Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը կարող է հրաժարական տալ հաջորդ շաբաթվա ընթացքում
Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը կարող է ստիպված լինել հրաժարական տալ մեկ շաբաթվա ընթացքում։ Այս մասին հայտնել է Bloomberg-ը՝ հղում անելով իշխող Լեյբորիստական կուսակցության աղբյուրներին։
Նման ենթադրությունների առիթ է դարձել Պիտեր Մանդելսոնի՝ ամերիկացի ֆինանսիստ Ջեֆրի Էպշտեյնի հետ ընկերակցելու շուրջ ծագած սկանդալը։ Այս սկանդալն արդեն հանգեցրել է վարչապետի աշխատակազմի ղեկավար Մորգան Մաքսուինիի հրաժարականին:
Bloomberg-ի փոխանցմամբ՝ իշխող Լեյբորիստական կուսակցության մի քանի պատգամավորներ զարմացած են, որ Սթարմերը դեռևս պաշտոնավարում է, չնայած Մանդելսոնի հրաժարականին հավանություն տալուն։
Նախարարներից մեկի խորհրդականի խոսքով՝ Սթարմերի՝ իր պաշտոնը հաջորդ շաբաթ պահպանելու հավանականությունը «50-50» է։