Արտակարգ դեպք. Երևանի 68-ամյա բնակչուհին վառարանը վառելու հետևանքով այրվածքներ է ստացել ու տեղափոխվել հիվանդանոց
Արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Shamshyan.com-ի հաղորդմամբ, փետրվարի 1-ին ժամը 21։00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Շենգավիթի բաժնում օպերատիվ տեղեկություն է ստացվել, որ «ջերմային այրվածք բոցով, 2-րդ, 3-րդ, 4-րդ աստիճանի դեմքի, պարանոցի, կրծքավանդակի, որովայնի, վերին և ստորին վերջույթների շրջանում մոտ 40 տոկոս մարմնի մակերեսի ինհալացիոն վնասվածք, ծայրահեղ ծանր այրվածքային շոկ ախտորոշմամբ շտապօգնության խումբը «Այրվածքաբանության ազգային կենտրոն» է տեղափոխել մի քաղաքացու։ Հիվանդանոցում բժիշկները ոստիկաններին հայտնել են, որ բուժօգնության տեղափոխվածը՝ Երևանի բնակիչ 68-ամյա Լաուրա Մ․-ն է, ով կատարվածի մասին բացատրություն տալ չի կարող, քանի որ գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում։ Ոստիկաններին տուժածի 32-ամյա որդին հայտնել է, որ նույն օրը տանը վառարանը փայտով վառելու համար իր մայրն օգտագործել է յուղով և բենզինով պատրաստված վառելանյութ, որի արդյունքում առաջացած կրակը վնասել է նրան։
Դեպքի փաստով ոստիկանության Շենգավիթի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժին։