Ողբերգական ավտովթար Նիգերում. կան տասնյակ զոհեր և վիրավորներ
Նիգերիայի հյուսիս-արևելքում գտնվող Կանո նահանգում տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով զոհվել է ավելի քան 30 մարդ, իսկ շատերը վիրավորվել են։
Այս մասին հայտնել է Daily Post թերթը՝ հղում անելով նահանգի նահանգապետ Աբբա Յուսուֆին։ Նախնական տեղեկությունների համաձայն՝ մարդկանց տեղափոխող կցասայլակը վթարի է ենթարկվել վարորդի անփութության պատճառով Գուջունգա քաղաք տանող մայրուղում՝ Քվանար-Բարդե գյուղի մոտակայքում։
Վիրավորները տեղափոխվել են նահանգի հիվանդանոցներ՝ բժշկական օգնություն ստանալու համար։