Ավինյանը չի ուզում, որ օդի որակի մասին «կիսագրագետ մտքեր» հնչեն
Օդի որակը չափող սարքերի տեղադրումն էական տվյալներ է տվել՝ հասկանալու այն փոփոխությունները, որոնք տեղի են ունենում օդի որակի հետ, մասնավորապես՝ նոյեմբերից մարտ ամիսների ընթացքում, բայց շատ կարևոր է հասկանալ, թե այդ փոփոխությունների որ հատվածն է մարդածին: Այս մասին Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ ասել է քաղաքապետ Տիգրան Ավինյանը:
«Մեր հետագա քայլերը պետք է նպաստեն այս տեղեկատվության հարստացմանը և մեր քաղաքականության մշակմանը՝ ստացված տեղեկությունից ելնելով: Իրականում շատ տարատեսակ, հիմնականում ոչ մասնագիտական կարծիքներ են հնչում:
Երևի Երևանի քաղաքապետարանն այս պահին, տեղեկություն ստանալու տեսանկյունից, ամենամեծ տվյալներն է հավաքագրում, որոնցով պետք է կիսվենք մարդկանց հետ, որ, կներեք, այդ կիսագրագետ մտքերը քիչ հնչեն: Բոլորը պետք է տեղեկացված լինեն, թե ինչ է կատարվում Երևան քաղաքում օդի որակի հետ»,-նշել է նա: