Պուտինը հաջորդ ամիս կայցելի Չինաստան՝ մասնակցելու ԱՏՀԳ գագաթնաժողովին. ԼավրովԻսրայելը ԱՄՆ-ից Apache-ի նորագույն մոդիֆիկացիայի 12 հարվածային ուղղաթիռ կգնիԱՄՆ-ում մշակվել է գերձայնային թիրախների խոցման համար նախատեսված Patriot հրթիռի նոր տարբերակՆեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելում ընտրություններից առաջ Իրանին հարված հասցնելը նպատակահարմար չի համարում36 ժամ գազ չի լինիԳՇ պետը հետևել է ծառայության կազմակերպմանը, տվել մի շարք հանձնարարականներՖրանսիայում քաղաքական ուժերն օգտագործում են ավագ դպրոցականների բողոքի ցույցերը. ՄակրոնՍԴ նախագահ չընտրվեց, նոր ընտրություն կանցկացվի. թեկնածուներն անհրաժեշտ ձայներ չեն հավաքելԿարո՞ղ է պարզվի, որ Հայաստանի պարանոյիկ միջավայրում Նիկիտա Սիմոնյանին գաղnւթարար ենք համարումՓայտանյութով բեռնված «ՈՒԱԶ»-ի վարորդը փախուստի դիմելիս մեքենան կողաշրջել էԱՄՆ Հետաքննությունների դաշնային բյուրոյի տնօրեն Քեշ Պատելը ժամանել է ՌուսաստանԲաքվում պահվող անձանց հարցը բարձրացվում է տարբեր միջազգային հարթակներում. ԱբիսողոմոնյանՔանի՞ զբոսաշրջիկ է եկել Հայաստան և ո՞ր երկրներից. ՌԴ–ն առաջին տեղում էՎարդևանյանը Ֆրանսիայի դեսպանին իր դիտարկումներն է ներկայացրել ԵԽԽՎ զեկույցի վերաբերյալՄտքեր են փոխանակվել տարածաշրջանային և միջազգային օրակարգի արդիական հարցերի շուրջԱլիևն ու Իսրայել նախագահը մտքեր են փոխանակել տարածաշրջանային օրակարգի հարցերի շուրջԾանրորդ Սամվել Մարտիրոսյանը՝ բրոնզե մեդալակիր. Մ23 տարեկանների ԵԱՊուտինը շնորհավորել է ակադեմիկոս Ալեքսանդր Չուբարյանին 95-ամյակի կապակցությամբՋրային կոմիտեի նախագահն ուսումնասիրել է «Արփա-Սևան» թունելի հիմնանորոգման ընթացքըԱրամ Ա–ն առողջություն է մաղթել Հռոմի պապ Լևոն XIV-ինԹուրքիայում ձերբակալել են վրացական ընդդիմադիր կուսակցության առաջնորդ Զուրաբ ՋափարիձեինՎթարային ջրանջատում՝ Հրազդան քաղաքումԿասեցվել է Երևան-Երասխ մայրուղում գործող հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունըՀայտնի է, թե ինչպես է Թրամփը պատժել Զելենսկուն՝ անհնազանդության համարԹուրքիա-ԵՄ առևտրի ծավալը 205 մլրդ եվրո էԽուդաթյանը Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի աշխատակազմին է ներկայացրել կոմիտեի նորանշանակ նախագահինՄոսկվան չի պատրաստվում վերանայել Բաշար Ասադին ապաստան տրամադրելու որոշումը. ՌԴ ԱԳՆՔննարկվել են Հայաստան-ԱՄՆ երկկողմ հարաբերությունների օրակարգային լայն շրջանակՊուտինի և Թրամփի հանդիպումը դեռևս համաձայնեցված չէ. ՊեսկովՊՆ-ն ներկայացրել է ԶՈւ-ում դեպքերի կանխարգելման ուղղությամբ տարվող աշխատանքներըՔՊ-ական Լուսինե Բադալյանին թույլ չեն տվել մուտք գործել ՌուսաստանՄԻՊ նախաձեռնությամբ կայացավ ոչ մարտական պայմաններում մահվան դեպքերի կանխարգելմանը նվիրված քննարկումԿարևոր փորձություն է սպասվումՔննարկվել են Հայաստանի միգրացիոն կառավարման համակարգի վերափոխման հիմնական ուղղություններըՀնդիկ գեներալ Թաքուր Սինհայի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիրՍանիտարական նորմերի խախտումներ Արտաշատի «ՎԱՆ» հանրային սննդի օբյեկտում«ԱԿԳ ավելին քան դեղատուն» դեղատների ցանցի պաշտոնական մեկնաբանությունը՝ Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի հայտնաբերած խախտումների մասինԴուք մի տրանսպորտային ցանց չեք կարողանում կառավարել, ինչպե՞ս եք երկիր կառավարում. Իրինա Յոլյան (տեսանյութ)Մտքեր են փոխանակվել ՀՀ-ի եվրոպական ինտեգրման գործընթացի, ներքաղաքական զարգացումների վերաբերյալԵՄ-ն պատշաճ ուշադրության կենտրոնում է պահում Ավետիք Չալաբյանի վարույթի վերաբերյալ հարցերըԷլմիրա Կարապետյանը նվաճել է հրшձգության աշխարհի գավաթի խաղարկության ոսկե մեդալԱլեքսանդրա Գրիգորյանը՝ Մ23 տարեկանների Եվրոպայի չեմպիոնԴոլարն ու եվրոն փոքր-ինչ էժանացել են«Բարձրաշխարհիկ» գեղցիները, երբ իշխանության են գալիս, սկսում են գյուղացիներին ու աշխատավորներին վերևից նայել. ՓաշոյանՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը կայցելի Հայաստան
Պատմության ընթացքում մեր ինքնությունը քանդելու ներքին և արտաքին փորձեր են եղել. Արամ Ա
Պայթյուն Իրաքում. զոհերի թվում է բանակի բարձրաստիճան գեներալՊրեմիում տաքսիներ՝ առանց մեքենաների. ՊԵԿ-ը բացահայտել է բլոգերների գովազդով աշխատող խարդախության խոշոր սխեմա (տեսանյութ)
Թյուրըմբռնում է, թե իբր նախատեսվում է արգելել մարզային տրանսպորտի մուտքը Երևան. ես նման պնդում չեմ արել. Սուրեն Գրիգորյան
COP17-ի կազմակերպչական ծառայությունների ձեռքբերման համար ՀՀ պետբյուջեում նախատեսվել է 18.5 մլրդ դրամ
Մամուլ

Փաշինյանն այնպիսի գորովանքով էր Վենսին նայում, կարծես նա եկել էր ընտրություններում իր հաղթանակի մասին հայտնելու. «Հրապարակ»

«Հրապարակ»-ը գրում է.

ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի՝ Հայաստան այցին ընդառաջ, բուռն սպասումներ էին գեներացվում հատկապես իշխանական եւ մերձիշխանական շրջանակներում։


Ու մինչ արեւմտամետները լեգենդներ էին հյուսում այս այցի եւ Հայաստանին սպասվելիք «փրկության» մասին՝ հայտարարելով, որ սկիզբ է դրվելու Թրամփի ուղու գործարկմանը, ու դեպի Հայաստան են հոսելու միլիարդավոր դոլարներ, Վենսի այցից հինգ պակաս համացանցում լայն տարածում գտավ Պետդեպարտամենտի նախկին աշխատակից, «Պատուհան դեպի Եվրասիա» վերլուծական բլոգի հեղինակ Փոլ Գոբլի սկանդալային հարցազրույցը, որում նա բացահայտում է այցի որոշ տողատակեր։

Այդպիսով, ըստ Գոբլի, Միացյալ Նահանգների իրական նպատակը մեր տարածաշրջանում հակաիրանական առանցքի ձեւավորումն է, ինչպես նաեւ՝ Ռուսաստանի եւ Չինաստանի ազդեցության հնարավոր նվազեցումը։ Գոբլն ակնհայտորեն դրական է արտահայտվում Ադրբեջանի վերաբերյալ՝ նշելով, որ Միացյալ Նահանգներն այժմ Ադրբեջանը դիտարկում է որպես ուժ, որի հետ անհրաժեշտ է հաշվի նստել Հարավային Կովկասում, եւ որ ԱՄՆ-ն այլեւս չի ընկալում Ադրբեջանը որպես նախկին խորհրդային տարածքի մաս։ Փոխարենը՝ Հայաստանի դերն այցի շրջանակներում երկրորդական է։ Ջեյ Դի Վենսի այցը Երեւան ավելի շուտ քաղաքական ազդակ է, որ Միացյալ Նահանգները չի հեռանում Հայաստանի օրակարգից, ինչը հատկապես կարեւոր է առաջիկա խորհրդարանական ընտրությունների ֆոնին։

Այցը Հայաստանի համար նաեւ քաղաքական «ապահովագրող» գործոն է՝ ուղղված ներքին կայունության պահպանմանը եւ ռուսական ազդեցության հետագա նահանջին։ Կարճ ասած, Վենսի երեւանյան այցը, ըստ Գոբլի տրամաբանության, ավելի շատ աջակցություն է Փաշինյանի թիմին՝ Ազգային ժողովի ընտրություններին ընդառաջ․ «Կարծում եմ, որ դա աջակցություն է: Կարող էր այնպես լինել, որ Ջեյ Դի Վենսն այցելեր միայն Բաքու: Կօգտագործի՞ արդյոք Փաշինյանը դա ընտրություններում՝ իր հնարավորությունները բարձրացնելու նպատակով՝ անկասկած: Նա հսկայական խնդիրներ ունի երկրում: Նա կոնֆլիկտի մեջ է Եկեղեցու հետ, որն ավելի բարեկամական է Մոսկվայի նկատմամբ, քան ինքը: Նա խնդիր ունի Ղարաբաղի փախստականների հետ: Հայաստանն ունի տարատեսակ տնտեսական խնդիրներ, եւ ամերիկացիները, վստահաբար, կարող են օգնել այդ հարցերում»:

Եվ այն, թե ինչպիսի անթաքույց հրճվանքով դիմավորեցին Վենսին, ինչ լայն ժպիտով ու գորովանքով էր նրան նայում Փաշինյանը նախագահականում ընդունելիս, ինչպես էին բարձրաստիճան պաշտոնյաների մի ամբողջ խուռներամ շտապել օդանավակայան` խախտելով անգամ արարողակարգը, խոսում էր հենց այդ մասին, որ ՔՊ-ն համարում է՝ Վենսը եկավ, իր հետ ՔՊ-ի վերընտրվելու երաշխիքը բերեց: Բայց այդ նույն դիմավորման արարողությունը նաեւ ի ցույց դրեց մեր իշխանությունների փնթիությունն ու թափթփվածությունը. անհասկանալի մեծ թվով մարդիկ՝ օդանավակայանի տարածքում, դեսուդեն գնացող մարդիկ, անգամ պատվո պահակախմբի անհասկանալի շարք, օդանավից իջնող Վենսին ու իր ընտանիքին դիմավորողների անկազմակերպ խառնամբոխ: Կարելի է կարծել, այս իշխանության ներկայացուցիչներն այլ պետություններ երբեւէ չեն այցելել, այդ այցերի տարրական արարողակարգը չեն կարողանում ապահովել: Փոխարենը՝ ողջ մայրաքաղաքը կաթվածահար էին արել, ինչ է թե՝ մի օրով մի ամերիկացի պաշտոնյա է Հայաստան եկել:

ԱՄՆ բարձրաստիճան պաշ­տոնյայի՝ Հայաստան այցը ոգեւորել էր նաեւ հայաստանյան ընդդիմությանը․ երեկ կեսօրից, իրար հերթ չտալով, տարբեր ուժեր կոչ-հայտարարություններ, բաց նամակներ էին հասցեագրում ԱՄՆ փոխնախագահին՝ նրա ուշադրությունը հրավիրելով Բաքվում պահվող հայ պատանդների ազատ արձակման հարցին, կոչ էին անում Հայաստանի իշխանությունների հետ հանդիպման ժամանակ բարձրացնել ապօրինի հետապնդումների ենթարկվող Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու հոգեւորականների, ինչպես նաեւ՝ քաղաքական հալածանքների ենթարկվող այլ անձանց հարցերը։

ԱՄՆ փոխնախագահի` նախագահական նստավայր ժամանելուց մի քանի ժամ առաջ Բաղրամյան պողոտայում ուղղակի արտակարգ դրություն էր հայտարարվել, ոստիկանական մեծաթիվ խմբեր էին կուտակել, որոնք հետ էին մղում նախագահականի առջեւ բողոքի ակցիայի դուրս եկած 44-օրյա պատերազմի զոհերի ծնողներին ու հարազատներին, վտարանդի արցախցիներին, քաղաքական գործիչներին, որոնց գլխավոր պահանջը Բաքվում պահվող պատանդների վերադարձն էր։ Վենսին օդանավակայանում դիմավորելու, ապա ուղեկցելու, նախագահականում ընդունելու կադրերից խեղճություն էր ծորում: ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաները, որոնք առավոտից երեկո թմբկահարում են ՀՀ ինքնիշխանության մասին, ցույց տվեցին, որ դեմ չեն վասալ լինելուն, միայն ոչ թե Ռուսաստանի, այլ՝ ԱՄՆ-ի վասալը: Բարձրաստիճան պաշտոնյաները քիչ էր մնում բարձրանային ինքնաթիռ եւ գրկած իջեցնեին Վենսին։ Դիմավորողների թվում էին ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը, փոխարտգործնախարար Վահան Կոստանյանը, Երեւանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը, ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Նարեկ Մկրտչյանը, ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը։

Մենք կհետեւենք նաեւ Ադրբեջանում Վենսի ընդունելությանը եւ այցի ընթացքին՝ հասկանալու, թե ով ինչ բնույթի հարաբերություններ է կառուցում եւ ով է ինքնիշխան, ով` վասալության հակված:

Շարունակելի