Վաղը ԿԸՀ նիստում կհրապարակվեն ընտրությունների վերջնական արդյունքներըԼոնդոնն արագացնում է պաշտպանական ծրագրի նախապատրաստումը Անկարայում ՆԱՏՕ գագաթաժողովից առաջԹրամփը և Զելենսկին կարող են հանդիպել G7 գագաթնաժողովի շրջանակներումՊուտինը պնդել է, թե ՌԴ բանակն առաջ է շարժվում ռազմաճակատի բոլոր ուղղություններովՇվեդիան աշխարհում առաջին երկիրն է, որը հասել է ծխելը դադարեցնելու իր նպատակինԿյանքից անժամանակ հեռացել է կոնտրաբասահար Արայիկ ԽաչատրյանըՊայքարը պետք է տեղափոխել բողոքարկման և դիմադրության բոլոր հարթակներ․ ՓոստանջյանԻսրայելի բանակը հայտնել է վերջին շաբաթվա ընթացքում «Հեզբոլլահի» յոթ մարտիկի ոչնչացման մասին52 տարեկանում քաղցկեղից մահացել է գերությունից վերադարձած Կարլեն ՍտեփանյանըՀրդեհ Բաղրամյան գյուղում․ կանխվել է հրդեհի տարածումըԱդրբեջանը մեզ կվերավաճառի ռուսական գազ՝ աստղաբաշխական գներով. Արման ԱբովյանՀամաձայնագրի ստորագրումը նախատեսված է վաղը, և ստորագրումից անմիջապես հետո Հորմուզի նեղուցը բաց կլինիԾառուկյանը Գեյջիին թանկարժեք նվեր է խոստացել Թոփուրիային հաղթելու դեպքումԿԸՀ-ին դիմել ենք ՔՊ անդամների քարոզչության հարցով, պատասխանել են՝ «սպասեք ընտրությունն անցնի»Սելիմի լեռնանցքի ճանապարհին բախվել են «Mercedes»-ը և «Կամազ»-ը․ 3 անչափահասներ տեղափոխվել են ԲԿԱՄՆ պետքարտուղարն ու Հնդկաստանի ԱԳՆ-ն քննարկել են Հորմուզի նեղուցի շուրջ վերջին իրադարձություններըԳլխավոր սխալներից մեկն ընդդիմադիր հատվածում ոչ բավարար համախմբումն էր․ Մեսրոպ ԱռաքելյանՍերգեյ Լավրովն աշխատանքային այցով կմեկնի ԲելառուսՄեր բանակցային թիմը առաջիկա երկու օրերի ընթացքում Ժնև կամ որևէ այլ վայր մեկնելու ծրագրեր չունիԽոսքի սահմանափակումը իշխանությունը դարձրել է ռեպրեսիայի նոր միջոց․ փաստաբանԵթե անգամ 3 տեղամասերում վերաքվեարկություն տեղի չունենա, ԲՀԿ-ն հաղթահարում է անցողիկության շեմըԲարձր ենք գնահատում ՄԹ աջակցությունը Հայաստանում իրականացվող ժողովրդավարական բարեփոխումներինՈրպես անհետ կորած որոնվում է Կարապետ ՄարգարյանըԱՄՆ-ն ու Ադրբեջանը քննարկել են TRIPP նախագծի իրականացումըԻրանի ԱԳՆ խոսնակը մանրամասներ է հայտնել ԱՄՆ-ի հետ փոխըմբռնման հուշագրի ստորագրման ժամկետի վերաբերյալՄադյարը Հունգարիայի նախկին վարչապետ Օրբանի կառավարությանը մեղադրել է ընտրողներին խաբելու մեջԱշոտյանին կալանավորել են, որպեսզի ՔՊ-ի անդամակցումը ԵԺԿ-ին անխոչընդոտ լինի. ՇարմազանովԲՀԿ-ն դատարանում վիճարկում է ԿԸՀ-ի որոշումներըՄարտունիում բախվել են բեռնատար «Գազել»-ն ու «Opel»-ը․ կան վիրավորներԱՄՆ-ի հետ համաձայնագրի ստորագրումը կարող է տեղի ունենալ առաջիկա օրերին․ Իրանի ԱԳՆԻրանի նախկին գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի հnւղարկավորությունը տեղի կունենա հուլիսի 9-ինԻսրայելի զինվшծ ուժերը հարվшծել են Լիբանանի հարավինՌուսաստանի զինվшծ ուժերը առաջ են գնում կենտրոնական ռшզմական շրջանի բոլոր հատվածներում․ ՊուտինՎրաստանի նոր պատրիարքը հանդիպումներ է ունեցել հինգ երկրների դեսպանների հետ, այդ թվում՝ ՀայաստանիՀՀ ԱԳՆ-ն շնորհավորական ուղերձ է հղել Միացյալ Թագավորության Ազգային տոնի՝ Թագավորի ծննդյան օրվա կապակցությամբՀովհաննես Հովսեփյանը վերընտրվեցԻլոն Մասկը դարձել է աշխարհի առաջին տրիլիոնատերըԱրդյոք էլեկտրոնային սարքերի աշխատանքին միջամտությո՞ւն է եղել. Գոհար Մելոյան (տեսանյութ)Օդի ջերմաստիճանը հունիսի 14-ի ցերեկը կնվազի 4-5 աստիճանով, հունիսի 15-18-ին աստիճանաբար կբարձրանա 3-4 աստիճանովՍա եթե դեպի հյուսիս կզի՝ կզրկվի վարկերից, եթե դեպի արևմուտք կզի՝ կզրկվի արտահանումից, երկուսն էլ աղետ է, սովորականի պես բոլորի դեմ կզելն այլևս չի ստացվի. ԴանիելյանՎանաձորում բախվել են «Opel»-ը և «Ford Transit»-ը, ինչի հետևանքով վերջինը կողաշրջվել էԱդրբեջանական պաշտոնական և կիսապաշտոնական տեղեկատվական դաշտում շարունակվում է հայկական պատմական ներկայության հետևողական ժխտումը. monumentwatch.orgՆերթուրքական քննարկումները մեզ համար շատ էական չէին լինի, եթե այս ամենում հնարավոր չլիներ հասկանալ թուրքական պետության ընթացքը. ԳեղամյանՀռոմի պապի ինքնաթիռը տեխնիկական խնդիր է ունեցել. Լևոն XIV-ին տրամադրվել է Իսպանիայի թագավորի Falcon-ը
«Կրծքավանդակի ծակած վերք» ախտորոշմամբ ԲԿ տեղափոխված 14-ամյա տղայի կյանքը բժիշկներին հաջողվել է փրկել
Շարունակում եմ խախտումների բացահայտումները. Գոհար ՄելոյանԱնհրաժեշտ կլինեն գրավոր դիմումներ՝ Երևանում գրաֆիտիներ և որմնանկարներ ստեղծելու համար․ ՔաղաքապետարանԱՄԷ նախագահը բարգավաճում է մաղթել Հայաստանին և ՀՀ կառավարությանըԻրանը վճռական որոշում ունի առ այն, որ Հորմուզի նեղուցի ապագան և դրա կառավարումը այլևս նախկինի նման չեն լինելու. ՈսկանյանՆա գալիս է այնտեղ, որտեղից ամեն ինչ սկսվել է. Փյունիկը՝ Մխիթարյանի վերաբերյալ հայտարարություն է տարածել
Հասարակություն

Ձևական ելույթներով Չընդդիմությունը փորձում է ստեղծել բուռն գործունեության իմիտացիա... հանգիստ թողեք ժողովրդին. Լիլիթ Կուջոյան

Բժշկական գիտությունների թեկնածու, առողջապահության կազմակերպիչ, «Առողջություն և առողջապահություն» ՀԿ նախագահ Լիլիթ Կուջոյանը գրում է.

«Կառավարման հիմնական դերակատարներին ընտրեցին անփորձ ու հետագիծ չունեցողների շարքերից, ինչով պետությունը դարձավ փորձադաշտ, դրանից բխող բոլոր աղետներով։

Ինչ ստացվեց- խաբեցին ժողովրդին.
Իհարկե ` այո։
 
2021-ին էլ Չընդդիմությունն «արժանացավ» բազում մարդկանց քվեներին իշխանափոխության հասնելու համար։
Բայց 5-րդ տարին է, ինչ պատգամավորները շատ հարմարավետ ճեմում են ԱԺ դահլիճում, ոմանք էլ` անընդհատ բացակա են։
 
Այս ոչնչաբանության դիմաց վայելում են ցոփուշվայթ կյանքի բոլոր բաղադրիչները։
Զուգահեռաբար ձևական ելույթներով Չընդդիմությունը փորձում է ստեղծել բուռն գործունեության իմիտացիա։
 
Ինչ ստացվեց- խաբեցին ժողովրդին.
Իհարկե ` այո։
 
Դե եթե երկրի ներկայիս ղեկավարը այդքան հզոր տղայա, որ չեք կարողանում հեռացնել, է թող մնա, դուք էլ ձևեր մի թափեք, պետական ու սեփական գումարները մի վատնեք:
 
Մեր Հայրենիքի չզարգացման պատճառներից մեկը միշտ էլ եղել է, իսկ այսօր` առավելապես, այն, որ նորահայտ ու չապականված անհատների մուտքը խստիվ սահմանափակված է դեպի կառավարման դաշտ (համենայն դեպս առանց հովանավորչության), ինչի արդյունքում, ցավոք, քաղաքականությունը քաղաքացիների կողմից նույնականացվում է ստախոսության, կոռուպցիայի և այլ վատթարագույն երևույթների հետ։
 
Ժողովուրդը իր բոլոր զգայարաններով միշտ էլ ատել է իրեն խաբողին ու նվաստացնողին։
 
Ու եթե այս տարի էլ նախորդող բոլոր տարիների ձևերով, կառուցվածքով, տյունինգված ու երեսփոխված դեմքերով` նույնատիպ ելույթներով, նույնաբովանդակ խոստումներով, քաղաքական ուժերը մտնեն ընտրական փուլ, ապա ոչ մի լուսավոր հեռանկար ես չեմ տեսնում։
 
«Նախկինները» ասում են մեզնից լավը չկար, սրանք եկել են քանդեն, հետն էլ ոչ մի էական քայլ քանդողներին հեռացնելու համար չեն անում։
 
«Ներկաներն» էլ, թե բա այնքան էր կոռումպացված, որ խելքի չենք հասցնում բերել։ Բայց կներեք, եթե 8
տարին բավարար չէ փոքր պետությունը կառավարման ճիշտ ուղու վրա բերել, ուրեմն դուք ձեր տեղում չեք, հատկապես որ լավ էլ որդեգրել եք բոլոր արատավոր ձևերը, նույնիսկ կատարելագործել:
 
Եթե քաղաքական ուժը մտնում է պայքարի մեջ «անցողիկ մանդատների» համար, ուրեմն ոչ մի կառուցողական քայլ չի իրականացնելու։
 
Ժողովուրդն էլ նայում էր սրանց բոլորին ու ...
 
և մտածում, և ասում- «Սրանք բոլորը նույն են, իրար հետ են», ուստի և չի հավատում, հետևաբար ոչ ընտրության է գնում, ոչ այլ կերպ է ցանկանում ընդվզել տարատեսակ անարդարությունների դեմ...
 
Քաղաքականությունը խաբեության ու շորթման մասին չէ։
 
Այն պետականաշինության ու մարդակենտրոնության մասին է, երբ պետական այրը ստեղծում է բարեկեցիկ պայմաններ ժողովրդի համար, առողջ ու հարմարավետ արարելու հիմքեր է տրամադրում։
Այնպես որ, հարգելի և ոչ հարգելի «քաղաքական գործիչներ», հանգիստ թողեք ժողովրդին, վաստակի այլ միջոց գտեք։
 
Տեսնես կգա այն օրը, որ արհեստավարժ ու հայրենասեր մարդիկ ղեկավարեն Հայաստանը, ու ոչ ոք չցանկանա արտագաղթել:
 
Ի տարբերություն ձերդ գերազանցություն «դեմքերի», ոչինչից ոչինչ չհասկացող, մշտապես առանց հովանավորչության ապրող, ընդամենը բժիշկ-քաղաքացու մտքեր...»: