Ավելի քան 5000 ԴԱԻՇ-ի զինյալներ հանձնվել են Իրաքին
Սիրիայում ձերբակալված 5046 ԴԱԻՇ անդամներ արտահանձնվել են Իրաքին։
Այս մասին հայտարարել է Իրաքի արդարադատության նախարար Խալիդ Շիվանին, գրում է Haber Global-ը:
Նա նշել է, որ զինյալները, որոնք 60 երկրների քաղաքացիներ են, կպահվեն Բաղդադի բանտերում։
«Փոխանցման ենթակա անձինք հանձնվել են Իրաքին։ Մնացել է վերջին փուլը և գործընթացն ավարտվելու է այսօր կամ վաղը», - եզրափակել է Շիվանին։