Վլադիմիր Ալեքսեևի դեմ մահափորձի մեջ կասկածվող անձին ձերբակալել են (տեսանյութ)
Ռուսաստանի Դաշնային անվտանգության ծառայությունը (ԱԴԾ) հայտարարել է ԱՄԷ-ում Ռուսաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի գլխավոր վարչության պետի առաջին տեղակալ Վլադիմիր Ալեքսեևի դեմ մահափորձի մեջ կասկածվող անձի ձերբակալման մասին։
ԱԴԾ-ի տվյալներով՝ կասկածյալը՝ Ռուսաստանի քաղաքացի, ծնված 1960 թվականին, արտահանձնվել է Ռուսաստանին։
Ռուսաստանի պաշտպանության նախարարության գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Ալեքսեևի դեմ մահափորձը տեղի է ունեցել փետրվարի 6-ի առավոտյան։ Գեներալը մի քանի անգամ կրակոց է ստացել Մոսկվայի Վոլոկոլամսկոյե մայրուղու վրա գտնվող իր բնակարանի մուտքի մոտ։ Ալեքսեևը հոսպիտալացվել է ծանր վիճակում։ Փետրվարի 7-ին հաղորդվել է, որ գեներալը վիրահատությունից հետո գիտակցության է եկել։