Ուկրաինայի անվտանգության երաշխիքների վերաբերյալ փաստաթղթերը պատրաստ են. Զելենսկի
Ուկրաինայի անվտանգության երաշխիքների վերաբերյալ փաստաթղթերը պատրաստ են:
Այս մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։
«Անվտանգությանը այլընտրանք չկա։ Խաղաղությանը այլընտրանք չկա։ Մեր պետության վերականգնմանը այլընտրանք չկա։ Հուսալի անվտանգության երաշխիքները խաղաղության միակ իրական հիմքն են», - ասել է նա։
Զելենսկու խոսքով՝ այս շաբաթ տեղի կունենան կարևոր միջազգային պաշտպանության և անվտանգության միջոցառումներ։ Նախագահը հավելել է, որ Ուկրաինայի դիրքորոշումը լավ ներկայացված կլինի թե՛ Եվրոպայում, թե՛ Ամերիկայում։