Պետք է այնպես անենք, որ մարդկանց մշտապես չպահենք աղքատության մեջ. Թորոսյան
«Զինապահ» հիմնադրամն ունի խորհրդով հնարավորություն ավելացնելու շահառուներ՝ չվերազանցելով իր կանոնադրական գործառույթները: Ապագայում հնարավոր է ընդլայնում, բայց այս պահին այն վերաբերում է 44-օրյա պատերազմի շահառուներին։ Այս մասին «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին օրենքում փոփոխություններ կլինեն» ԱԺ նիստի ընթացքում ասել է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք հիմնադրամը միայն վիրավորում ստացած զինծառայողներին է կարողանալու աջակցել, թե ամեն դեպքում կընդլայնի իր շրջանակը:
Մենք արդեն ունենք վերհանած խնդիրներ, հատկապես մի քանի ուղղությամբ, դրանք են՝ կանգ գործոնները, ստոպ ֆակտորները, գույքահարկի սահմանաչափերը, նախկին վարկավորումները: Ունենք որոշակի հարցեր չափանիշների հետ կապված, օրինակ, ինչքան գնահատենք մինիմալ եկամուտը, ամեն գործոնի կշիռը, և հենց այս պահին որոշակի վարժություններ ենք անում, որպեսզի հնարավորինս թիրախային ու իրական նպատակին ծառայող լինի: Պետք է այնպես անենք, որ մարդկանց մշտապես չպահենք աղքատության մեջ, այլ փորձենք նրանց հանել այդտեղից»,- նշել է նա: