Մեդվեդևի այցի շուրջ ռուսական և հայկական կողմերի մեկնաբանությունները տարբեր են
ԵՏՄ-ում որոշել են չեղյալ հայտարարել Երևանում վարչապետերի գագաթաժողովը՝ կապված Լեռնային Ղարաբաղում կոնֆլիկտի սրացման հետ:
Հանդիպման ամսաթիվը տեղափոխվել է, այն կկայանա ավելի ուշ, փոխանցում է «ՌԲԿ»-ն:
Ավելի վաղ հայտարարվել էր, որ ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը կայցելի Երևան ապրիլի 7-8-ը և կմասնակցի Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին, ինչպես նաև բանակցություններ կվարի Հայաստանի ղեկավարության հետ: Մեդվեդևի այցը ըստ ռուսական լրատվամիջոցներ փաստորեն հետաձգվելու էր, սակայն ՀՀ վարչապետի մամուլի խոսնակի փոխանցմամբ` ծրագրերում փոփոխություն չկա: