Ըստ վիճակագրության պետք էր լիներ 365 սպանություն, բայց 50 դեպք է եղել. ՆԳ նախարար
ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը ասուլիսում հայտարարեց՝ ՀՀ-ում ամեն օր չէ, որ կատարվում է սպանություն, ինչպես հաճախ շահարկում է մամուլը։ Ըստ նրա՝ այս դեպքում առնվազն վիճակագրական պատկերում պետք էր լիներ 365 սպանության դեպք։
«Բայց վերլուծելիս նկատում ենք, որ 2025-ին հաստատված սպանությունները 50-ն են, անցած տարվա 45-ի դիմաց։ Բնականաբար, նույնիսկ այս փոքր թվերը մեզ անհանգստացնում են, քանի որ գործ ունենք խլված կյանքի հետ»,– ասաց նա։
Նախարարը նաև նշեց, որ 12 սպանության դեպք է կանխարգելվել։
Հոգեկան առողջության հետ խնդիրներ ունեցող անձանց կողմից կատարված սպանությունների թվերը ևս ավելացել են։