Մեքսիկայում առնվազն 28 մարդ է մահացել կարմրուկի բռնկումից
Մեքսիկայում առնվազն 28 մարդ մահացել է 2025 թվականին սկսված կարմրուկի բռնկումից։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ինչպես հայտնում է Reuters-ը՝ այս մասին հայտարարել է Մեքսիկայի առողջապահության նախարար Դեյվիդ Կերշենոբիչը:
Երկրում մինչև օրս գրանցվել է կարմրուկի 9074 դեպք։
Մեքսիկայում առկա է կարմրուկի դեմ 28 մլն պատվաստանյութ: Ըստ նախագահ Կլաուդիա Շեյնբաումի՝ այդքանը լիովին բավարար է։