Գերմանիայում Դանուբի ափին հայտնաբերել են երկմետրանոց անակոնդաԵրկու ուղևորի կապել են հենց օդում՝ Դոհա թռիչքի ժամանակ տեղի ունեցած կռվի պատճառով Առաջին մուտքի երկրի սխալ նշումը կարող է հանգեցնել մուտքի արգելքի կամ հարկադիր վերադարձի․ դեսպանատունԱրդեն շուրջ մեկ շաբաթ է՝ մեծ թվով բեռնատարներ չեն կարողանում շարունակել ճանապարհը դեպի ՄոսկվաՊուտինը վստահ է, որ Մերձավոր Արևելքում իրավիճակը կկայունանաՀայտնի են «Tour of Armenia»-ի երրորդ մրցափուլի հաղթողներըՈւրախ կլինեմ դա տեսնել. Գեյջին հայտարարություն է արել Ծառուկյանի առաջիկա մենամարտի վերաբերյալԻրաքն ու Իրանը հետաքննում են սահմանամերձ շրջաններից անօդաչու թռչող սարքերի արձակումըԿալանավորվել է Վրաստանի՝ պետական դավաճանության մեջ մեղադրվող պաշտպանության նախկին նախարարըԽաչվերացի տոնին Սուրբ Պատարագներ կմատուցվենԳերմանիայի դաշնային դատախազությունը մեղադրանք է առաջադրել ՀԱՄԱՍ-ի ենթադրյալ յոթ անդամներինՄբապեն առանձնացրել է համաշխարհային ֆուտբոլի 6 գլխավոր տաղանդներին․ ո՞ւմ խաղին է հետևում ֆրանսիացինՍեպտեմբերի 13-ին կկայանա Buissup Challenge-ի պաշտոնական փակումըԻսրայելը նոր հարվածներ է հասցրել Հարավային ԼիբանանինԱվտովթար՝ Գեղարքունիքի մարզում. Չկալովկայում բախվել են «Mercedes»-ն ու «Nissan»-ը. կան վիրավորներԹուրքիայի ԱԳՆ-ն դատապարտել է Իրաքի տարածքից Սաուդյան Արաբիայի ուղղությամբ ԱԹՍ-ների հարձակումներըՊուտին․ Մերձավոր Արևելքում իրավիճակը շուտով կկայունանաԻջևանում թալանել են «Արդշինբանկ»-ի մասնաճյուղը․ օպերատիվ խումբը բանկը հայտնաբերել է տակնուվրա եղած Իրանը և տարածաշրջանի երկրները կքննարկեն Հորմուզի նեղուցի հարցը Հայկ Սարգսյանի նկատմամբ Քննչական կոմիտում հարուցվել է քրեական վարույթ Արմավիրում անմարդկային պայմաններում հայտնաբերված տղամարդկանցից մեկը 1 ամիս անց մահացավ Էթնիկ զտման վայրը չպետք է վերածվի զբոսաշրջային երթուղու. բաց նամակ՝ դիվանագիտական ներկայացուցիչներին Հայկ Սարգսյանն էլ է մասնակցում ՔՊ-ի քաղաքական ժողովին Վանաձորի օդում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը Թրամփը վստահ է, որ Հորմուզի նեղուցում նավագնացության հետ կապված իրավիճակը հաջողությամբ կկարգավորվիBRICS երկրները կաջակցեն բազմակողմ առևտրային համակարգին. Սի ԾինփինՀայաստանի հավաքականի ֆուտբոլիստը փետրվարի 1-ից նոր ակումբ կունենա«Կա՛մ զիջում, կա՛մ պատերազմ». քպ-ական էժան շանտաժը. Իշխան ՍաղաթելյանՎեհափառն անդրադարձել է Հայոց Եկեղեցու ազգապահպան առաքելությանըԱՄՆ ԿՀՎ-ն գաղտնազերծել է սեպտեմբերի 11-ի ահաբեկչության նախապատրաստման վերաբերյալ փաստաթղթերՆԳՆ կրթահամալիրում քննարկվել է սահմանապահ ծառայողների արհեստագործական կրթության ծրագրի ներդրումըՉեղարկվում է Շիրակի մարզի պլանային ջրանջատումը. «Վեոլիա Ջուր»Դպրոցականների հեծանվավազքի մրցաշարում համայնքային փուլում մասնակցություն ունենք գրեթե 1000 դպրոցից՝ շուրջ 4400 երեխա. ԿԳՄՍ նախարար
Արմավիրում անմարդկային պայմաններում հայտնաբերված տղամարդկանցից մեկը 1 ամիս անց մահացավ
ՖԻՖԱ-ն ցմաh որակազրկել է ֆուտբոլային ֆեդերացիաների երկու նախկին նախագահի ֆուտբոլային որևէ գործունեությամբ զբաղվելու իրավունքիցԱնօդաչու թռչող սարքերը հարձակվել են Տագանրոգի օդանավակայանի և Տոլյատիի քիմիական գործարանի վրաՕրվա իշխանությունը գտել է նոր թիրախ. Գառնիկ ԴանիելյանՈրպես անհետ կորած որոնվող 15-ամյա Անի Գևորգյանը հայտնաբերվել է ԲյուրեղավանումՕդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանովՀյուսիսային Կորեան Ճապոնական ծովի ուղղությամբ բալիստիկ հրթիռներ է արձակել33-ամյա տղամարդուն պատկանող բնակարանից գողացել են 10 հազար դոլար, 4 մլն դրամ և ոսկյա զարդեր
Բանակի իրական խնդիրները սառնարանի մեջ չեն պահվում․ Պապիկյանի «անակնկալ» այցերը միայն տեսարան են ապահովում
Արցախցիներից հավելյալ փաստաթղթեր են պահանջում՝ կրկնաքաղաքացիությունը բացառելու հիմքով․ փաստաբանԱՄՆ-ը կրճատել է այն ժամանակավոր միջանցքների թիվը, որոնց ընթացքում նավերը կարող են անցնել Հորմուզի նեղուցով«Եթե կոտրվենք, դա Գագիկին դուր չի գա, պետք է միասնական լինենք, որ հաղթենք այս ցավին». Գագիկ Միկիչյանն անմահացել է սեպտեմբերի 30-ին ՋրականումԱյս լուսանկարներում հայաթափված Արցախում և մասնավորապես Շուշիում հրճվում են, և բնականաբար հարց չեն տալիս, թե ո՞ւր են կորել հայերը Արցախից. Մհեր ՀակոբյանՍփյուռքից մեկ Թուրքիան է սարսափում, մեկ էլ՝ ՔՊ-ն․ Մարգարիտ ԵսայանՍաուդյան Արաբիայում խոսել են տրանսարաբական նավթամուղի վրա հարձակման մասինՍևանի ափին. Փաշինյանը տեսանյութ է հրապարակելՀայտնի է Անկախության 35-ամյակի տոնական համերգների ծրագիրը (տեսանյութ)
Հասարակություն

«Պետք է լսել կամ կատարել հոտնկայս՝ աջ ձեռքը կրծքին դրված». պետական միջոցառումներին ՀՀ օրհներգի կենդանի կատարումը դառնում է պարտադիր

Կառավարությունն այսօրվա նիստում հաստատել է Հայաստանի Հանրապետության օրհներգի կատարման կարգը։ Հարցը ներկայացրել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը։

Նրա խոսքով՝ պետական խորհրդանիշների նկատմամբ պատշաճ վերաբերմունքի ձևավորումն ու դրանց միասնական ստանդարտի ապահովումը Կառավարության առաջնահերթ ուղղություններից են։ Նախարարը նշել է, որ նախորդ տարի «Հայաստանի Հանրապետության օրհներգի մասին» օրենքում կատարվել են փոփոխություններ և լրացումներ՝ նպատակ ունենալով սահմանել միասնական ստանդարտ։ Դրանց հիման վրա ստեղծվել են օրհներգի ամբողջական և կրճատ տարբերակների պաշտոնական ձայնագրությունները, որոնք տեղադրվել են Կառավարության և ԿԳՄՍ նախարարության պաշտոնական կայքերում՝ հասանելի դառնալով տարբեր կառույցներին և քաղաքացիներին՝ օրենքով սահմանված դեպքերում կիրառման համար։

Ամփոփելով կատարված աշխատանքը՝ ներկայացվել է օրհներգի կատարման կարգը, որը հստակ սահմանում է, թե երբ, որտեղ և որ տարբերակով պետք է հնչի ՀՀ օրհներգը՝ ապահովելով միասնական կիրառություն։ Ժաննա Անդրեասյանի խոսքով՝ նոր կարգով պետական միջոցառումների ընթացքում օրհներգի կենդանի կատարումը դառնում է պարտադիր։

«Պետական կառույցների բոլոր՝ առավել ևս արարողակարգային միջոցառումների դեպքում, պետք է նախապես պլանավորել և ապահովել օրհներգի կենդանի կատարման հնարավորությունը, որը կարող է լինել նվագախմբային, նվագախմբային և երգչախմբային կամ երգչախմբային տարբերակներով»,- ասել է ԿԳՄՍ նախարարը:

Միաժամանակ կարգավորվում են նաև այն դեպքերը, երբ օրհներգը հնչում է ոչ պետական կազմակերպությունների կամ այլ անձանց կողմից անցկացվող հանդիսավոր միջոցառումների սկզբում։ Այս պարագայում նույնպես դիտարկվում է կենդանի կատարումը, իսկ ձայնագրության օգտագործման դեպքում պարտադիր է կիրառել միայն պաշտոնական տարբերակները, որոնք հասանելի են Կառավարության և ԿԳՄՍՆ կայքերում։

ԿԳՄՍ նախարարն առանձնահատուկ ուշադրություն է հրավիրել ուսումնական հաստատություններում օրհներգի կատարման կարգին։ Օրհներգի կատարումը պարտադիր է ՀՀ տարածքում գործող բարձրագույն ուսումնական հաստատություններում՝ անկախ սեփականության ձևից, ուսումնական տարվա սկզբի ու ավարտի հանդիսավոր արարողության սկզբում` նվագախմբի և երգչախմբի կենդանի կատարմամբ:

Օրհներգի կատարումը պարտադիր է նաև ՀՀ տարածքում գործող բոլոր հանրակրթական դպրոցներում, նախադպրոցական ուսումնական հաստատություններում, արհեստագործական և միջին մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատություններում՝ անկախ սեփականության ձևից, ամեն երկուշաբթի` դասերը սկսվելուց առաջ` ուսումնական հաստատության սաների կողմից օրհներգի կենդանի կատարմամբ:

Օրենքով արդեն իսկ սահմանված է, որ նախադպրոցական ուսումնական հաստատություններում, դպրոցներում և քոլեջներում ուսումնական շաբաթվա սկզբին պետք է հնչի ՀՀ պետական օրհներգը։ Նոր կարգով հստակեցվում է, որ այն պետք է կատարվի հաստատության սաների կենդանի ձայնակցությամբ։

«Այսինքն՝ պարտադիր է, որպեսզի օրհներգի կատարումը ներառի նաև բոլոր ներգրավված անձանց մասնակցությունը։ Սա ունի շատ կոնկրետ նպատակ, որպեսզի պետական կարևորագույն խորհրդանիշը՝ օրհներգը, դառնա երեխաների ամենաառաջին գիտելիքներից մեկը՝ սկսած կրթական ամենացածր օղակից։ Այն պետք է ընկալվի ոչ թե պարզապես որպես տեքստ կամ երաժշտություն, այլև որպես իրենց կողմից կատարվող մի ծես, որը դառնում է պետության գիտակցման և պետականության զգացման ամրապնդման կարևոր ուղենիշ»,- նշել է ԿԳՄՍ նախարարը։

Կարգով սահմանվում է նաև ներկաների վարքագիծը օրհներգի ունկնդրման կամ կատարման ընթացքում. այն պետք է լսել կամ կատարել հոտնկայս՝ աջ ձեռքը կրծքին դրված։ Միևնույն ժամանակ, նշվում է, որ օբյեկտիվ անհնարինության դեպքում, օրինակ՝ ֆիզիկական սահմանափակումների կամ այլ հիմնավոր պատճառների առկայությամբ, այս պահանջը չի կիրառվում։

Նիկոլ Փաշինյանը նշել է, որ որոշման ընդունումը պայմանավորված է գործնական կյանքում արձանագրված իրավիճակներով։

«Սա չափազանց կարևոր խնդիր է մեր պետական գիտակցության, պետական ատրիբուտների պահպանման և զարգացման տեսանկյունից, ինչպես նաև մեզ՝ քաղաքացիներիս և պետական կառավարման համակարգի՝ պետության նկատմամբ դիրքավորման տրամաբանությամբ»,- ընդգծել է Փաշինյանը։

Ժաննա Անդրեասյանը հիշեցրել է՝ Կառավարության և ԿԳՄՍՆ պաշտոնական կայքերում հասանելի են օրհներգի կատարման վեց տարբերակներ՝ միայն նվագախմբային, միայն երգչախմբային, ինչպես նաև նվագախմբային և երգչախմբային տարբերակները՝ ամբողջական և կրճատ ձևաչափերով։