Հյուսիսային կորեան Ճապոնական ծովի ուղղությամբ բալիստիկ հրթիռներ է արձակել33-ամյա տղամարդուն պատկանող բնակարանից գողացել են 10 հազար դոլար, 4 մլն դրամ և ոսկյա զարդեր
Բանակի իրական խնդիրները սառնարանի մեջ չեն պահվում․ Պապիկյանի «անակնկալ» այցերը միայն տեսարան են ապահովում
Արցախցիներից հավելյալ փաստաթղթեր են պահանջում՝ կրկնաքաղաքացիությունը բացառելու հիմքով․ փաստաբանԱՄՆ-ը կրճատել է այն ժամանակավոր միջանցքների թիվը, որոնց ընթացքում նավերը կարող են անցնել Հորմուզի նեղուցով«Եթե կոտրվենք, դա Գագիկին դուր չի գա, պետք է միասնական լինենք, որ հաղթենք այս ցավին». Գագիկ Միկիչյանն անմահացել է սեպտեմբերի 30-ին ՋրականումԱյս լուսանկարներում հայաթափված Արցախում և մասնավորապես Շուշիում հրճվում են, և բնականաբար հարց չեն տալիս, թե ո՞ւր են կորել հայերը Արցախից. Մհեր ՀակոբյանՍփյուռքից մեկ Թուրքիան է սարսափում, մեկ էլ՝ ՔՊ-ն․ Մարգարիտ ԵսայանՍաուդյան Արաբիայում խոսել են տրանսարաբական նավթամուղի վրա հարձակման մասինՍևանի ափին. Փաշինյանը տեսանյութ է հրապարակելՀայտնի է Անկախության 35-ամյակի տոնական համերգների ծրագիրը (տեսանյութ)
Պատգամավոր Լիլիթ Գալստյանը ռազմագերիների պաշտպանության հարցով դիմել է ՄԻՊ Անահիտ Մանասյանին
ՀՀ-ում անցկացվող հեծանվավազքի Tour of Armenia մրցաշարի շրջանակում երթևեկության սահմանափակումները (տեսանյութ)Ե՛վ Ռուսաստանը, և՛ ԵՄ-ն Նիկոլի ոճով իրեն ասում են՝ «հանգիստ նստե՛ք տեղներդ»․ Արտակ Զաքարյան ԱԳ նախարարի տեղակալը Պրահայում ներկայացրել է COP17-ում ՀՀ նախագահության առաջնահերթություններըԻրաքը հաստատել է, որ Սաուդյան Արաբիայի ուղղությամբ ԱԹՍ-ի արձակումը կատարվել է իր տարածքիցԵթե Իրանը կարողանա այս աննախադեպ ձեռնտու իրավիճակն ամրագրել, ապա գործ ենք ունենալու բոլորովին այլ քաշային կարգի գերտերության հետ. իրանագետ«Հաղթանակ» կամրջի սկզբնամասում բախվել են «Ford Fusion»-ը և «Opel Astra»-նՕդում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանըԻ՞նչ փոխհատուցում կտրամադրվի Արցախից բռնի տեղահանված և պետական ուսհաստատություններ ընդունված ուսանողներին. նախագիծՀանրապետության մի քանի շրջաններում հրդեհավտանգ իրավիճակ է
Արմեն Գրիգորյաննն իր հարցազրույցի տողատակերով մատնել է պատերազմի սցենարը. Տիգրան Աբրահամյան
Ովքեր են մտադիր առաջադրվել Գորիսում. «Հրապարակ»Ուկրաինացիները ռուսական նավ են խոցել
Արմավիրի մարզում փրկարարները որպես անհայտ որոնվող կնոջ մարմինը հայտնաբերել են Արևիկ գյուղի լճերում
Որպես անհետ կորած որոնվում է 15-ամյա Անի ԳևորգյանըՓարիզը Փաշինյանին վերադարձրեց հակառուսական գծի մեջ. «Հրապարակ»Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը նշել է Հորմուզի նեղուցը բացելու պայմաններըԵրբ մի հարցուպատասխանը բացահայտում է իրավիճակի ծանրության ողջ պատկերը. «Փաստ»Իրաքը Սաուդյան Արաբիայի դեմ հարձակումներից հետո կփակի Իրանի հետ սահմանին գտնվող անցակետը
Հայաստանը պատմական շատ բարդ փուլում է․ այս հանրային պառակտnւմը, թշնшմանքը վնաuում են մեր երկրին․ Գագիկ Ծառուկյան
Հայաստանում մարդու իրավունքների խախտումները կրում են զանգվածային ու համակարգված բնույթ. «Փաստ»ԵՊՀ-ում վհուկների որս է սկսել` փնտրում են «չուզողներին». «Հրապարակ»Փաշինյանի անունից հրահանգվել է «կшտnկել» երբեմնի գործընկերոջը, ապա բանտ գցել. «Հրապարակ»ՌԴ պաշտպանության նախարարությունը հայտնել է Ուկրաինային հասցված գիշերային զանգվածային հարվածի մասինՊապոյանն ու Խուդաթյանը մարզերում ՔՊ-ի թեկնածուներ են փնտրում համայնքային ընտրությունների համար․ «Ժողովուրդ»Տեղերում տրամադրություններ են շոշափում. «Փաստ»Ուկրաինան անօդաչուներով հարվածներ է հասցնում Սամարայի մարզին Փաշինյանը մատնեց, թե ինչ է ծրագրել Տիգրանաշենի հանձնման հետ կապված. «Հրապարակ»Հութիները հարվածել են Սաուդյան Արաբիայի նավթամուղինՎանաձորի համայնքապետի ընտրությունները կարող են տեղափոխվել 2027 թվական․ իշխանությունը նախ ուզում է Վանաձորն ու Փամբակը միավորել․ «Ժողովուրդ»Աբովյանում ՔՊ-ի երկրորդ թեկնածուն է հայտնվել. «Հրապարակ»Աննա Հակոբյանի փակ հանդիպումը ՔՊ-ի հետ․ ինչ նախագիծ է պատրաստվում բերել ԱԺ․ «Ժողովուրդ»Ընտրություններն անցան, «սերն» ու «սրտիկներն» էլ հետը. «Փաստ» ՔՊ-ն միայն Առուշին չի իրենով արել. ով է հաջորդը. «Հրապարակ»Oրենքի առաջ բոլորը հավասար են, բացի Նիկոլ Փաշինյանից. «Փաստ»Իսրայելի պաշտպանության բանակը հայտարարել է Գազայում ՀԱՄԱՍ-ի ռազմական հրամանատարների սպանության մասինԱՊՀ տնտեսական խորհրդի նիստում մի շարք որոշումներ են ընդունվելՄենք վերահսկում ենք Հորմուզի նեղուցը․ ՀեգսեթՓաշինյանը Սևանում խարույկի շուրջ զրուցել է «Վարչապետի գավաթի» մասնակիցների հետ
Քաղաքականություն

Պարո՛ն Վենս, մի՞թե Ձեզ զանգահարեցին Ալիևն ու Էրդողանը, և Դուք այդքան արագ հանձնվեցիք․ Արթուր Խաչիկյան

Պարո՛ն Վենս, շնորհակալություն Ձեզ՝ 1.5 միլիոն գազանաբար սպանված հայերի՝ անմեղ տղամարդկանց, կանանց ու երեխաների, քրիստոնյաների, Ամերիկայի Միացյալ Նահանգների դաշնակիցների հիշատակը հարգելու համար։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Սթենֆորդի համալսարանի քաղաքագիտության դոկտոր Արթուր Խաչիկյանը։ 
 
«Ինչպես գիտեք, Ստամբուլում Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպան Հենրի Մորգենթաուն հայերի ամենահետևողական պաշտպաններից մեկն էր։ Նա փորձում էր կանգնեցնել նրանց բնաջնջումը, և նրա անունը պատիվ է բերում ամերիկյան դիվանագիտությանը։ Հազարավոր հայ երեխաներ փրկվել են ամերիկացի միսիոներների կողմից, որոնց մենք հիշում ենք երախտագիտությամբ։
 
Պարո՛ն Վենս, մի՞թե Դուք Ձեր սոցիալական էջերից ջնջել եք հուշահամալիր այցելության մասին գրառումը ։ Մի՞թե Ձեզ զանգահարեցին Ալիևն ու Էրդողանը, և Դուք այդքան արագ հանձնվեցիք։
 
