Ֆրանսիան և Ուկրաինան համատեղ անօդաչու թռչող սարքեր կարտադրեն
Ֆրանսիան Ուկրաինայի հետ կսկսի անօդաչու թռչող սարքերի համատեղ արտադրություն:
Այս մասին հայտարարել է Ֆրանսիայի պաշտպանության նախարար Կատրին Վոտրենը։
Նախարարի խոսքով՝ կողմերը նախատեսում են համատեղել ուկրաինական արտադրական հզորությունները և ֆրանսիական տեխնոլոգիական փորձը՝ անօդաչու սարքեր ստեղծելու համար։
Նախագիծը կֆինանսավորվի Ուկրաինային տրամադրվող եվրոպական վարկով։