Հարավային Կորեայում ուղղաթիռ է կործանվել . կան զոհեր
Հարավային Կորեայում ռազմական ուղղաթիռ է կործանվել, որի հետևանքով երկու մարդ գտնվում է ծանր վիճակում։
Այս մասին հայտնել է Yonhap լրատվական գործակալությունը։
Դեպքը տեղի է ունեցել Գյոնգի նահանգում գիշերը: Ուղղաթիռում երկու մարդ է եղել։ Վիրավորների մոտ արձանագրվել է սրտի կանգ:
Այս պահին հետաքննություն է անցկացվում՝ դեպքի հետ կապված բոլոր մանրամասները ճշտելու համար: Ավելի ուշ հայտնի դարձավ, որ հոսպիտալացված երկու վիրավորները մահացել են: