Հրադադարի ռեժիմ սահմանված չէ, կան պայմանավորվածություններ հրադադարը պահպանելու վերաբերյալ
Հրադադարի ռեժիմ սահմանված չէ, կան պայմանավորվածություններ հրադադարը պահպանելու վերաբերյալ:
Ազգային ժողովում՝ շփման գծում տիրող իրավիճակի հարցով փակ քննարկումից առաջ լրագրողներին հետզրույցում ասաց Պաշտպանության նախարարի տեղակալ Դավիթ Տոնոյանը:
Փոխնախարարը նշեց, որ այդուհանդերձ պարբերաբար կրակում են: Նա նաև նշեց, որ այս պահին հակառակորդի ձեռքում հայկական որևէ հենակետ չկա:
Նշենք, որ փակ քննարկմանը պատգամավորների հետ հանդիպմանը մասնակցում է ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանը: