Իրանում իշխանափոխությունը կլինի լավագույն արդյունքը. Թրամփ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իրանում իշխանափոխությունը կհամարի հնարավոր լավագույն արդյունքը։
Նա այս հայտարարությունն արել է՝ պատասխանելով լրագրողների հարցերին Հյուսիսային Կարոլինայից մեկնելուց առաջ, որտեղ նախկինում ելույթ էր ունեցել:
«Թվում է, թե դա լավագույն բանն է, որ կարող էր տեղի ունենալ հենց հիմա», - պատասխանել է ամերիկացի առաջնորդը, երբ հարցրել են, թե արդյոք ինքը ձգտում է իշխանափոխության Իրանում։