Հայաստանի հետ սահմանին իրավիճակը շատ հանգիստ է, կրակոցներ, զոհեր և վիրավորներ այլևս չկան. Ալիև
Այս պատմական փաստաթղթի ստորագրումը Սպիտակ տանը՝ Միացյալ Նահանգների նախագահի ներկայությամբ, նշանակում է, որ հակամարտությունն ավարտվել է, և մենք մտել ենք խաղաղության մի շրջան, որը, հուսով եմ, հավերժ կտևի։
Ադրբեջանական Report-ի փոխանցմամբ, նախագահ Իլհամ Ալիևը այս մասին հայտարարել է Մյունխենում France 24-ին տված հարցազրույցում։
Հիշեցնելով, որ ԱՄՆ նախագահը որպես վկա ստորագրել է համատեղ հռչակագիրը, պետության ղեկավարը նշել է, որ այդ ժամանակվանից անցել է ավելի քան վեց ամիս, և Հայաստանի հետ սահմանին իրավիճակը շատ հանգիստ է։ Կրակոցներ, զոհեր և վիրավորներ այլևս չկան։