Ռուսաստանի էլիտան փնտրում է Պուտինին փոխարինող. Frankfurter Allgemeine Zeitung
Ռուսական վերնախավի շրջանում ի հայտ է եկել Վլադիմիր Պուտինին այլընտրանք գտնելու պահանջ։ Այս մասին տնտեսագետ Ալեքսանդրա Պրոկոպենկոն հայտարարել է գերմանական «Frankfurter Allgemeine Zeitung» թերթին տված հարցազրույցում՝ վերլուծելով իշխող շրջանակների վիճակը պատերազմի սկսվելուց գրեթե չորս տարի անց։
Նրա խոսքով՝ Ուկրաինա ներխուժումը շրջադարձային պահ էր, մինչդեռ իշխող վերնախավը նախկինում Պուտինին համարում էր ռացիոնալ, թեև ծերացող և այս ընկալումն այժմ կոտրվել է և շատերը ցանկանում են, որ նա հեռանա։ Ավելին, փոփոխության պահանջը նկատելի է ոչ միայն պատերազմի հակառակորդների, այլև պատերազմամետ շրջանակների շրջանում, այդ թվում՝ ռազմական բլոգերների, որոնք մեղադրում են նախագահին ճակատում «մեղմ» լինելու մեջ։
Պրոկոպենկոյի խոսքով՝ Կրեմլը փակված է տեղեկատվական միջավայրում. նախագահին մատուցվում է զարդարված պատկեր, մինչդեռ տնտեսությունը լճանում է, նավթից եկամուտները նվազում են, իսկ պաշարները ևս նվազում են: