Պուտինը հաջորդ ամիս կայցելի Չինաստան՝ մասնակցելու ԱՏՀԳ գագաթնաժողովին. ԼավրովԻսրայելը ԱՄՆ-ից Apache-ի նորագույն մոդիֆիկացիայի 12 հարվածային ուղղաթիռ կգնիԱՄՆ-ում մշակվել է գերձայնային թիրախների խոցման համար նախատեսված Patriot հրթիռի նոր տարբերակՆեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելում ընտրություններից առաջ Իրանին հարված հասցնելը նպատակահարմար չի համարում36 ժամ գազ չի լինիԳՇ պետը հետևել է ծառայության կազմակերպմանը, տվել մի շարք հանձնարարականներՖրանսիայում քաղաքական ուժերն օգտագործում են ավագ դպրոցականների բողոքի ցույցերը. ՄակրոնՍԴ նախագահ չընտրվեց, նոր ընտրություն կանցկացվի. թեկնածուներն անհրաժեշտ ձայներ չեն հավաքելԿարո՞ղ է պարզվի, որ Հայաստանի պարանոյիկ միջավայրում Նիկիտա Սիմոնյանին գաղnւթարար ենք համարումՓայտանյութով բեռնված «ՈՒԱԶ»-ի վարորդը փախուստի դիմելիս մեքենան կողաշրջել էԱՄՆ Հետաքննությունների դաշնային բյուրոյի տնօրեն Քեշ Պատելը ժամանել է ՌուսաստանԲաքվում պահվող անձանց հարցը բարձրացվում է տարբեր միջազգային հարթակներում. ԱբիսողոմոնյանՔանի՞ զբոսաշրջիկ է եկել Հայաստան և ո՞ր երկրներից. ՌԴ–ն առաջին տեղում էՎարդևանյանը Ֆրանսիայի դեսպանին իր դիտարկումներն է ներկայացրել ԵԽԽՎ զեկույցի վերաբերյալՄտքեր են փոխանակվել տարածաշրջանային և միջազգային օրակարգի արդիական հարցերի շուրջԱլիևն ու Իսրայել նախագահը մտքեր են փոխանակել տարածաշրջանային օրակարգի հարցերի շուրջԾանրորդ Սամվել Մարտիրոսյանը՝ բրոնզե մեդալակիր. Մ23 տարեկանների ԵԱՊուտինը շնորհավորել է ակադեմիկոս Ալեքսանդր Չուբարյանին 95-ամյակի կապակցությամբՋրային կոմիտեի նախագահն ուսումնասիրել է «Արփա-Սևան» թունելի հիմնանորոգման ընթացքըԱրամ Ա–ն առողջություն է մաղթել Հռոմի պապ Լևոն XIV-ինԹուրքիայում ձերբակալել են վրացական ընդդիմադիր կուսակցության առաջնորդ Զուրաբ ՋափարիձեինՎթարային ջրանջատում՝ Հրազդան քաղաքումԿասեցվել է Երևան-Երասխ մայրուղում գործող հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունըՀայտնի է, թե ինչպես է Թրամփը պատժել Զելենսկուն՝ անհնազանդության համարԹուրքիա-ԵՄ առևտրի ծավալը 205 մլրդ եվրո էԽուդաթյանը Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի աշխատակազմին է ներկայացրել կոմիտեի նորանշանակ նախագահինՄոսկվան չի պատրաստվում վերանայել Բաշար Ասադին ապաստան տրամադրելու որոշումը. ՌԴ ԱԳՆՔննարկվել են Հայաստան-ԱՄՆ երկկողմ հարաբերությունների օրակարգային լայն շրջանակՊուտինի և Թրամփի հանդիպումը դեռևս համաձայնեցված չէ. ՊեսկովՊՆ-ն ներկայացրել է ԶՈւ-ում դեպքերի կանխարգելման ուղղությամբ տարվող աշխատանքներըՔՊ-ական Լուսինե Բադալյանին թույլ չեն տվել մուտք գործել ՌուսաստանՄԻՊ նախաձեռնությամբ կայացավ ոչ մարտական պայմաններում մահվան դեպքերի կանխարգելմանը նվիրված քննարկումԿարևոր փորձություն է սպասվումՔննարկվել են Հայաստանի միգրացիոն կառավարման համակարգի վերափոխման հիմնական ուղղություններըՀնդիկ գեներալ Թաքուր Սինհայի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիրՍանիտարական նորմերի խախտումներ Արտաշատի «ՎԱՆ» հանրային սննդի օբյեկտում«ԱԿԳ ավելին քան դեղատուն» դեղատների ցանցի պաշտոնական մեկնաբանությունը՝ Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի հայտնաբերած խախտումների մասինԴուք մի տրանսպորտային ցանց չեք կարողանում կառավարել, ինչպե՞ս եք երկիր կառավարում. Իրինա Յոլյան (տեսանյութ)Մտքեր են փոխանակվել ՀՀ-ի եվրոպական ինտեգրման գործընթացի, ներքաղաքական զարգացումների վերաբերյալԵՄ-ն պատշաճ ուշադրության կենտրոնում է պահում Ավետիք Չալաբյանի վարույթի վերաբերյալ հարցերըԷլմիրա Կարապետյանը նվաճել է հրшձգության աշխարհի գավաթի խաղարկության ոսկե մեդալԱլեքսանդրա Գրիգորյանը՝ Մ23 տարեկանների Եվրոպայի չեմպիոնԴոլարն ու եվրոն փոքր-ինչ էժանացել են«Բարձրաշխարհիկ» գեղցիները, երբ իշխանության են գալիս, սկսում են գյուղացիներին ու աշխատավորներին վերևից նայել. ՓաշոյանՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը կայցելի Հայաստան
Պատմության ընթացքում մեր ինքնությունը քանդելու ներքին և արտաքին փորձեր են եղել. Արամ Ա
Պայթյուն Իրաքում. զոհերի թվում է բանակի բարձրաստիճան գեներալՊրեմիում տաքսիներ՝ առանց մեքենաների. ՊԵԿ-ը բացահայտել է բլոգերների գովազդով աշխատող խարդախության խոշոր սխեմա (տեսանյութ)
Թյուրըմբռնում է, թե իբր նախատեսվում է արգելել մարզային տրանսպորտի մուտքը Երևան. ես նման պնդում չեմ արել. Սուրեն Գրիգորյան
COP17-ի կազմակերպչական ծառայությունների ձեռքբերման համար ՀՀ պետբյուջեում նախատեսվել է 18.5 մլրդ դրամ
Մամուլ

Նա ծնկի չի գալիս, դերասանի պես չոքում է

«Հրապարակի» զրուցակիցը Տեր Վրթանես քահանա Բաղալյանն է:


- Տեր Հայր, հանրության մի զգալի հատված սպասում է, որ Եպիսկոպոսաց ժողովն անպայման տեղի է ունենալու, անգամ` առցանց եղանակով, սակայն այս մասին որեւէ հայտարարություն դեռ չի արվում: Գաղտնիք չէ, որ իշխանությունները, հայտնի պատճառներով, խոչընդոտեցին դեկտեմբերին եպիսկոպոսների մուտքը Հայաստան, հիմա էլ փորձում են խոչընդոտել ելքը Հայաստանից, քանի որ ժողովն Ավստրիայում է կայանալու: Ըստ Ձեզ, տեղի կունենա՞ ժողովը` օնլայն եղանակով:

- Եպիսկոպոսաց ժողովը կլինի օնլայն, թե օֆլայն, կլինի Էջմիածնում, թե Հայաստանի սահմաններից դուրս, մեր եկեղեցին մոնարխիկ կառույց է` հիերարխիայով օծյալ գահակալի կողմից կառավարվող: Մեծ հաշվով, այդ ժողովում հաստատված բոլոր որոշումները Վեհափառի հաստատումից հետո միայն ստանում են իրավական ուժ: Գերագույն խորհրդից մինչեւ խորհրդատվական մարմիններ՝ սպասում են որոշում կայացնողին․ նա օծյալ գահակալն է: Այսինքն` Վեհափառը կարող է անգամ առանց եպիսկոպոսաց ժողովների լուրջ որոշումներ կայացնել, եւ այդ որոշումները ստանան իրավական հիմք: Իսկ տիրադավները եւ կոմպրոմատների շնորհիվ Նիկոլի ծուղակն ընկածներն առանձնապես մեծ իրավունքներ չունեն եկեղեցու ներսում, նրանք չեն կարող հարցեր որոշել, մանավանդ, որ նրանց հայտարարությունները՝ նախկին եպիսկոպոսաց ժողովների ժամանակ արված, պահպանվել են, որտեղ նրանք իրենց անվերապահ աջակցությունն են հայտնում Մայր Աթոռին, Վեհափառին եւ այլն: Նրանք այն մարդիկ են, ովքեր ծնկի են եկել, հավատարմության ուխտ են տվել, ուստի պարտավոր են այդ ուխտը պահել: Նրանց հայտարարությունները որեւէ իրավական ուժ ու արժեք չունեն: Ցավով եմ ասում, բայց նրանք կործանված մարդիկ են:

- Կիրակի օրը Փաշինյանը հերթական եկեղեցին, ինչպես ասում են, «պղծեց»` իր ներկայությամբ: Այս անգամ «պատարագին» ավելի քիչ մարդ էր ներկա: Իր թիմակիցներից անգամ մարդ չկար: Հետաքրքրականն այն է, որ ամեն անգամ նրա ներկայությամբ զեղչվում է կաթողիկոսի անունը, սակայն հաջորդ պատարագներն այդ նույն եկեղեցիներում ընթանում են բնականոն հունով, առանց որեւէ զեղչումների:

- Ասեմ ավելին` անգամ Փաշինյանի ներկայությամբ Վեհափառի անունը լիարժեքորեն չեն կարողացել զեղչել, քանի որ բոլոր եկեղեցիներում գտնվում են հավատացյալներ, ովքեր հավատարիմ են Աստծուն, ինչպես նաեւ՝ Մայր Աթոռին եւ Վեհափառին: Նրանք անպայման բարձրաձայնում են Վեհափառի անունը: Հովհաննավանքի շոու-պատարագից մինչեւ Կոմիտասի եկեղեցու պատարագ, չի եղել մի նախադեպ, որ գոնե մի քանի անձ Վեհափառի անունը չբարձրաձայնի: Պատճառն այն է, որ հավատացյալ ժողովուրդը սիրում ու հարգում է կաթողիկոսին, եւ բոլորն էլ հասկանում են, որ տեղի ունեցածը Փաշինյանի կողմից է պարտադրվել: Անգամ պաշտոնյաներն ու տիրադավներն են պարտադրված գործում: Մեկը վախենում է աշխատանքը կորցնել, մյուսը վախենում է, որ իր պիղծ արարքները ջրի երես դուրս կգան…. այնքան վիրավորական է` Հայաստանում կան բազմաթիվ երաժիշտներ, նրանցից շատերն անգամ աշխատանքի խնդիր ունեն: Օպերան զավթել են Դուրգարյանները, դարձել է ընտանեկան բիզնես, որտեղ մարդիկ են հայտնվել, ովքեր ո՛չ մասնագիտական փորձ ունեն, ո՛չ կրթություն, ու այդ ամենի ֆոնին նվագում է վարչապետը, որը մասնագետ չէ, անտաղանդ է: «Ուդարնիկի» հնչյունների տակ էլ պարում են պարելու շնորհք չունեցող առողջապահության նախարարը եւ այլ մարդիկ: Մարդկանց պարտադրաբար տանում են համերգների, ուխտերթերի: Որքան էլ որ այդ մարդիկ լրատվամիջոցներից թաքցնեն ճշմարտությունը, միեւնույն է` գնում են տուն` իրենց հարազատների, մտերիմների շրջանակներում պատմում են, որ պարտադրանքով են գործել, որ իրենց ստիպել են, սպառնացել: Իսկ Վեհափառը սիրված է թե՛ հոգեւորականների կողմից, թե՛ հավատացյալ ժողովրդի: Նա ունի մեր անմնացորդ աջակցությունը, փառահեղ կերպով կառավարում է Հայ առաքելական եկեղեցին, ինչն էլ իր հերթին Նիկոլ Փաշինյանի նախանձն է շարժում, Ալիեւի, Էրդողանի եւ Փաշազադեի կատաղությունը, թշնամանքը մեր եկեղեցու եւ Վեհափառի դեմ: Այս ամենը միայն Վեհափառի դեմ չէ, սա բոլորիս դեմ է:

- Փաշինյանն ամեն անգամ եկեղեցում ծնկի է գալիս, Եռաբլուրում էլ է ծնկի գալիս: Իրական հավատացյալները ո՞ր դեպքերում են ծնկի գալիս: Ո՞րն է դրա խորհուրդը։

- Նա ծնկի չի գալիս, դերասանի պես չոքում է: Նա մի մարդ է, ով ասում է` կարող էինք պատերազմում այսքան զոհ չունենալ, բայց ունեցանք, որպեսզի մեզ դավաճան չասեն, դրանից հետո գնում է Եռաբլուր եւ այնտեղ չոքում է…. հետո զոհվածի ծնողի առաջ է չոքում, եկեղեցում է չոքում, բայց նրա բուն նպատակը պատարագը չէ, հավատքը չէ: Նա ունի մի նպատակ` կաթողիկոսի անունը զեղչել ու եկեղեցին հերձել: Նա հիմնել է աղանդ` տիրադավների աղանդ, որի հիմքում շանտաժն է, շահը: Նրանք արդեն վաղուց ժողովրդի սերն ու հարգանքը չեն վայելում: Եկեղեցին շատ է քննադատվել հենց այդ տիրադավների պատճառով, լավ է, որ Նիկոլ Փաշինյանը մագնիսի նման բոլոր ոչ նորմալ հոգեւորականներին քաշեց իր կողմը, դրանով իսկ մաքրեց եկեղեցին աստվածուրացների նողկալի խավից:

- Իսկ, առհասարակ, ե՞րբ են հավատացյալները ծնկի գալիս:

- Տարբեր հատվածներ կան Տեր ողորմյայի ժամանակ, խոստովանության ժամանակ եւ այլն: Բայց Նիկոլ Փաշինյանը ծնկի չի գալիս, նա անտաղանդ դերասան է, կեղծավոր ու ստախոս: Փորձում է միջավայր ստեղծել, թե իբրեւ այդ ամենն անում է որպես հավատացյալ մարդ, սակայն նա երբեք Հայ առաքելական եկեղեցու անդամ չի եղել, ո՛չ եկեղեցում պսակադրվել է, ո՛չ մկրտվել է, ո՛չ երբեւէ աղոթքի է եկել: Նա դասական կեղծավոր ու խաբեբա է: Ընտրություններ են սպասվում, ցանկանում է այդ ամենի ֆոնին թուլացնել եկեղեցու դիրքերը, սակայն լավ կանի՝ դրա փոխարեն իր խոստումների գոնե մեկ տոկոսը կատարի:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ : https://hraparak.am/post/dfc86d60e63336553166b128b98724cf

 © 2008 - 2021 «Հրապարակ օրաթերթ»