Oրենքի առաջ բոլորը հավասար են, բացի Նիկոլ Փաշինյանից. «Փաստ»Իսրայելի պաշտպանության բանակը հայտարարել է Գազայում ՀԱՄԱՍ-ի ռազմական հրամանատարների սպանության մասինԱՊՀ տնտեսական խորհրդի նիստում մի շարք որոշումներ են ընդունվելՄենք վերահսկում ենք Հորմուզի նեղուցը․ ՀեգսեթՓաշինյանը Սևանում խարույկի շուրջ զրուցել է «Վարչապետի գավաթի» մասնակիցների հետՍանկտ Պետերբուրգը բախվել է բենզինի ռեկորդային պակասի՝ մարզի խոշորագույն նավթավերամշակման գործարանի կանգից հետոՀայաստան-Սփյուռք հարաբերությունը երբեք չի եղել «սեքոնդ-հենդի» տրամաբանությամբ. ԲադալյանԻրանը և Պարսից ծոցի երկրները սեպտեմբերի 14-ին կքննարկեն նավագնացության հարցը ՀորմուզումՀայաստանի և Ֆրանսիայի միջև համագործակցությունը քննարկվել է «L’Œuvre d’Orient»-ի հետ«Tour of Armenia»-ն է․ սեպտեմբերի 12-ին ճանապարհների երթևեկությունը կսահմանափակվիԲարսելոնան որոշել է վաճառել կիսապաշտպանին. հայտնի է ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքըՌուսաստանի ՊՆ․ ՌԴ շրջանների և Սև ծովի վրայով 67 ուկրաինական անօդաչու է խոցվելԵԱՏՄ Մաքսային վարչարարության հեռանկարները քննարկվել են ՄինսկումՏարեցների և հաշմանդամություն ունեցող անձանց համար նոր հնարավորությունԵգիպտոսի նախագահը Մերձավոր Արևելքում իրավիճակի կայունացման հույս ունիԻսպանական Սեուտայում միգրանտների ճամբարում հրդեհ է բռնկվելՂազախստանը շարունակում է քաղաքական արդիականացման և ՀԱՊԿ-ի շրջանակում համագործակցության ուղինԽոշոր ավտովթար՝ Ծաղկաձորում․ կան վիրավորներՓրկարարները Ալավերդիում ժայռի միջից 15 մետր խորությունից օտարերկրացու են դուրս բերելԱԳ փոխնախարարը ներկայացրել է Հայաստանի առաջնահերթությունները COP17-ի շրջանակումԳերմանիայի Բունդեսթագի պատվիրակությունը կայցելի ՀայաստանԻսպանիայի ափերի մոտ ջրի ջերմաստիճանն այս ամռանը հասել է ռեկորդային արժեքներիՀունաստանում քննարկում են Թուրքիայի հետ հնարավոր պատերազմի սցենարներըՓաշինյանը քաղաքաշինության կոմիտեի փոխնախագահին ազատել է պաշտոնիցՈւկրաինան ծրագրում է բալստիկ հրթիռներով հարվածել ՌուսաստանինԱռաքելյան․ Մարզային տրանսպորտի սահմանափակումը չի լուծի Երևանի խցանումների խնդիրըԱբխազիայում ՌԴ-ի հետ լայնածավալ զորավարժություն կանցկացվիԼիբանանի նախագահը ստացել է Հայաստան այցելելու հրավերներՎահագն Խաչատուրյանին իր հավատարմագրերն է հանձնել դեսպան Շաֆքատ Ալի ԽանըՌուս-հնդկական առևտրատնտեսական համագործակցությունը դրական դինամիկա է ցուցադրումTour of Armenia-ի երկրորդ փուլում հաղթել է իտալացի հեծանվորդ Ֆեդերիկո ԻակոմոնինՀայոց ցեղասպանության թանգարանը համալրվել է իսպաներեն աուդիոգիդովՀութիները հայտարարել են Կարմիր ծովի ևս վեց շրջան գրավելու մասինՓեզեշքիանը հայտարարել է, որ Իրանի վրա ճնշումը հասել է վտանգավոր փուլիՀայաստանի կառավարությունը հավանություն է տվել Լեհաստանի հետ ռազմատեխնիկական համաձայնագրինՄենք երեխա չենք. Գեյջին կասկածի տակ է դնում Ծառուկյանի խոսքերըԱԺ խորհուրդը հաստատել է առաջիկա նիստերի օրակարգն ու հանձնաժողովների աշխատակարգըՈւշադրություն վարորդներին. սեպտեմբերի 12-ին և 13-ին Երևանի մի շարք փողոցներ փակ կլինենՔննարկվել են Կառավարության ծրագրով նախատեսված բարեփոխումներըՈրսի ժամանակ 39-ամյա տղամարդը սայթաքելու հետևանքով պատահաբար կրակել է 38-ամյա որսորդի ուղղությամբՍեզոնային գրիպի դեմ պատվաստանյութն արդեն առկա է, պատվաստվեք և կանխարգելեք բարդությունները․ ԱվանեսյանԿլինեն հոսանքազրկումներՇիրակի թեմում Խաչվերացի հանդիսավոր թափոր կանցկացվիԼիբանանն ու Իսրայելը սեպտեմբերի 15-16-ը բանակցություններ կանցկացնեն ՀռոմումՆիկոլը չի ցանկանում ընտրել ԵՄ կամ ԵԱՏՄ, նա փորձում է կողմերի վրա «վաճառել» այդ ընտրության իրավունքը. Արտակ ԶաքարյանԱուտիզմի ախտորոշումները կտրուկ աճել ենՀանրահայտ օպերային երգչուհի Հասմիկ Գրիգորյանը մրցանակի է արժանացելՀՀ ՊՆ պատվիրակությունն այցելել է Հնդկաստանի ռազմաօդային ուժերի ավիաբազաԹալինի քարավանատանը հայտնաբերված ուշագրավ գտածոները փաստում են տարածքի բուռն անցյալի մասինCOP17-ին 74 երկրի պատվիրակների այցը ֆինանսավորելու համար Հայաստանի բյուջեից 93.5 մլն դրամ կհատկացվի
Տնտեսություն

