Գերմանիայում Դանուբի ափին հայտնաբերել են երկմետրանոց անակոնդաԵրկու ուղևորի կապել են հենց օդում՝ Դոհա թռիչքի ժամանակ տեղի ունեցած կռվի պատճառով Առաջին մուտքի երկրի սխալ նշումը կարող է հանգեցնել մուտքի արգելքի կամ հարկադիր վերադարձի․ դեսպանատունԱրդեն շուրջ մեկ շաբաթ է՝ մեծ թվով բեռնատարներ չեն կարողանում շարունակել ճանապարհը դեպի ՄոսկվաՊուտինը վստահ է, որ Մերձավոր Արևելքում իրավիճակը կկայունանաՀայտնի են «Tour of Armenia»-ի երրորդ մրցափուլի հաղթողներըՈւրախ կլինեմ դա տեսնել. Գեյջին հայտարարություն է արել Ծառուկյանի առաջիկա մենամարտի վերաբերյալԻրաքն ու Իրանը հետաքննում են սահմանամերձ շրջաններից անօդաչու թռչող սարքերի արձակումըԿալանավորվել է Վրաստանի՝ պետական դավաճանության մեջ մեղադրվող պաշտպանության նախկին նախարարըԽաչվերացի տոնին Սուրբ Պատարագներ կմատուցվենԳերմանիայի դաշնային դատախազությունը մեղադրանք է առաջադրել ՀԱՄԱՍ-ի ենթադրյալ յոթ անդամներինՄբապեն առանձնացրել է համաշխարհային ֆուտբոլի 6 գլխավոր տաղանդներին․ ո՞ւմ խաղին է հետևում ֆրանսիացինՍեպտեմբերի 13-ին կկայանա Buissup Challenge-ի պաշտոնական փակումըԻսրայելը նոր հարվածներ է հասցրել Հարավային ԼիբանանինԱվտովթար՝ Գեղարքունիքի մարզում. Չկալովկայում բախվել են «Mercedes»-ն ու «Nissan»-ը. կան վիրավորներԹուրքիայի ԱԳՆ-ն դատապարտել է Իրաքի տարածքից Սաուդյան Արաբիայի ուղղությամբ ԱԹՍ-ների հարձակումներըՊուտին․ Մերձավոր Արևելքում իրավիճակը շուտով կկայունանաԻջևանում թալանել են «Արդշինբանկ»-ի մասնաճյուղը․ օպերատիվ խումբը բանկը հայտնաբերել է տակնուվրա եղած Իրանը և տարածաշրջանի երկրները կքննարկեն Հորմուզի նեղուցի հարցը Հայկ Սարգսյանի նկատմամբ Քննչական կոմիտում հարուցվել է քրեական վարույթ Արմավիրում անմարդկային պայմաններում հայտնաբերված տղամարդկանցից մեկը 1 ամիս անց մահացավ Էթնիկ զտման վայրը չպետք է վերածվի զբոսաշրջային երթուղու. բաց նամակ՝ դիվանագիտական ներկայացուցիչներին Հայկ Սարգսյանն էլ է մասնակցում ՔՊ-ի քաղաքական ժողովին Վանաձորի օդում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը Թրամփը վստահ է, որ Հորմուզի նեղուցում նավագնացության հետ կապված իրավիճակը հաջողությամբ կկարգավորվիBRICS երկրները կաջակցեն բազմակողմ առևտրային համակարգին. Սի ԾինփինՀայաստանի հավաքականի ֆուտբոլիստը փետրվարի 1-ից նոր ակումբ կունենա«Կա՛մ զիջում, կա՛մ պատերազմ». քպ-ական էժան շանտաժը. Իշխան ՍաղաթելյանՎեհափառն անդրադարձել է Հայոց Եկեղեցու ազգապահպան առաքելությանըԱՄՆ ԿՀՎ-ն գաղտնազերծել է սեպտեմբերի 11-ի ահաբեկչության նախապատրաստման վերաբերյալ փաստաթղթերՆԳՆ կրթահամալիրում քննարկվել է սահմանապահ ծառայողների արհեստագործական կրթության ծրագրի ներդրումըՉեղարկվում է Շիրակի մարզի պլանային ջրանջատումը. «Վեոլիա Ջուր»Դպրոցականների հեծանվավազքի մրցաշարում համայնքային փուլում մասնակցություն ունենք գրեթե 1000 դպրոցից՝ շուրջ 4400 երեխա. ԿԳՄՍ նախարար
Արմավիրում անմարդկային պայմաններում հայտնաբերված տղամարդկանցից մեկը 1 ամիս անց մահացավ
ՖԻՖԱ-ն ցմաh որակազրկել է ֆուտբոլային ֆեդերացիաների երկու նախկին նախագահի ֆուտբոլային որևէ գործունեությամբ զբաղվելու իրավունքիցԱնօդաչու թռչող սարքերը հարձակվել են Տագանրոգի օդանավակայանի և Տոլյատիի քիմիական գործարանի վրաՕրվա իշխանությունը գտել է նոր թիրախ. Գառնիկ ԴանիելյանՈրպես անհետ կորած որոնվող 15-ամյա Անի Գևորգյանը հայտնաբերվել է ԲյուրեղավանումՕդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանովՀյուսիսային Կորեան Ճապոնական ծովի ուղղությամբ բալիստիկ հրթիռներ է արձակել33-ամյա տղամարդուն պատկանող բնակարանից գողացել են 10 հազար դոլար, 4 մլն դրամ և ոսկյա զարդեր
Բանակի իրական խնդիրները սառնարանի մեջ չեն պահվում․ Պապիկյանի «անակնկալ» այցերը միայն տեսարան են ապահովում
Արցախցիներից հավելյալ փաստաթղթեր են պահանջում՝ կրկնաքաղաքացիությունը բացառելու հիմքով․ փաստաբանԱՄՆ-ը կրճատել է այն ժամանակավոր միջանցքների թիվը, որոնց ընթացքում նավերը կարող են անցնել Հորմուզի նեղուցով«Եթե կոտրվենք, դա Գագիկին դուր չի գա, պետք է միասնական լինենք, որ հաղթենք այս ցավին». Գագիկ Միկիչյանն անմահացել է սեպտեմբերի 30-ին ՋրականումԱյս լուսանկարներում հայաթափված Արցախում և մասնավորապես Շուշիում հրճվում են, և բնականաբար հարց չեն տալիս, թե ո՞ւր են կորել հայերը Արցախից. Մհեր ՀակոբյանՍփյուռքից մեկ Թուրքիան է սարսափում, մեկ էլ՝ ՔՊ-ն․ Մարգարիտ ԵսայանՍաուդյան Արաբիայում խոսել են տրանսարաբական նավթամուղի վրա հարձակման մասինՍևանի ափին. Փաշինյանը տեսանյութ է հրապարակելՀայտնի է Անկախության 35-ամյակի տոնական համերգների ծրագիրը (տեսանյութ)
Հասարակություն

Փաստորեն «իրական Հայաստան»... Դավաճանությունը «դիվանագիտություն» է, իսկ հերոսությունն ու սխրանքը` ծաղրանք. Բագրատ Uրբազան

ՎԱՐԴԱՆԱՆՑ և ՂԵՎՈՆԴՅԱՆՑ ԽՈՐՀՐԴՈՎ

Սիրելինե'ր,
Երեկ չէ առաջին օրը Ղևոնդյանց քահանայից բարեխոսության և հիշատակի տոնն էր: Շնորհավորում եմ մեր հոգևոր դասին` զինվորյալ դասին, ովքեր խորաններից քարոզել են Ղևոնդյանց քահանաների սխրանքի և նահատակության մասին և կյանքով վկայել:

Այսօրվա լեզվով, փաստորեն, Ղևոնդյանք «քաղաքականությամբ են զբաղվել»: 

Այո', այս հիշատակությունը բանտարկված, աքսորված և նահատակված հոգևորականության մասին է, ովքեր չդավաճանեցին ո'չ իրենց հավատքը, ո'չ կենսագրությունը և ո'չ էլ համակերպվեցին Հայրենիքի և Հավատքի կորստի հետ և չասացին. «մենք քաղաքականությամբ զբաղվելու իրավունք չունենք»:

Այս օրը փաստացի 21-րդ դարում Հայաստանում հալածվող եկեղեցու տոնն է և «բանտարկված հոգևորականության» տոնը` նույն Ղևոնդյանց օրինակով:

Շնորհավորում եմ նաև Մուշե, Արշեն, Քաջաջ, Աբրահամ, Խորեն, Ղևոնդ, Հովսեփ, Սահակ, Խաչիկ, Սամուել անուններով անձանց: Թող Աստված օրհնի բոլորիդ:

Այսօր Վարդանանց Սուրբ նահատակների, մեր ներշնչումների, ոգևորության պատգամի, նվիրումի և հավատարմության հիշեցումն է և մեր մեծ հերոս սուրբերի բարեխոսությունը հայցելու հնարավորությունն ու առիթը` իրենց հետ նույնանալու միջոցը:

Իրականում ի՞նչն էր իրականությունը. թշնամին պահանջում էր`

Ա. Եկեղեցու ազատությունը ճնշել` հարված ինքնությանը

Բ. Վանքերը, որտեղ կրթություն, գիտություն, մշակույթ էր զարգանում` փակել:
Փաստացի` կրթական համակարգը ձևախեղել

Գ. Հարկերը ծանրացնել

Դ. Նախարարներին կաշառել և թշնամացնել

Ե. Հազարապետը փոխարինել թշնամու դրածոյով, գլխավոր դատավորն էլ` մոգպետով:

Այսինքն` ենթարկեցնել դատական համակարգը, ժողովրդին ծանրաբեռնել հարկերով, խեղաթյուրել կրթական համակարգը, հարված հասցնել ինքնությանը և ատելության ու թշնամանքի սերմանումով գրավել քաղաքական համակարգը` սեփական դրածոյի ներդրմամբ: Փաստորեն այն, ինչ տեղի է ունենում այսօր մեր կյանքում` հալածվող եկեղեցի, ստրկացած դատական համակարգ, տնտեսական բեռի և պարտքի տակ կքած ժողովուրդ, խեղված կրթամշակութային համակարգ, թշնամուց գրավված քաղաքական համակարգ` զուգորդված հասարակական լայն թշնամանքով, ատելությամբ և պառակտումով:

Այդ պատճառով էլ Վարդանանք այսօր փորձվում են ներկայացվել որպես «ռոմանտիկ ահաբեկիչներ», իսկ Վասակ Սյունին` որպես մեծ դիվանագետ:

Ինչպես ասվում է` նմանը նմանին և գտնում...

Փորձ է արվում Վարդանանց սխրանքը նվազեցնել, սահմանափակել, տեղափոխել քաղաքական դաշտ, Վասակի դավաճանությունը ներկայացնել որպես «մեծագույն դիվանագիտություն», ով պատրաստ էր ամեն ինչ զիջել` ինքնություն, տարածքներ, գիտակցություն և այլն: Փաստորեն «իրական Հայաստան»... Դավաճանությունը «դիվանագիտություն» է, իսկ հերոսությունն ու սխրանքը` ծաղրանք:

Իրականում Վարդանանց պայքարը չավարտվեց Ավարայրի հերոսապատումով, այլ սկսեց: Այն 33 տարվա պայքարից հետո ավարտվեց Հաղթանակով (կնքվեց Նվարսակի պայմանագիրը)...

Մեր պայքարն էլ չի ավարտվել ու չի ավարտվելու, որքան էլ այն երկար ու տառապալից թվա: Եվ այն անխուսափելիորեն հասնելու է հաղթանակի, որովհետև ինչպես Ղևոնդյանց, այնպես էլ Վարդանանց  և այնպես էլ մեր պարագային, մենք ապրում ենք մեր կենսագրության, մեր պատվի, մեր գալիքի պատասխանատվության խորը գիտակցությամբ, «Ավետյաց Երկրի» և Հոգևոր Հայաստանի տեսիլքով, որում մեզ չի ընկճի ո'չ շղթան, ո'չ կապանքներ, ո'չ զնդան և ոչ այլ ինչ հարվածք...

Եվ այո', Հաղթանակն այլընտրանք չունի...
«Վասն Հավատքի և վասն Հայրենյաց»

Սիրով և աղոթքով
Բագրատ արք. Գալստանյան
Հայրենիքի կալանավոր
Ի տօնի Ղեւոնդեանց քահանայից և Վարդանանց Զօրավարացն12.02.2026