Զելենսկին պետք է գործի, հակառակ դեպքում կկորցնի. Թրամփ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կոչ է արել Վլադիմիր Զելենսկիին արագորեն կնքել խաղաղության համաձայնագիր։
Նա ասել է, որ Ռուսաստանը պատրաստ է գործարքի, և Կիևը պետք է գործի, հակառակ դեպքում կկորցնի մեծ հնարավորություն:
«Զելենսկին պետք է գործի։ Ռուսաստանը ցանկանում է գործարք կնքել։ Նա պետք է գործի, հակառակ դեպքում կկորցնի մեծ հնարավորություն»,- ասել է ԱՄՆ նախագահը։
Արևմտյան լրատվամիջոցները նախկինում հաղորդել էին, որ Վաշինգտոնը ճնշում է գործադրում Ուկրաինայի վրա՝ իր զորքերը Դոնեցկի մարզից դուրս բերելու համար։ Ամերիկյան հրապարակումների համաձայն՝ Զելենսկիի մերձավոր շրջապատի որոշ անդամներ աջակցում են նման քայլին, սակայն Ուկրաինայի նախագահն ինքը դեմ է դրան։