Ահաբեկչական հարձակում Իտալիայի մի շարք երկաթուղիներում
Իտալիայի իրավապահ մարմինները Բոլոնիայի մոտակայքում երկաթուղային մալուխների կտրման հետ կապված միջադեպը որակում են որպես ահաբեկչական հարձակում:
Այս մասին հայտնում են ANSA լրատվական գործակալությանը աղբյուրները։
Աղբյուրի փոխանցմամբ՝ Բոլոնիայի դատախազությունը նյութեր է ստացել ոստիկանության հատուկ ստորաբաժանումից, սակայն կասկածյալները դեռևս չեն հայտնաբերվել։
Ավելի վաղ Բոլոնիայի մոտակայքում գտնվող երկաթուղային գծի վրա կտրվել էին մալուխներ։ Մեկ այլ գծի վրա հայտնաբերվել և վնասազերծվել էր ինքնաշեն պայթուցիկ սարք։ Հնարավոր է, որ երկու միջադեպերն էլ, որոնք գնացքների զգալի ուշացումներ են առաջացրել, կապված լինեն հանցագործների և Իտալիայում մեկնարկած Օլիմպիական խաղերի հետ։