Պարո՛ն Վենս, կհամարձակվեի՞ք արդյոք աշխարհում որևէ մեկի ճնշման տակ ջնջել Եվրոպայի հրեա բնակչության Հոլոքոստի մասին գրառումը։ Կհամարձակվեի՞ք վիրավորել 6 միլիոն հրեաների հիշատակը օտարերկրյա առաջնորդների ճնշման ներքո։
 
Մի՞թե մենք Ձեզ համար մնացել ենք երկրորդ կարգի ժողովուրդ ։ Մի՞թե 1.5 միլիոն հայերի արյունը նույն գույնը չունի, ինչ հրեաների արյունը Եվրոպայում, կամ թութսիներինը՝ Ռուանդայում, կամ կամպուչիացիներինը՝ Պոլ Պոտի դարաշրջանում, կամ Սուդանի քրիստոնյաներինը։
 
Մեր ժողովուրդը Ձեզ ընդունեց գրկաբաց, Դուք մեզ այնքան գեղեցիկ խոսքեր ասացիք, բայց մենք Ձեզ համար երկրորդ տեսակի ժողովո՞ւրդ դուրս եկանք ։ Ինչո՞ւ, պարո՛ն Վենս։
 
Պարո՛ն Վենս, Դոնալդ Թրամփը 2024 թվականի հոկտեմբերին դատապարտեց Արցախի քրիստոնյա հայերի էթնիկ զտումը, նրանց «սոսկալի հալածանքը», դատապարտեց Քամալա Հարիսին և խոստացավ պաշտպանել քրիստոնյաներին, եթե գա իշխանության։
 
Պարո՛ն Վենս, ո՞ւր են այդ խոստումներն այժմ։ Դուք ասում էիք, որ Ձեր վարչակազմը պատմության մեջ «ամենաքրիստոնեական» վարչակազմն է։ Դուք ասում էիք, որ Հայաստանն աշխարհի հնագույն քրիստոնյա երկրներից մեկն է։ Ինչո՞ւ եք գնում գործարքի Ձեր խղճի հետ ։ Ինչո՞ւ չեք կատարում Ձեր խոստումները։ Ինչո՞ւ չեք պաշտպանում քրիստոնյա հայերի հիշատակը։
 
Պարո՛ն Վենս, Դուք ադրբեջանական բանակն անվանեցիք «աշխարհի ամենահզոր և մարտունակ բանակը»։
 
Պարո՛ն Վենս, այդ բանակն իրականացրել է Արցախի քրիստոնյաների էթնիկ զտումը, սպանել է մեր 5,000 տղաներին։ Դուք հենց նոր մեր մոտ էիք, հենց նոր մեզ քնքշահնչյուն խոսքեր էիք ասում։ Ինչպե՞ս կարող էիք նման բան ասել Հայաստանից հեռանալուց ընդամենը 48 ժամ անց։
 
Պարո՛ն Վենս, հայաստանյան վարչակարգն ու նրա քարոզչական բանակը Ձեր այցից մեծ շոու սարքեցին՝ այս տարի վերընտրվելու համար։ Մի՞թե Դուք նույնիսկ նրանց այնքան չեք հարգում, որ չկարողացաք գոնե ձևացնել, թե Հայաստանը Ձեզ համար որևէ նշանակություն ունի։ Գոնե մի քանի օր սպասեիք։
 
Պարո՛ն Վենս, Դուք Ձեզ և Ձեր նախագահին համարում եք ամենաիսկական քրիստոնյաներ, քրիստոնյաների պաշտպաններն ամբողջ աշխարհում։
 
Պարո՛ն Վենս, ո՞ւր է Ձեր քրիստոնեական բարոյականությունը, ո՞ւր է Ձեր քրիստոնեական խիղճը ։ Ո՞ւր է Ձեր Աստվածը։ Մի՞թե նավթը, գազը և Ադրբեջանին Իրանի դեմ պատերազմում օգտագործելու ցանկությունը Ձեզ համար ավելի կարևոր են, քան քրիստոնեական հավատքը, քան Քրիստոսի արյունը և Ձեր ղեկավարի խոստումները ։ Ավելի կարևոր, քան Ձեր քրիստոնեական հոգու փրկությո՞ւնը։
 
Մի՞թե Ձեզ էլ 33 մանաթ տվեցին Քրիստոսի արյան դիմաց ։ Մեր արյան դիմա՞ց։
 
Պարո՛ն Վե՞նս»։