Պուտինը հաջորդ ամիս կայցելի Չինաստան՝ մասնակցելու ԱՏՀԳ գագաթնաժողովին. ԼավրովԻսրայելը ԱՄՆ-ից Apache-ի նորագույն մոդիֆիկացիայի 12 հարվածային ուղղաթիռ կգնիԱՄՆ-ում մշակվել է գերձայնային թիրախների խոցման համար նախատեսված Patriot հրթիռի նոր տարբերակՆեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելում ընտրություններից առաջ Իրանին հարված հասցնելը նպատակահարմար չի համարում36 ժամ գազ չի լինիԳՇ պետը հետևել է ծառայության կազմակերպմանը, տվել մի շարք հանձնարարականներՖրանսիայում քաղաքական ուժերն օգտագործում են ավագ դպրոցականների բողոքի ցույցերը. ՄակրոնՍԴ նախագահ չընտրվեց, նոր ընտրություն կանցկացվի. թեկնածուներն անհրաժեշտ ձայներ չեն հավաքելԿարո՞ղ է պարզվի, որ Հայաստանի պարանոյիկ միջավայրում Նիկիտա Սիմոնյանին գաղnւթարար ենք համարումՓայտանյութով բեռնված «ՈՒԱԶ»-ի վարորդը փախուստի դիմելիս մեքենան կողաշրջել էԱՄՆ Հետաքննությունների դաշնային բյուրոյի տնօրեն Քեշ Պատելը ժամանել է ՌուսաստանԲաքվում պահվող անձանց հարցը բարձրացվում է տարբեր միջազգային հարթակներում. ԱբիսողոմոնյանՔանի՞ զբոսաշրջիկ է եկել Հայաստան և ո՞ր երկրներից. ՌԴ–ն առաջին տեղում էՎարդևանյանը Ֆրանսիայի դեսպանին իր դիտարկումներն է ներկայացրել ԵԽԽՎ զեկույցի վերաբերյալՄտքեր են փոխանակվել տարածաշրջանային և միջազգային օրակարգի արդիական հարցերի շուրջԱլիևն ու Իսրայել նախագահը մտքեր են փոխանակել տարածաշրջանային օրակարգի հարցերի շուրջԾանրորդ Սամվել Մարտիրոսյանը՝ բրոնզե մեդալակիր. Մ23 տարեկանների ԵԱՊուտինը շնորհավորել է ակադեմիկոս Ալեքսանդր Չուբարյանին 95-ամյակի կապակցությամբՋրային կոմիտեի նախագահն ուսումնասիրել է «Արփա-Սևան» թունելի հիմնանորոգման ընթացքըԱրամ Ա–ն առողջություն է մաղթել Հռոմի պապ Լևոն XIV-ինԹուրքիայում ձերբակալել են վրացական ընդդիմադիր կուսակցության առաջնորդ Զուրաբ ՋափարիձեինՎթարային ջրանջատում՝ Հրազդան քաղաքումԿասեցվել է Երևան-Երասխ մայրուղում գործող հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունըՀայտնի է, թե ինչպես է Թրամփը պատժել Զելենսկուն՝ անհնազանդության համարԹուրքիա-ԵՄ առևտրի ծավալը 205 մլրդ եվրո էԽուդաթյանը Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի աշխատակազմին է ներկայացրել կոմիտեի նորանշանակ նախագահինՄոսկվան չի պատրաստվում վերանայել Բաշար Ասադին ապաստան տրամադրելու որոշումը. ՌԴ ԱԳՆՔննարկվել են Հայաստան-ԱՄՆ երկկողմ հարաբերությունների օրակարգային լայն շրջանակՊուտինի և Թրամփի հանդիպումը դեռևս համաձայնեցված չէ. ՊեսկովՊՆ-ն ներկայացրել է ԶՈւ-ում դեպքերի կանխարգելման ուղղությամբ տարվող աշխատանքներըՔՊ-ական Լուսինե Բադալյանին թույլ չեն տվել մուտք գործել ՌուսաստանՄԻՊ նախաձեռնությամբ կայացավ ոչ մարտական պայմաններում մահվան դեպքերի կանխարգելմանը նվիրված քննարկումԿարևոր փորձություն է սպասվումՔննարկվել են Հայաստանի միգրացիոն կառավարման համակարգի վերափոխման հիմնական ուղղություններըՀնդիկ գեներալ Թաքուր Սինհայի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիրՍանիտարական նորմերի խախտումներ Արտաշատի «ՎԱՆ» հանրային սննդի օբյեկտում«ԱԿԳ ավելին քան դեղատուն» դեղատների ցանցի պաշտոնական մեկնաբանությունը՝ Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի հայտնաբերած խախտումների մասինԴուք մի տրանսպորտային ցանց չեք կարողանում կառավարել, ինչպե՞ս եք երկիր կառավարում. Իրինա Յոլյան (տեսանյութ)Մտքեր են փոխանակվել ՀՀ-ի եվրոպական ինտեգրման գործընթացի, ներքաղաքական զարգացումների վերաբերյալԵՄ-ն պատշաճ ուշադրության կենտրոնում է պահում Ավետիք Չալաբյանի վարույթի վերաբերյալ հարցերըԷլմիրա Կարապետյանը նվաճել է հրшձգության աշխարհի գավաթի խաղարկության ոսկե մեդալԱլեքսանդրա Գրիգորյանը՝ Մ23 տարեկանների Եվրոպայի չեմպիոնԴոլարն ու եվրոն փոքր-ինչ էժանացել են«Բարձրաշխարհիկ» գեղցիները, երբ իշխանության են գալիս, սկսում են գյուղացիներին ու աշխատավորներին վերևից նայել. ՓաշոյանՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը կայցելի Հայաստան
Պատմության ընթացքում մեր ինքնությունը քանդելու ներքին և արտաքին փորձեր են եղել. Արամ Ա
Պայթյուն Իրաքում. զոհերի թվում է բանակի բարձրաստիճան գեներալՊրեմիում տաքսիներ՝ առանց մեքենաների. ՊԵԿ-ը բացահայտել է բլոգերների գովազդով աշխատող խարդախության խոշոր սխեմա (տեսանյութ)
Թյուրըմբռնում է, թե իբր նախատեսվում է արգելել մարզային տրանսպորտի մուտքը Երևան. ես նման պնդում չեմ արել. Սուրեն Գրիգորյան
COP17-ի կազմակերպչական ծառայությունների ձեռքբերման համար ՀՀ պետբյուջեում նախատեսվել է 18.5 մլրդ դրամ
Մամուլ

Ինձ հետ միշտ մարդ կա, ոչ միայն ոստիկաններ. Ստեփան Ասատրյանին երբեմն ԱԱԾ-ականներ էլ են ուղեկցում. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է.

«Կարգալույծ արված 2 հոգեւորականների` Ստեփան Ասատրյանի (նախկինում` Տեր Արամ) եւ Արամայիս Թախմազյանի (նախկինում` Տեր Թադե)` Մայր Աթոռի դեմ հայցադիմումները երեկ դատարանը վերադարձրել է հայցվորներին` թերությունների պատճառով։ Հայցադիմումները վերադարձնելու որոշումները կայացրել են դատավորներ Սիմա Աբովյանը և Պարգև Մելքոնյանը։ Թերությունները վերացնելու համար եռօրյա ժամկետ է տրամադրվել։ Հիշեցնենք, որ նախկին քահանաները ոգեւորվել են Մասյացոտնի թեմի առաջնորդի փորձից եւ պահանջում են դատարանից` պարտադրել Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդին՝ իր որոշումն անվավեր ճանաչել եւ վերականգնել իրենց հովվական պաշտոններում։ Զրուցել ենք Ստեփան Ասատրյանի հետ:


- Ի՞նչ թերություններ են հայտնաբերվել, որ դատարանը հայցադիմումները հետ է ուղարկել:

- Անկեղծ ասած` դեռ տեղյակ չեմ, համացանց չեմ էլ մտնում: Դատարանից զանգ եմ ստացել, բայց դեռ ոչ մի հստակ բան չգիտեմ: Մենք պահանջում ենք մեր գործառույթները վերականգնել:

- Ի՞նչ սպասելիքներ ունեք դատարանից:

- Հույս ունեմ, որ արդարությունը վերականգնվելու է: Դրական, լավ սպասելիքներ ունեմ:

- Մասյացոտնի առաջնորդի պարագայում դատարանը հօգուտ նրա միջանկյալ որոշում կայացրեց` պարտադրելով որ նրան վերականգնել պաշտոնում, սակայն թեմի անդամները նրան չեն ընդունում: Մարդիկ նաեւ պնդում են, որ դատարանն իրավունք չունի Եկեղեցու ներքին հարցերին միջամտելու եւ նման վճիռներ կայացնելու:

- Անկեղծ ասած, ես ուսումնասիրում էի կանոնադրությունը, որը տրված է արդարադատության նախարարության կողմից, թե Եկեղեցին ոնց կարող է գործել, ինչ օրենքներով։ Այնտեղ կար մի կետ, որտեղ նշված էր, որ երկրի օրենքներին Եկեղեցին կարող է ենթարկվել: Եվ եթե Եկեղեցին ենթարկվում է, ապա այս հարցերում եւս պետք է ենթարկվի դատարանի վճիռներին: Մեր երկրում օրենքից բարձր ոչ մի անձ չպետք է լինի:

