Պուտինը հաջորդ ամիս կայցելի Չինաստան՝ մասնակցելու ԱՏՀԳ գագաթնաժողովին. ԼավրովԻսրայելը ԱՄՆ-ից Apache-ի նորագույն մոդիֆիկացիայի 12 հարվածային ուղղաթիռ կգնիԱՄՆ-ում մշակվել է գերձայնային թիրախների խոցման համար նախատեսված Patriot հրթիռի նոր տարբերակՆեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելում ընտրություններից առաջ Իրանին հարված հասցնելը նպատակահարմար չի համարում36 ժամ գազ չի լինիԳՇ պետը հետևել է ծառայության կազմակերպմանը, տվել մի շարք հանձնարարականներՖրանսիայում քաղաքական ուժերն օգտագործում են ավագ դպրոցականների բողոքի ցույցերը. ՄակրոնՍԴ նախագահ չընտրվեց, նոր ընտրություն կանցկացվի. թեկնածուներն անհրաժեշտ ձայներ չեն հավաքելԿարո՞ղ է պարզվի, որ Հայաստանի պարանոյիկ միջավայրում Նիկիտա Սիմոնյանին գաղnւթարար ենք համարումՓայտանյութով բեռնված «ՈՒԱԶ»-ի վարորդը փախուստի դիմելիս մեքենան կողաշրջել էԱՄՆ Հետաքննությունների դաշնային բյուրոյի տնօրեն Քեշ Պատելը ժամանել է ՌուսաստանԲաքվում պահվող անձանց հարցը բարձրացվում է տարբեր միջազգային հարթակներում. ԱբիսողոմոնյանՔանի՞ զբոսաշրջիկ է եկել Հայաստան և ո՞ր երկրներից. ՌԴ–ն առաջին տեղում էՎարդևանյանը Ֆրանսիայի դեսպանին իր դիտարկումներն է ներկայացրել ԵԽԽՎ զեկույցի վերաբերյալՄտքեր են փոխանակվել տարածաշրջանային և միջազգային օրակարգի արդիական հարցերի շուրջԱլիևն ու Իսրայել նախագահը մտքեր են փոխանակել տարածաշրջանային օրակարգի հարցերի շուրջԾանրորդ Սամվել Մարտիրոսյանը՝ բրոնզե մեդալակիր. Մ23 տարեկանների ԵԱՊուտինը շնորհավորել է ակադեմիկոս Ալեքսանդր Չուբարյանին 95-ամյակի կապակցությամբՋրային կոմիտեի նախագահն ուսումնասիրել է «Արփա-Սևան» թունելի հիմնանորոգման ընթացքըԱրամ Ա–ն առողջություն է մաղթել Հռոմի պապ Լևոն XIV-ինԹուրքիայում ձերբակալել են վրացական ընդդիմադիր կուսակցության առաջնորդ Զուրաբ ՋափարիձեինՎթարային ջրանջատում՝ Հրազդան քաղաքումԿասեցվել է Երևան-Երասխ մայրուղում գործող հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունըՀայտնի է, թե ինչպես է Թրամփը պատժել Զելենսկուն՝ անհնազանդության համարԹուրքիա-ԵՄ առևտրի ծավալը 205 մլրդ եվրո էԽուդաթյանը Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի աշխատակազմին է ներկայացրել կոմիտեի նորանշանակ նախագահինՄոսկվան չի պատրաստվում վերանայել Բաշար Ասադին ապաստան տրամադրելու որոշումը. ՌԴ ԱԳՆՔննարկվել են Հայաստան-ԱՄՆ երկկողմ հարաբերությունների օրակարգային լայն շրջանակՊուտինի և Թրամփի հանդիպումը դեռևս համաձայնեցված չէ. ՊեսկովՊՆ-ն ներկայացրել է ԶՈւ-ում դեպքերի կանխարգելման ուղղությամբ տարվող աշխատանքներըՔՊ-ական Լուսինե Բադալյանին թույլ չեն տվել մուտք գործել ՌուսաստանՄԻՊ նախաձեռնությամբ կայացավ ոչ մարտական պայմաններում մահվան դեպքերի կանխարգելմանը նվիրված քննարկումԿարևոր փորձություն է սպասվումՔննարկվել են Հայաստանի միգրացիոն կառավարման համակարգի վերափոխման հիմնական ուղղություններըՀնդիկ գեներալ Թաքուր Սինհայի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիրՍանիտարական նորմերի խախտումներ Արտաշատի «ՎԱՆ» հանրային սննդի օբյեկտում«ԱԿԳ ավելին քան դեղատուն» դեղատների ցանցի պաշտոնական մեկնաբանությունը՝ Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի հայտնաբերած խախտումների մասինԴուք մի տրանսպորտային ցանց չեք կարողանում կառավարել, ինչպե՞ս եք երկիր կառավարում. Իրինա Յոլյան (տեսանյութ)Մտքեր են փոխանակվել ՀՀ-ի եվրոպական ինտեգրման գործընթացի, ներքաղաքական զարգացումների վերաբերյալԵՄ-ն պատշաճ ուշադրության կենտրոնում է պահում Ավետիք Չալաբյանի վարույթի վերաբերյալ հարցերըԷլմիրա Կարապետյանը նվաճել է հրшձգության աշխարհի գավաթի խաղարկության ոսկե մեդալԱլեքսանդրա Գրիգորյանը՝ Մ23 տարեկանների Եվրոպայի չեմպիոնԴոլարն ու եվրոն փոքր-ինչ էժանացել են«Բարձրաշխարհիկ» գեղցիները, երբ իշխանության են գալիս, սկսում են գյուղացիներին ու աշխատավորներին վերևից նայել. ՓաշոյանՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը կայցելի Հայաստան
Պատմության ընթացքում մեր ինքնությունը քանդելու ներքին և արտաքին փորձեր են եղել. Արամ Ա
Պայթյուն Իրաքում. զոհերի թվում է բանակի բարձրաստիճան գեներալՊրեմիում տաքսիներ՝ առանց մեքենաների. ՊԵԿ-ը բացահայտել է բլոգերների գովազդով աշխատող խարդախության խոշոր սխեմա (տեսանյութ)
Թյուրըմբռնում է, թե իբր նախատեսվում է արգելել մարզային տրանսպորտի մուտքը Երևան. ես նման պնդում չեմ արել. Սուրեն Գրիգորյան
COP17-ի կազմակերպչական ծառայությունների ձեռքբերման համար ՀՀ պետբյուջեում նախատեսվել է 18.5 մլրդ դրամ
Մամուլ

