըստ Տեր Հեթումի6.6 մլն դրամ՝ Էրիկին, 4.4 մլն դրամ՝ Իվետա Մուկուչյանին. Էջմիածնի տոնակատարության հաշիվը դեռ փակված չէ. «Հետք»
Սերժ Սարգսյանի հարցազրույցից հիսթերիկ նոպաների մեջ են ընկել մեկ ռեժիմի շտեմարանային քարոզիչները, մեկ էլ երկրորդ նախագահի տելեգրամյան և ֆեյսբուքյան սպասարկուները․ Աշոտյան
Դատարանի որոշմամբ Սոնա Մնացականյանի վրшերթի գործով տուժnղի ներկայացուցչի բողոքները վարույթ ընդունելը մերժվել է. փաստաբանՇուշան Պետրոսյանը պատմել է, թե ինչպես է «Երազ իմ երկիր Հայաստան» երգը Վազգեն Սարգսյանի առաջարկով դարձել հայոց բանակի հիմնըԱրարատ Միրզոյանը և Լիբանանի ԱԳ նախարարը քննարկել են Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներըՄանվել Խնձրցյանը պարտվեց 1/8 եզրափակչում․ դեռ կարող է շարունակել պայքարըՆոյեմբերի 1-ից Երևանում շատրվանների աշխատանքը կդադարեցվի մինչև հաջորդ տարվա մայիսԱդրբեջանն օկուպացված Կովսականում հիդրոէլեկտրակայան է կառուցում
Քաղաքականություն

Рафик ни у чем не виноват. Արտակ Զաքարյան

ՀՀԿ փոխնախագահ Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Рафик ни у чем не виноват!

Նիկոլի երեկվա «ճեպազրույցը» հիշեցրեց Գարիկ Խառլամովի և Գարիկ Մարտիրոսյանի հայտնի հումորային մի ներկայացում, որտեղ սատիրայի հերոսի գործած բազմաթիվ  մեղքեր մեկնաբանվում են որպես անմեղ բարեվարքություն: 

Հատկապես վտանգավոր ու զավեշտալի եմ համարում վարչապետի պաշտոնում հայտվածի (իր ձևակերպումն է) հետևյալ մտքերը. 

«...Ես կարծում եմ, ես գիտեմ, ինչ է զգում և ինչ է մտածում մեր ժողովուրդը: Եթե ես չիմանայի, թե ինչ է զգում և ինչ է մտածում, և ինչ է ուզում մեր ժողովուրդը, ես չէի կարող.

ա) հայտնվել Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնում, և
բ) էս ամեն ինչի մեջով անցնելով՝ շարունակել մնալ վարչապետի պաշտոնում»:

ՓԱՍՏՈՐԵՆ, ըստ Նիկոլ Փաշինյանի՝ հայ ժողովուրդը, կամ  նրա մի մասը հազարամյա հայրենիքի հող հանձնո՞ղ է, ազգային արժանապատվությունից հրաժարվո՞ղ է, խաբեությունները և սուտը սիրո՞ղ է, սրբադասված հոգիներով  պապերի ցեղասպանությունը մոռացության տվո՞ղ է, ադրբեջանցու շպրտած «խաղաղությանը» վստահո՞ղ է, սեփական տանը թշնամու գերությանը պատրաստվո՞ղ է, իր հաղթանակներն ու նրա կերտողներին ուրացո՞ղ է...

Շատ վտանգավոր թեզ է առաջ քաշվում: Շատ վտանգավոր է գործող կառավարության դավադրություններն ու ձախողումները հայ ժողովրդի վզին փաթաթելը: Շատ վտանգավոր է պարտությունները, հայրենազրկումը, Հայաստանի ինքնիշխանության կորստի իրական վտանգը և այլ կորուստները ներկայացնել որպես ժողովրդի ցանկություն:

Ինձ մոտ հերթական մտավախությունն է, որ առաջիկա ընտրություններից հետո Հայաստանին սպասում է նոր ցավոտ գործընթացներ ու նրա հեղինակը նախապես ասում է, որ, եթե ինքը և իր թիմը վերընտրվի՝ ուրեմն նոր կորուստները ևս լինելու են մեր ժողովրդի ցանկությամբ:

Հ.Գ,
И тем не менее, Рафик был ни у чем не виноват!!!

Պարզվում է, մեր ժողովուրդը շատ վատ ազդեցություն է ունեցել հայրենասեր, ազգային գաղափարներով ու նժդեհյան հայացքներով օժտված ու համարյա դաշնակցական Նիկոլի վրա: 

ՓԱՍՏՈՐԵՆ՝ եթե չլիներ մեր ժողովուրդը՝ վարչապետը կհաղթահարե՛ր բոլոր խնդիրները, մինչև վերջ կպաշտպանե՛ր մեր ազգային շահերը, չէ՛ր հայտնվի թուրք-ադրբեջանական կամակատարի կարգավիճակում,  Արցախն ամբողջությամբ չէ՛ր նվիրի և թույլ չէ՛ր տա էթնիկ զտումներ լինեին, դուրս չէ՛ր գա Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու դեմ և այլն: 

Փաստորեն հայ ժողովուրդը, ի հեճուկս Նիկոլ Փաշինյանի,  անընդհատ քվեարկելով վերջինիս օգտին՝ ուղղակի ստիպել է նրան հանձնել Արցախը, գրեթե պարտադրել է ձախողման տանել Մինսկի խումբն ու բանակցային գործընթացը, կտտանքների ենթարկելով նրան՝ ուղարկել է Պրահա՝ նոր դավադրություն գուծելու և այլն...

Հ.Գ. 2 
Դժվար է պատկերացնել, որ այս ամբողջ ողբերգություններից հետո կարելի է կանգնել ու ասել, որ, եթե ժողովուրդը չուզենար այն ինչ տեղի է ունեցել՝ ինձ չէր ընտրի: Չի կարելի  կառավարության ձախողումների ու տեղի ունեցած ողբերգությունների պատասխանատվությունը դնել ժողովրդի վրա: