Իսրայելը ԱՄՆ-ին տեղեկացրել է, որ իրենք անձամբ կհարվածեն Իրանին
Իսրայելը զգուշացրել է ԱՄՆ-ին, որ կարող է միայնակ հարվածել Իրանին:
Այս մասին հաղորդում է Jerusalem Post-ը հղում անելով իր աղբյուրներին։
«Մենք ամերիկացիներին ասել ենք, որ կհարվածենք ինքներս, եթե Իրանը հատի մեր կողմից բալիստիկ հրթիռների վրա սահմանված կարմիր գիծը», - թերթը մեջբերել է Իսրայելի պաշտպանության նախարարության մի աղբյուրի խոսքերը։
Հրատարակությունը նաև գրում է, որ իսրայելցի պաշտոնյաները իրենց ամերիկացի գործընկերներին ասել են, որ Իրանի բալիստիկ հրթիռների ծրագիրը գոյության սպառնալիք է ներկայացնում հրեական պետության համար։