ԱՄՆ-ն նոր ռազմական ուժեր է ուղարկում Իրան
Միացյալ Նահանգները լրացուցիչ ռազմական ուժեր է ուղարկում Իրան։ Այս մասին Fox News-ին տված հարցազրույցում հայտարարել է ԱՄՆ ֆինանսների նախարար Սքոթ Բեսենթը։ Ավելի վաղ The Wall Street Journal-ը հայտնել էր, որ Պենտագոնը հրամայել է երկրորդ ավիակիր խումբը պատրաստել Մերձավոր Արևելքում տեղակայմանը։
«Նախագահ Դոնալդ Թրամփը և նախարար Հեգսեթը լրացուցիչ ռազմական ուժեր և միջոցներ են ուղարկում Իրան», - ասել է ֆինանսների նախարարը։ Բեսենթի խոսքով՝ ԱՄՆ նախագահը կարծում է, որ իրանական միջուկային օբյեկտներին ԱՄՆ-ի հարվածներից հետո ԱՄՆ-ն կարող է բանակցել Թեհրանի հետ շատ ավելի բարենպաստ գործարքի շուրջ, որը մնում է Իրանի իշխանությունների որոշման տիրույթում։
Հիշեցնենք, որ հունվարի 26-ին Վաշինգտոնը հայտարարել է, որ մեծ նավատորմ է շարժվում դեպի Իրան։