Գիշերը շփման գծում ժամանակ առ ժամանակ կրակոցներ են եղել
Այս գիշեր ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում հիմնականում պահպանվել է ապրիլի 5-ի ժամ 12-ին ձեռք բերված կրակի դադարեցման շուրջ պայմանավորվածությունը:
Այս մասին տեղեկացնում է ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունը։
Հարկ է նկատել, որ Newspress.am-ի թղթակիցը, ով այս պահին գտնվում է շփման գծում, տեղեկացնում է, որ գիշերվա ընթացքում ժամանակ առ ժամանակ կրակոցներ են եղել: