Հայաստանի նախագահը ապրիլի 6-7-ը պաշտոնական այցով կմեկնի Գերմանիա
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը ապրիլի 6-7-ը պաշտոնական այցով կմեկնի Գերմանիա: Այդ մասին RIA Novosti-ի փոխանցմամբ` երեքշաբթի հայտնել է նախագահի մամլո ծառայությունը:
Այցի շրջանակներում Սարգսյանը մտադիր է հանդիպել Գերմանիայի նախագահ Յոահիմ Գաուկի, կանցլեր Անգելա Մերկելի, Բունդեսթագի ղեկավար Նորբերթ Լամերտի, ինչպես նաև ԱԳ նախարար, ԵԱՀԿ գործող նախագահ Ֆրանկ Վալտեր Շտայնմայերի հետ:
Փորձագետների կարծիքով՝ բանակցությունների հիմնական թեման կդառնա իրավիճակի սրումը Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում: