Իրանը պատրաստ է թույլատրել տեսուչներին մուտք գործել միջուկային օբյեկտներ. Մասուդ Պեզեշկիան
Իրանը պատրաստ է թույլատրել տեսուչներին մուտք գործել միջուկային օբյեկտներ՝ իր միջուկային ծրագրում ռազմական բաղադրիչի բացակայությունը ապացուցելու համար։ Ինչպես հաղորդում է Financial Times-ը, այս մասին հայտարարել է Իրանի նախագահ Մասուդ Պեզեշկիանը։
«Մենք բազմիցս հայտարարել ենք, որ չենք ձգտում միջուկային զենք մշակել։ Մենք պատրաստ ենք ցանկացած ստուգման», - ասել է նա։ Ավելի վաղ Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսին հայտարարել էր, որ տեսուչները մի քանի ամիս սպասում են Նաթանզի, Ֆորդոյի և Սպահանի օբյեկտներ մուտք գործելու համար։
Հիշեցնենք, որ Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունները տեղի են ունեցել փետրվարի 6-ին Օմանում։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը դրանք հաջողված է անվանել և ասել, որ երկխոսությունը կշարունակվի։ Իրանի արտաքին գործերի նախարարը նույնպես բարձր է գնահատել բանակցությունները։