ԵՄ առաքելության մանդատի երկարաձգման հարցը Հայաստանում չի քննարկվում. Ռիտտեր
Հայաստանում ԵՄ մոնիթորինգային առաքելության մանդատը երկարաձգելու վերաբերյալ որևէ քննարկում չի ընթանում։
Այս մասին նշել է Հայաստանում ԵՄ մոնիթորինգային առաքելության ղեկավար Մարկուս Ռիտտերը։
«ՀՀ իշխանությունները ցանկանում են, որ ԵՄ քաղաքացիական մոնիթորինգային առաքելությունը շարունակի իր աշխատանքը մինչև Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի ստորագրումը և վավերացումը։ Սակայն առաքելության մանդատը երկարաձգելու վերաբերյալ որևէ քննարկում չկա», - ասել է նա։
Հիշեցնենք, որ ԵՄ մոնիթորինգային առաքելությունը իր աշխատանքները սկսել է 2023 թվականի փետրվարի 20-ին։ 2025 թվականի հունվարի 30-ին ԵՄ խորհուրդը երկու տարով՝ մինչև 2027 թվականի փետրվարի 19-ը, երկարաձգել է մանդատը Հայաստանում երկու տարով՝ մինչև 2027 թվականի փետրվարի 19-ը։