- Բայց Դուք գիտե՞ք աշխարհում մի երկիր, որի առաջնորդը Եկեղեցու ներքին հարցերին միջամտի, բացառությամբ կրոնապետությունների, կամ` դատարանը Եկեղեցու հետ կապված նման որոշումներ կայացնի:

- Անգլիայում մեր Եկեղեցին ունի թեմ եւ շարժվում է Անգլիայի օրենքներով, կանոններով: Եկեղեցին եւ կրոնական կազմակերպությունները կան բաներ, որոնք անելու իրավունք ունեն, եւ կան բաներ, որոնք անելու իրավունք չունեն, ինչը կարգավորվում է տվյալ երկրի օրենքներով եւ սահմանադրությամբ:

- Բայց ՀՀ սահմանադրությունը հստակ ասում է, որ Եկեղեցին եւ պետությունն իրարից անջատ են, եւ պետությունը չի կարող միջամտել Եկեղեցու ներքին հարցերին: Օրենքին ենթարկվում են բոլորը, այստեղ հարցն այն է, որ Սահմանադրությունը թույլ չի տալիս որեւէ մեկին` բացի Եկեղեցու առաջնորդից, թեմի առաջնորդ նշանակել կամ կարգալույծ արվածին վերականգնել:

- Անջատ լինել իրարից՝ ի՞նչ է նշանակում, նշանակում է, որ իրար գործերի մեջ չպետք է խառնվեն, բա եթե չպետք է խառնվեն մեկը մյուսի գործերի մեջ, ես օրենքներից շատ բան չեմ հասկանում, բայց որոշ բաներ տեսել եմ: Պատերազմից հետո` ընտրություններից առաջ, կաթողիկոսն ինչո՞ւ էր վարչապետի հրաժարականը պահանջում: Եթե չպետք է խառնվել, ապա ինչո՞ւ էր խառնվել:

- Հրաժարականի կոչը խառնվել չէ, դա քաղաքացիական դիրքորոշում է: Բացի այդ` Եկեղեցին դատարանով չէր նման որոշում պարտադրում իշխանություններին:

- Բայց այդ դեպքում ինչո՞ւ էր ասում` պետք է հեռանա: «Պետք է»-ն շատ բան է ասում:

- Այժմ ինչո՞վ եք զբաղվում Հովհաննավանքում:

- Պատարագներ, պսակադ­րություն, մկրտություն, ամեն ինչ անցկացնում եմ, ես չեմ դա որոշում, մարդկանց ոչինչ չեմ ստիպում, մարդիկ իրենց կամքով են գալիս ինձ մոտ:

- Ոստիկանները շարունակո՞ւմ են հսկել Ձեզ:

- Այո, անպայման: Իմ անվտանգությունն ապահովելը անհրաժեշտություն է, քանի որ կան մարդիկ, նրանց քանակը մեծ չէ, բայց կան, հիմնականում ընդդիմության ներկայացուցիչներ են, ովքեր ինձ տեսնելով՝ իրենց շատ վատ են դրսեւորում, այդ իսկ պատճառով անհրաժեշտ է, որ մարդիկ իմ անվտանգությունն ապահովեն:

- Իսկ ինչպե՞ս եք, ասենք, խանութ գնում, գնումներ կատարում, փողոց դուրս գալիս, դժվար չէ՞ վախի մեջ ապրելը:

- Այո, ինձ հետ միշտ մարդ կա: Ոչ միայն ոստիկաններ:

- Էլ ովքե՞ր` ԱԱԾ աշխատակիցնե՞ր:

- Դե…. ոչ ամեն պահի՝ երբ ես վտանգ եմ զգում:

- Իսկ Եպիսկոպոսաց ժողովի մասին ի՞նչ կասեք, այն կարո՞ղ է օնլայն տեղի ունենալ:

- Օնլայնը չի կարելի ժողով համարել: Օնլայն ցանկացած որոշում անվավեր է, քանի որ այդ պարագայում ժողովը վերածվում է զուտ խորհրդակցության: Պրակտիկա չկա, երբ Եկեղեցին Վայբերով կամ Տելեգրամով պետք է կառավարել, թեպետ մենք տեսնում ենք, որ կարգալուծությունները Ֆեյսբուքում են հայտարարվում: Այդ ժողովը չպետք է կայանա, որովհետեւ դա խայտառակություն է ՀՀ-ի համար: Ժողովները պետք է միայն Մայր Աթոռում կատարվեն:

- Նիկոլ Փաշինյանն այլեւս Հովհաննավանք չի գալիս` պատարագի, ինչո՞ւ:

- Նա՝ ինքը գիտի․ կարող է գալ, կարող է չգալ, ես չեմ զանգելու՝ հարցնեմ: Նա որտեղ ուզում է, գնում է, եթե ուզում է, կարող է գալ մեզ մոտ՝ Հովհաննավանք»: