Իսրայելի բանակի գլխավոր շտաբի պետը վերահաստատել է Գազայի հատվածի ապառազմականացման հանձնառությունը
Իսրայելի բանակի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Էյալ Զամիրը այցելել է Գազայի հատվածի հարավային Ռաֆահ շրջան, որտեղ զննել է այնտեղ տեղակայված ստորաբաժանումները։
Զինվորների հետ հանդիպման ժամանակ նա ընդգծել է, որ Իսրայելի նպատակը՝ Գազան լիովին ապառազմականացնելն է և բանակը պատրաստ է անհրաժեշտության դեպքում անցնել պաշտպանականից հարձակողական գործողությունների։
«Մենք չենք հրաժարվում մեր պատերազմական նպատակներից՝ Գազայի հատվածի լիարժեք ապառազմականացումից և Համասի զինաթափումից։ Մենք գործում ենք քաղաքական ղեկավարության հրահանգներին համապատասխան, պահպանում ենք արմատականներին հաղթելու ռազմական ծրագրերը և պատրաստ ենք անհրաժեշտության դեպքում ձեռնարկել պաշտպանական գործողություններ», - գեներալի խոսքերն է մեջբերել Իսրայելի բանակի մամուլի խոսնակի գրասենյակը։