ԱՄՆ-ը Հայաստանում ներդրումներ չի անելու, այլ թույլ է տալու ամերիկյան ընկերություններին Հայաստանին վաճառել մի քանի միլիարդ դոլար արժողությամբ ամերիկյան տեխնոլոգիաներ և ապրանքներ. միջազգայնագետ

Վենսի այցի մասին ամեն ինչ ասվեց, ամեն ինչ գրվեց, և ինչպես օգոստոսի 8-ին, այնպես էլ հիմա համարյա բան չմնաց ավելացնելու։ Սակայն փորձեմ մի բան էլ ես ասել։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը:

«Կարծում եմ՝ Վենսի այցը չպետք է ո՛չ թերագնահատել, ո՛չ էլ գերագնահատել։ Ընդամենը պետք է ճիշտ հասկանալ քաղաքականության նրբությունները և ԱՄՆ շահերը։ Ի դեպ, Թրամփի երկրորդ վարչակազմի օրոք է ԱՄՆ-ը ավելի մոտ է քան երբևէ՝ Հարավային Կովկասում հասնելու նրան, ինչին բոլոր վարչակազմերը ձգտել են շուրջ 30 տարի․ այն է՝ ազդեցություն հաստատել տարածաշրջանում, զրկելով Ռուսաստանին իր ազդեցության գոտուց: Դա չհաջողվեց Բուշ-Կրտսերի վարչակազմին Վրաստանի գործոնի կիրառմամբ, բայց հավանական է, որ այսօր դա կարող է ստացվել Հայաստանի և Ադրբեջանի օգնությամբ։

Մի քանի կարևոր նկատառում։

ԱՄՆ-ը Հայաստանում ներդրումներ չի անելու, այլ թույլ է տալու ամերիկյան ընկերություններին Հայաստանին վաճառել մի քանի միլիարդ դոլար արժողությամբ ամերիկյան տեխնոլոգիաներ և ապրանքներ։ Իրականում հիմա հենց Թրամփի վարչակազմն է, որ աշխարհից ներդրումներ է բերում ԱՄՆ՝ վաճառելով ամերիկյան ապրանքներ, զենքեր և տեխնոլոգիաներ տարբեր պետությունների։

Վենսը չի աջակցում Հայաստանին կամ Ադրբեջանին․ նա առաջ է մղում իր պետության աշխարհաքաղաքական շահերը Կենտրոնական Ասիայից մինչև Եվրոպա, որոնց մի մասը անցնում է TRIPP-ով։ Սա նորմալ երևույթ է։
Նա նաև չի աջակցում Փաշինյանին, այլ աջակցում է նրան, ով կսպասարկի այն օրակարգը, որը ձեռնտու է ԱՄՆ-ին, և սա նույնպես նորմալ ռեալպոլիտիկ է։

Հայաստանն ու Ադրբեջանը ԱՄՆ-ի համար փոխգործակցության տեսանկյունից գտնվում են նույն հարթության վրա։ Սակայն Ադրբեջանի կարևորությունն ավելի մեծ է՝ հաշվի առնելով տասնյակ գործոններ։

Ինչպես արդեն ասեցի, ԱՄՆ կառավարությունը ներդրումներ չի անում․ այն վառում է «կանաչ լույս» ներդրումների համար և տալիս համապատասխան թույլտվություններ տեխնոլոգիաների արտահանման համար։ Նույնը արվել է Հայաստանի և Ադրբեջանի համար։ Թե ով որքան կկարողանա օգտվել դրանից, կախված է այդ երկրի իշխանությունների ունակություններից։

Գերիների հարցում Վենսի հայտարարությունը՝ հարցը բարձրացնելու առումով, փաստորեն մնաց զուտ խոսքի մակարդակում, և սա ցավալի է ԱՄՆ հաջորդ նախագահի հիմնական թեկնածուի համար։ 

Ադրբեջանին վաճառվող անվտանգային և հետախուզական սարքավորումները Հայաստանի դեմ չեն, այլ ուղղված են Իրանի հետ ծովային/ցամաքային սահմանի պաշտպանությանը:

Ինչ վերաբերում է ցեղասպանության մասին թվիթը ջնջելուն, ապա սա շատ անլուրջ քայլ է և Վենսի թիմի բացթողումն է: 

Սխալ էր Վենսի կողմից Հայաստանի ընտրություններին ընդհանրապես անդրադառնալը։ Վերջիվերջո վերջին տասնամյակում ամերիկյան թիվ մեկ քաղաքական թեման եղել է ընտրություններին Ռուսաստանի կամ այլ պետությունների կողմից միջամտությունը և դրա անթույլատրելիությունը»: