Վաղը ԿԸՀ նիստում կհրապարակվեն ընտրությունների վերջնական արդյունքներըԼոնդոնն արագացնում է պաշտպանական ծրագրի նախապատրաստումը Անկարայում ՆԱՏՕ գագաթաժողովից առաջԹրամփը և Զելենսկին կարող են հանդիպել G7 գագաթնաժողովի շրջանակներումՊուտինը պնդել է, թե ՌԴ բանակն առաջ է շարժվում ռազմաճակատի բոլոր ուղղություններովՇվեդիան աշխարհում առաջին երկիրն է, որը հասել է ծխելը դադարեցնելու իր նպատակինԿյանքից անժամանակ հեռացել է կոնտրաբասահար Արայիկ ԽաչատրյանըՊայքարը պետք է տեղափոխել բողոքարկման և դիմադրության բոլոր հարթակներ․ ՓոստանջյանԻսրայելի բանակը հայտնել է վերջին շաբաթվա ընթացքում «Հեզբոլլահի» յոթ մարտիկի ոչնչացման մասին52 տարեկանում քաղցկեղից մահացել է գերությունից վերադարձած Կարլեն ՍտեփանյանըՀրդեհ Բաղրամյան գյուղում․ կանխվել է հրդեհի տարածումըԱդրբեջանը մեզ կվերավաճառի ռուսական գազ՝ աստղաբաշխական գներով. Արման ԱբովյանՀամաձայնագրի ստորագրումը նախատեսված է վաղը, և ստորագրումից անմիջապես հետո Հորմուզի նեղուցը բաց կլինիԾառուկյանը Գեյջիին թանկարժեք նվեր է խոստացել Թոփուրիային հաղթելու դեպքումԿԸՀ-ին դիմել ենք ՔՊ անդամների քարոզչության հարցով, պատասխանել են՝ «սպասեք ընտրությունն անցնի»Սելիմի լեռնանցքի ճանապարհին բախվել են «Mercedes»-ը և «Կամազ»-ը․ 3 անչափահասներ տեղափոխվել են ԲԿԱՄՆ պետքարտուղարն ու Հնդկաստանի ԱԳՆ-ն քննարկել են Հորմուզի նեղուցի շուրջ վերջին իրադարձություններըԳլխավոր սխալներից մեկն ընդդիմադիր հատվածում ոչ բավարար համախմբումն էր․ Մեսրոպ ԱռաքելյանՍերգեյ Լավրովն աշխատանքային այցով կմեկնի ԲելառուսՄեր բանակցային թիմը առաջիկա երկու օրերի ընթացքում Ժնև կամ որևէ այլ վայր մեկնելու ծրագրեր չունիԽոսքի սահմանափակումը իշխանությունը դարձրել է ռեպրեսիայի նոր միջոց․ փաստաբանԵթե անգամ 3 տեղամասերում վերաքվեարկություն տեղի չունենա, ԲՀԿ-ն հաղթահարում է անցողիկության շեմըԲարձր ենք գնահատում ՄԹ աջակցությունը Հայաստանում իրականացվող ժողովրդավարական բարեփոխումներինՈրպես անհետ կորած որոնվում է Կարապետ ՄարգարյանըԱՄՆ-ն ու Ադրբեջանը քննարկել են TRIPP նախագծի իրականացումըԻրանի ԱԳՆ խոսնակը մանրամասներ է հայտնել ԱՄՆ-ի հետ փոխըմբռնման հուշագրի ստորագրման ժամկետի վերաբերյալՄադյարը Հունգարիայի նախկին վարչապետ Օրբանի կառավարությանը մեղադրել է ընտրողներին խաբելու մեջԱշոտյանին կալանավորել են, որպեսզի ՔՊ-ի անդամակցումը ԵԺԿ-ին անխոչընդոտ լինի. ՇարմազանովԲՀԿ-ն դատարանում վիճարկում է ԿԸՀ-ի որոշումներըՄարտունիում բախվել են բեռնատար «Գազել»-ն ու «Opel»-ը․ կան վիրավորներԱՄՆ-ի հետ համաձայնագրի ստորագրումը կարող է տեղի ունենալ առաջիկա օրերին․ Իրանի ԱԳՆԻրանի նախկին գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի հnւղարկավորությունը տեղի կունենա հուլիսի 9-ինԻսրայելի զինվшծ ուժերը հարվшծել են Լիբանանի հարավինՌուսաստանի զինվшծ ուժերը առաջ են գնում կենտրոնական ռшզմական շրջանի բոլոր հատվածներում․ ՊուտինՎրաստանի նոր պատրիարքը հանդիպումներ է ունեցել հինգ երկրների դեսպանների հետ, այդ թվում՝ ՀայաստանիՀՀ ԱԳՆ-ն շնորհավորական ուղերձ է հղել Միացյալ Թագավորության Ազգային տոնի՝ Թագավորի ծննդյան օրվա կապակցությամբՀովհաննես Հովսեփյանը վերընտրվեցԻլոն Մասկը դարձել է աշխարհի առաջին տրիլիոնատերըԱրդյոք էլեկտրոնային սարքերի աշխատանքին միջամտությո՞ւն է եղել. Գոհար Մելոյան (տեսանյութ)Օդի ջերմաստիճանը հունիսի 14-ի ցերեկը կնվազի 4-5 աստիճանով, հունիսի 15-18-ին աստիճանաբար կբարձրանա 3-4 աստիճանովՍա եթե դեպի հյուսիս կզի՝ կզրկվի վարկերից, եթե դեպի արևմուտք կզի՝ կզրկվի արտահանումից, երկուսն էլ աղետ է, սովորականի պես բոլորի դեմ կզելն այլևս չի ստացվի. ԴանիելյանՎանաձորում բախվել են «Opel»-ը և «Ford Transit»-ը, ինչի հետևանքով վերջինը կողաշրջվել էԱդրբեջանական պաշտոնական և կիսապաշտոնական տեղեկատվական դաշտում շարունակվում է հայկական պատմական ներկայության հետևողական ժխտումը. monumentwatch.orgՆերթուրքական քննարկումները մեզ համար շատ էական չէին լինի, եթե այս ամենում հնարավոր չլիներ հասկանալ թուրքական պետության ընթացքը. ԳեղամյանՀռոմի պապի ինքնաթիռը տեխնիկական խնդիր է ունեցել. Լևոն XIV-ին տրամադրվել է Իսպանիայի թագավորի Falcon-ը
«Կրծքավանդակի ծակած վերք» ախտորոշմամբ ԲԿ տեղափոխված 14-ամյա տղայի կյանքը բժիշկներին հաջողվել է փրկել
Շարունակում եմ խախտումների բացահայտումները. Գոհար ՄելոյանԱնհրաժեշտ կլինեն գրավոր դիմումներ՝ Երևանում գրաֆիտիներ և որմնանկարներ ստեղծելու համար․ ՔաղաքապետարանԱՄԷ նախագահը բարգավաճում է մաղթել Հայաստանին և ՀՀ կառավարությանըԻրանը վճռական որոշում ունի առ այն, որ Հորմուզի նեղուցի ապագան և դրա կառավարումը այլևս նախկինի նման չեն լինելու. ՈսկանյանՆա գալիս է այնտեղ, որտեղից ամեն ինչ սկսվել է. Փյունիկը՝ Մխիթարյանի վերաբերյալ հայտարարություն է տարածել
Հասարակություն