Ամերիկյան ներդրումներ. մի՞ֆ, թե՞ իրականություն

«Հրապարակ» օրաթերթը գրում է․

«Միացյալ Նահանգների փոխնախագահի՝ Հայաստան կատարած այցի շրջանակներում տպավորություն ստեղծվեց, թե միջուկային համագործակցության շրջանակներում Միացյալ Նահանգները պատրաստվում է միլիարդավոր դոլարներ ներդնել Հայաստանում։ Ջեյ Դի Վենսի հնչեցրած հայտարարությունը՝ ներդրումների վերաբերյալ, անկառավարելի ոգեւորություն է առաջացրել իշխանական քարոզիչների, արեւմտամետների շրջանում։

«Սկզբնական մոտ 5 միլիարդ դոլար ներդրումների մասին ենք խոսում, հետագայում, 2-րդ փուլում՝ եւս 4 միլիարդ։ Սա փոխշահավետ իրավիճակ է ե՛ւ Հայաստանի համար, ե՛ւ իմ երկրի համար՝ էներգետիկ անվտանգության, էներգետիկ կայունության։ Նաեւ ստեղծելու է շատ աշխատատեղեր ե՛ւ ԱՄՆ-ում, ե՛ւ Հայաստանում։ Սա նշանակում է փոքր մոդուլյար ռեակտորներ, այսինքն՝ ամերիկյան տեխնոլոգիաները գալու են այս երկիր»,- Հայաստանում հայտարարեց ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը։

Հենց այս հայտարարությունն է, որ շատերի մոտ տպավորություն է ստեղծել, թե Միացյալ Նահանգները պատրաստվում է մեծ ներդրումներ կատարել Հայաստանում։ Բայց իրականում խոսքը ոչ թե ֆինանսական, այլ տեխնոլոգիական ներդրումների մասին է, որը կարող է իրականացվել Հայաստանում՝ ամերիկյան մոդելով մոդուլային միջուկային ռեակտորի կառուցման պարագայում։ Եթե ավելի պարզ, ապա այն, ինչի մասին խոսում է Վենսը, իրականում ներդրում է ոչ թե Հայաստանի, այլ ԱՄՆ տնտեսության մեջ։

Հայտնի է, որ Մեծամորի ատոմակայանի կյանքը երկար չէ, եւ այն պետք է փոխարինվի նոր ատոմային կայանով: Նման կայան կառուցելու առաջարկ արել է Ռուսաստանը, իսկ ԱՄՆ-ն առաջարկում է փոքր մոդուլային ռեակտոր տեղադրել Հայաստանում։ 5 մլրդ դոլարն այդ ռեակտորի կամ ռեակտորների արժեքն է, որոնք պետք է արտադրվեն ԱՄՆ-ում ու տեղադրվեն Հայաստանում։ Մնացած 4 միլիարդը սպասարկման ու միջուկային վառելիքով լիցքավորման ծախսերն են, որոնք, ի դեպ, հնարավոր է կյանքի կոչվեն երկարաժամկետ հատվածում։ Ահա այն ամենը, ինչ պետք է իմանալ ամերիկյան խոշոր ներդրումների մասին, որը միտումնավոր խեղաթյուրում ու տարածում են իշխանականները, նրանց քարոզչամեքենան՝ փոխարենը ջրելով այն թեման, որ սա շատ ավելի թանկ տարբերակ է, քան ռուսականը, եւ փոքր մոդուլային կայանների քողի տակ իրականում թուրք-ադրբեջանական եւս մեկ պահանջ է կատարվում` փակում են մեծ ատոմակայանը, որն անհրաժեշտության դեպքում կարող էր նաեւ անվտանգային նշանակություն ունենալ եւ մեր թշնամիներին զսպող դեր խաղալ: Այս ճանապարհով Հայաստանին նաեւ փորձում են էներգետիկ կախվածության մեջ գցել, աշխարհում դեռեւս լայն կիրառում չունեցող եւ նվազագույն արդյունավետություն ունեցող մոդուլային ատոմակայանների համար փորձարկման պոլիգոն դարձնել։

Երեկ Հայաստանի խորհրդարանի խոսնակ Ալեն Սիմոնյանը շարունակեց ՔՊ-ի ստի հաղթարշավը եւ իր ճեպազրույցում ազգին շնորհավորեց «պատմական պայմանավորվածությունների եւ այն հնարավորությունների առթիվ, որոնք բացվում են» ԱՄՆ փոխնախագահի՝ Երեւան կատարած այցի շնորհիվ։ Պատասխանելով հարցին, թե ի վերջո Վենսը խոստացե՞լ է ներդրումներ, թե՝ ոչ, Սիմոնյանը հորդորեց բոլոր կարեւոր հարցերում՝ լինի դա անվտանգություն, խոշոր ներդրումներ, թե աշխարհաքաղաքական գործընթացներ, հիմնվել պետական լրատվամիջոցների տեղեկատվության եւ հայտարարությունների վրա։ Մնացածը, նրա խոսքով, հեքիաթներ են, թեպետ իրականում հենց պետական լրատվամիջոցներն էին «ներդրումների» մասին հեքիաթները տարածում։

Մինչդեռ ընդդիմադիր պատգամավոր Արթուր Խաչատրյանն ուշադրություն հրավիրեց, որ  Պետդեպարտամենտի կայքում հրապարակված տարբերակում անգամ «ներդրումներ» բառը բացակայում է։ Խաչատրյանը նաեւ ընդգծեց, որ գործող իշխանությունները հավատարիմ են իրենց զեղծարար գործելաոճին։ «Չմոռանանք, որ օգոստոսի 8-ի թուղթը, որը ստորագրվել էր, երկկողմանի համատեղ հռչակագիր էր Ալիեւի եւ Փաշինյանի միջեւ, որն արվել էր Թրամփի ներկայությամբ, բայց Փաշինյանի կայքում ներկայացնում էին, որ դա եռակողմ հռչակագիր է։ Ակնհայտ է, որ փորձում էին խաբել, նման սխալ պատահական չի լինում, թարգմանության այդպիսի սխալ չի լինում։ Բայց մի բան է եռակողմ հռչակագիրը, մի բան է երկկողմ հռչակագիրը։ Նույնը տեղի ունեցավ երեկ՝ «ներդրումներ» բառի հետ կապված, Վենսը «ներդրում» բառ չի ասել, մինչդեռ մեր որոշ հայրենակիցներ անտեղեկությունից վարդագույն օպտիմիզմով են համակվել, որ հեսա-հեսա՝ Միացյալ Նահանգները 9 միլիարդի ներդրում կկատարի, ոմանք նույնիսկ առաջ են գնացել, ասում են՝ 9 միլիարդի օգնություն կստանանք, անգամ չեմ զարմանա, որ բաժանում են 3 միլիոնի, ասում են՝ ամեն մեկին 1,7 միլիոն փող է գալիս։ Խոսքը գնում էր էներգետիկ ոլորտում առեւտրի մասին, այսինքն, 5 միլիարդի առեւտրի պոտենցիալ կա՝ հիմնական էներգետիկ բնագավառում, եւս 4 միլիարդը՝ վառելիքի գնման, սպասարկման ոլորտում, որովհետեւ ակնհայտ է, որ եթե ատոմակայան է կառուցվում, այդ վառելիքը պետք է գնվի, պետք է օգտագործվի»,- ասաց Խաչատրյանը։

Պատգամավորն անդրադարձավ նաեւ, թե Հայաստանը հետախուզական դրոններ է գնել ԱՄՆ-ից, բայց շեշտեց, որ ԱՄՆ-ն ռազմական ահռելի աջակցություն է ցուցաբերում Ադրբեջանին․ «Այստեղ մենք պարիտետը չենք տեսնում, Վենսի՝ Բաքու կատարած այցից հետո ավելի պարզ կդառնա»»։

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում: