Վրաստանի և Եվրամիության միջև հարաբերությունները շարունակում են մնալ վատ․ Կոբախիձե
Վրաստանի և Եվրամիության միջև հարաբերությունները մնացել են անփոփոխ՝ մնալով ամենացածր մակարդակի վրա։
Այս մասին հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն վրացական «Իմեդի» հեռուստաալիքին տված հարցազրույցում։
«Մենք հույս ունենք, որ Եվրամիությունը և նրա բյուրոկրատիան կկարողանան վերականգնել ինքնիշխանությունը։ Այդ դեպքում իրավիճակը կփոխվի, բայց առայժմ իրավիճակը դժվար է մնում եվրոպական բյուրոկրատիայի համար։ Հետևաբար, մեր հարաբերությունները մնում են նույն մակարդակի վրա, ինչ նախորդ տարիներին, ինչը մեծ ցավ է», - ասել է Կոբախիձեն։
Վրացական կաբինետի ղեկավարի խոսքով՝ Վրաստանն արդեն մի քանի տարի է, ինչ արտաքին ճնշման է ենթարկվում։