Մանկապղծության ահագնացող տեմպերն Ադրբեջանում

«Գեղարդ» վերլուծականը հոդված է հրապարակել․

Երեխաների շահագործումը, մանկապղծությունն ու դրանց տարածումը շարունակում են մնալ ադրբեջանական հասարակության արատավոր երևույթներից։ Սա պայմանավորված է համակարգային ձախողումներով, սոցիալ-մշակութային խնդիրներով և իրավական համակարգի անգործությամբ: Միայն 2025 թվականի առաջին վեց ամիսների ընթացքում Ադրբեջանում Երեխաների պաշտպանության հարցերով թեժ գիծը ստացել է երեխաների բռնության փաստերի վերաբերյալ 334 ահազանգ, որոնցից 19-ը վերաբերել են երեխաների նկատմամբ սեռական բռնության դեպքերին: Այս թիվը փաստում է, որ այս՝ սեռական հանցագործությունների կանխարգելման և բացահայտման ուղղությամբ իրականացվող քայլերն Ադրբեջանում մեծամասամբ ձևական բնույթ են կրում: Ավելին՝ կան փաստեր, որ անչափահասները սեռական բռնության են ենթարկվել հենց ուժային կառույցների ներկայացուցիչների կողմից:

Ադրբեջանի Հանրապետության Ընտանիքի, կանանց և երեխաների հարցերով պետական կոմիտեի ղեկավար Բահար Մուրադովան դեռևս 2023 թվականին հայտնել էր, որ այդ տարվա տասը ամիսների ընթացքում կոմիտեն ստացել է երեխաների նկատմամբ սեռական բռնության վերաբերյալ 15 դիմում։ Սակայն նույն կոմիտեի 2024 թվականի պաշտոնական զեկույցում բացակայում է երկրում սեռական բռնության ենթարկված երեխաների թվի վերաբերյալ վիճակագրությունը։

«UNICEF Azerbaijan»-ի հրապարակած «Ադրբեջանում երեխաների պաշտպանության համակարգը․ իրավիճակի վերլուծություն» զեկույցի համաձայն՝ անչափահասները առևանգվում և հիմնականում Բաքու են տեղափոխվում գյուղական շրջաններից։ Թրաֆիքինգով զբաղվող խմբավորումները նրանց ենթարկում են սեռական շահագործման կամ դրդում մուրացկանության։

Այս փաստերը խոսում են այն մասին, որ Ադրբեջանի ղեկավարությունը ձևականորեն է միացել մարդու իրավունքների պաշտպանության միջազգային մի շարք կոնվենցիաների։ Մասնավորապես՝ 1992 թվականին Ադրբեջանը վավերացրել է Երեխայի իրավունքների մասին ՄԱԿ-ի կոնվենցիան, սակայն դրա դրույթների իրականացումը փաստացի կրում է ձևական բնույթ: Իրավական կարևոր խնդիր է Ադրբեջանի օրենսդրությունը, որը չի համապատասխանում երեխաների սեռական շահագործման կանխարգելման և պատժելիության վերաբերյալ միջազգային դրույթների չափանիշներին:

Մանկական պոռնոգրաֆիայի տարածման և երեխաների սեռական շահագործման դեպքերի բարձրաձայնումը, փաստագրական նյութերն ու քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների մտահոգությունները ցույց են տալիս, որ Ադրբեջանում երեխաների սեռական շահագործումը տարածված է անպատժելիության միջավայրում։

2025 թվականի ամենաաղմկալի իրադարձություններից մեկը Նախիջևանի Քանգարլի շրջանում 14-ամյա տղայի բռնաբարությունն է: Այս գործով մեղադրանք է առաջադրվել չորս տղամարդու, որոնցից երեքը զինվորականներ են: Տուժածի հայրը հայտնել է, որ հանրային քննադատությունից հետո որդին որոշ ժամանակ ստիպված դադարել է հաճախել դպրոց: Տղայի բռնաբարության գործով դատավոր Սախավաթ Հուսեյնովը բավական մեղմ վճիռ է կայացրել։ Մեղադրյալ զինվորականներից մեկը դատապարտվել է ինը ամիս ազատազրկման, հիմք համարելով համասեռամոլությունը որպես հոգեկան հիվանդություն։ Մեկ զինվորական դատապարտվել է մեկ տարվա ազատազրկման, իսկ երրորդն ընդհանրապես չի դատապարտվել։

Ոստիկանների մասնակցությամբ բռնաբարության դեպք տեղի է ունեցել Գախի շրջանում: Գախբաշ գյուղի 17-ամյա բնակիչը պատմել է, որ շրջանի ոստիկանության 6 աշխատակիցներ նրան տարել են անտառ և բռնաբարել: Ըստ նրա՝ ոստիկանները վիրավորել, ծեծել ու սպառնացել են իրեն: Վերջինս դեպքի մասին հաղորդում է ներկայացրել տեղի ոստիկանական բաժին, ինչից հետո տուժողին սպառնացել են՝ չբարձրաձայնի կատարվածի մասին: Ավելի ուշ՝ դեպքի մասին հաղորդում է ներկայացվել Ադրբեջանի Ներքին գործերի նախարարություն և Ադրբեջանի գլխավոր դատախազություն։

Ուսումնասիրությունների համաձայն՝ Ադրբեջանում երեխաների սեռական շահագործման զոհերի թվում մեծ տեղ են զբաղեցնում տղաները: Բաքվի Սուրախանը շրջանի մթերային խանութներից մեկի 64-ամյա սեփականատերը մեկ տարի շարունակ բռնաբարել է 12-ամյա տղայի։

Մանկապղծության դեպքեր են արձանագրվել նաև կրթական հաստատություններում: Բաքվի թիվ 57 միջնակարգ դպրոցում 16-ամյա երկու աշակերտ բռնաբարել են 8-ամյա տղայի: Ի պատասխան ծնողների բողոքի՝ դպրոցի փոխտնօրենը դեպքը որակել է որպես զրպարություն։ 2018 թվականին նման դեպք տեղի է ունեցել նաև Բաքվի թիվ 263 միջնակարգ դպրոցում: Առաջին դասարանում սովորող ծնողազուրկ տղան սեռական բռնության է ենթարկվել նույն դպրոցում սովորող տասներորդ դասարանի աշակերտի (որոշ տեղեկությունների համաձայն՝ աշակերտների) կողմից: Շրջանառվող տեղեկության համաձայն՝ միջադեպը կոծկելու նպատակով տնօրենը համաձայնության է եկել 10-րդ դասարանի աշակերտի ծնողների հետ և 2000 մանաթ է տվել բռնության ենթարկված երեխայի մորաքրոջը: Նշենք, որ նույն դպրոցի 10-ամյա աշակերտուհիներից մեկը բռնաբարության էր ենթարկվել 2023 թվականին՝ տարեց տղամարդու կողմից։

Մանկապղծության վերաբերյալ արձանագրված փաստերի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ ամենաթողությունն ու կանխարգելիչ մեխանիզմների բացակայությունն էլ ավելի են սրում առկա խնդիրները․ բռնություն իրականացնողները կա’մ խուսափում են պատասխանատվությունից, կա’մ ստանում են անհամեմատելի մեղմ պատիժ:

Հաճախ բռնություն իրականացնողները ստիպում են երեխային չբարձրաձայնել միջադեպի մասին՝ լռության դիմաց առաջարկելով գումար, կամ ահաբեկում են՝ անգամ սպանության սպառնալիքով:

Մասալլըի շրջանում 21-ամյա երիտասարդն անբարո գործողություններ է կատարել 12-ամյա տղայի նկատմամբ՝ սպառնալով անչափահասին սպանել, եթե վերջինս որևէ մեկին պատմի կատարվածի մասին: Նման մեկ այլ դեպք տեղի է ունեցել Սաբիրաբադում։ Համագյուղացի երեք տղամարդ գետափին բռնաբարել են 12-ամյա տղայի, այնուհետև գումար պահանջել՝ տեսագրությունը սոցիալական ցանցերում չհրապարակելու համար։ Անչափահասի հայրը նշել է, որ տղան հանցագործներին պարբերաբար գումար է տվել: Հարկ է նշել, որ դեպքի առթիվ ոչ ոք պատասխանատվություն չի կրել:

Ադրբեջանում բավական տարածված են ազգականների կողմից անչափահասներին սեռական բռնության ենթարկելու դեպքերը։ Նեֆթչալայում 14-ամյա աղջիկը, ով բնակվել է մտավոր խնդիրներ ունեցող հոր, երեք անչափահաս եղբայրների և 80-ամյա տատիկի ու պապիկի հետ, պարբերաբար սեռական շահագործման է ենթարկվել տարբեր տղամարդկանց, այդ թվում՝ ազգակցական կապ ունեցող անձանց կողմից։

2025 թվականին ադրբեջանական մամուլում հրապարակվել էր 13-ամյա աղջկա հղիության մասին լուր: Հետաքննության ընթացքում պարզվել էր, որ անչափահասին բռնաբարել էր հորաքրոջ ամուսինը:

Սոցիալական ցանցերում տարածվել է տեսանյութ, որտեղ Սաբիրաբադի շրջանի Գարաթեփե գյուղում 64-ամյա բնակիչը անառակաբարո գործողություններ է կատարել հարևանի անչափահաս թոռնուհու նկատմամբ:

Սեռական շահագործման են ենթարկվում նաև մշտական կացարանից զրկված երեխաները: Այսպես՝ 2016 թվականին Բաքվի փողոցներում ապրող անչափահասների մոտ սիֆիլիս էր հայտնաբերվել:

Ադրբեջանի տարբեր շրջաններում արձանագրվել են անչափահասների խմբակային բռնաբարության բազմաթիվ դեպքեր: 2025 թվականի օգոստոսին մեծ աղմուկ է բարձրացրել Գախում 13-ամյա աղջկա խմբակային բռնաբարությունը: Այս գործով ձերբակալվել է մոտ 30 տղամարդ, որոնցից երկուսը՝ ոստիկան:

Բարդայում 15-ամյա աղջկա բռնաբարության մեղադրանքով ձերբակալվել է չորս անձ։ Վերջիններս տեսագրել էին հանցագործությունը և տարածել: Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ Քրեական օրենսգրքի 152.1 հոդվածի (բռնաբարություն կամ սեռական բնույթի այլ գործողություններ տասնվեց տարեկանից փոքր անձի հետ) հատկանիշով:

Հայտնի են դեպքեր, երբ երեխաներին սեռական շահագործման են հանձնում իրենց ծնողները: Այսպես՝ Յարդըմլըի շրջանում 8-րդ դասարանի երեխային սեռական բռնության ենթարկելու համար ձերբակալվել է չորս անձ, այդ թվում՝ անչափահասի մայրը:

Խմբակային բռնաբարության դեպքեր են արձանագրվել նաև Ադրբեջանի կողմից բռնազավթած տարածքներում։ Այսպես՝ 2025 թվականին Ակնայում (Աղդամ) 16-ամյա աղջկա բռնաբարության մեղադրանքով ձերբակալվել է չորս անձ:

Նշենք, որ մանկապղծության արատավոր երևույթը տարածված է նաև արտերկրում բնակվող ադրբեջանցիների շրջանում: Այսպես՝ 2020 թվականին Ռուսաստանի Բերյեզովսկի շրջանում ադրբեջանցի 33-ամյա տղամարդը բռնաբարել էր իր երեխաներին: Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ:

Ադրբեջանցի տղամարդու մասնակցությամբ անչափահասի բռնաբարության մեկ այլ դեպք էլ տեղի է ունեցել Վոլգոգրադում: Ադրբեջանի 35-ամյա քաղաքացին՝ Խայալ Մամմադովը, 13-ամյա անչափահաս աղջկան, ճանապարհը ցույց տալու պատրվակով, տեղափոխել է անտառ և բռնաբարել:

Ռուսաստանում ձերբակալվել է անչափահասների նկատմամբ սեռական հանցագործություններ կատարած մեկ ադրբեջանցի ևս: 54-ամյա տղամարդը՝ Ա. Շահմուրադովը, բռնաբարել է 8-ամյա աղջկա: Հանցագործությունից մեկ շաբաթ անց՝ հետաքննության ընթացքում, Շահմուրադովը խոստովանել է, որ նմանատիպ հանցագործություն է կատարել նաև երեք այլ երեխաների նկատմամբ:

Իրականում մանկապղծության դեպքերը շատ ավելին են, քան դրանց մասին բարձրաձայնվում է: Սեռական բռնության ենթարկված երեխաները ստիպված են լինում թաքցնել իրենց հետ տեղի ունեցածը՝ հիմնականում վախի պատճառով։ Այնուամենայնիվ՝ արձանագրված դեպքերի քանակը թույլ է տալիս արձանագրել, որ ադրբեջանական հասարակության մեջ անբարո գործողությունների այսպես կոչված «ցանկալի» զոհերը տղաներն են: Ազգականների կողմից երեխաների սեռական շահագործումը, մանկահասակների խմբակային բռնաբարությունները, իրավապահ մարմինների անգործությունն ու նրանց անմիջական ներգրավվածությունն այս զազրելի գործընթացին փաստում են Ադրբեջանում երեխաների սեռական շահագործման «արմատացած» երևույթի առկայության մասին:

Ըստ երևույթին՝ ադրբեջանական հասարակությունը նույնպես հաշտ չէ այս իրականության հետ, սակայն պատկան մարմինների անգործությունը, պետական գերատեսչություններում այլասերված անձանց առկայությունը (մեր բերած փաստերի հիման վրա անգամ տեսանելի), երկրում ստեղծել է երեխաների շահագործման համար նպաստավոր միջավայր: Երեխաների նկատմամբ սեփական հասարակության ոտնձգությունները պետք է ազդակ հանդիսանան Ադրբեջանի հանրության համար՝ ընդվզելու և իշխանություններից պահանջելու, որ նման երևույթներն արմատախիլ արվեն՝ անկախ դրանցում իշխանությունների մեղավորության չափից։