Ադրբեջանը միակողմանիորեն վերացրել է Հայաստան ապրանքների տարանցման սահմանափակումները. Ալիև
Ադրբեջանը միակողմանիորեն վերացրել է Հայաստան ապրանքների տարանցման սահմանափակումները։
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն այս մասին հայտարարել է Մյունխենում France 24-ին տված հարցազրույցում։
«Մենք նաև սկսել ենք Հայաստան մատակարարել անհրաժեշտ նավթամթերք, և դրանով իսկ սկսվել են մեր առևտրային հարաբերությունները։ Այսպիսով, մենք կարող ենք տեսնել, որ խաղաղությունն արդեն իսկ ձեռք է բերվել։ Կան որոշ ձևականություններ, որոնք պետք է կատարվեն վերջնական խաղաղության համաձայնագրի ստորագրումից առաջ։ Սակայն, ձեր նշած հռչակագրից բացի, երկու երկրների արտաքին գործերի նախարարները Վաշինգտոնում նախաստորագրել են նաև խաղաղության համաձայնագրի տեքստը։ Այսպիսով, ինձ համար սա արդեն ավարտված աշխատանք է։ Կարծում եմ՝ Հայաստանի վարչապետը համաձայն է ինձ հետ։ Մենք հիմա սովորում ենք ապրել խաղաղության մեջ, և սա շատ լավ զգացողություն է», - ասել է Ադրբեջանի նախագահը։