Ադրբեջանն ունի 2000 զոհ
Ստեփանակերտում տեղի ունեցած ասուլիսում ԼՂՀ ՊԲ օպերատիվ բաժնի պետ գնդապետ Վիկտոր Առուստամյանը նշել է, որ ռազմական գործողությունների արդյունքումայկական կողմն ունի 29 զոհ, 101 վիրավոր:Անդրադառնալով թշնամու կորուստներին, գնդապետը որպես փաստ նշեց, որ դրանք անհամար են: Գնդապետի խոսքով, Ադրբեջանի զոհերը մոտ 2 հազարն են: ՊԲ ներկայացուցիչը նշեց, թե հետախուզությունը հեռախոսազրույց է որսացել, որն ապացուցում է այդ տվյալների իսկությունը:
Անդրադառնալով այն հարցին` արդյոք նախքան կրակի դադարեցումը հայկական կողմը կարողացել է վերագրավել կորցրած դիրքերը, Առուստամյանը պատասխանեց. «ՊԲ-ի հակագրոհների շնորհիվ նախկինում եղած իրադրությունը վերականգնվել է. որպես այդպիսին` դիրք, հենակետ հակառակորդի մոտ չկա»: