Տիրադավները պահանջում են, որ Վեհափառ Հայրապետը գնա Ազգային ժողով, եթե ոչ՝ ՔՊ-ն կզբաղվի դատաիրավական գործընթացի մեկնարկով
Եկեղեցու դեմ արշավին միացած տիրադավների խումբը հայտարարությամբ է հանդես եկել։
Հայտարարությամբ նրանք դիմել են պատգամավորներին, որ Վեհափառ Հայրապետին հրավիրեն Ազգային ժողով։
«Թող ինքն արձագանքի բարձրացված հարցերին և առաջարկի հնարավոր ելքեր, որոնք հարիր կլինեն ազգային եկեղեցի համարվող ինստիտուտին։ Այդպես են վարվում օրինակ շատ ավելի փոքր խնդիրների դեպքում երկրի գլխավոր դատախազը, Ներքին գործոց կամ Պաշտպանության նախարարները և այլք»,- նշվում է տիրադավների հայտարարությունում։
Տիրադավներն ընդգծել են՝ եթե Վեհափառը չգնա Ազգային ժողով՝ պատգամավորները պետք է ստեղծեն համապատասխան հանձնաժողով, որը կզբաղվի Վեհափառ Հայրապետի ու իրենց ուխտին հավատարիմ հոգևորականների նկատմամբ դատաիրավական գործընթացի մեկնարկով։