Ամերիկյան ավիակիրը հասել է Արաբական ծով
ԱՄՆ ռազմածովային ուժերի հարվածային խումբը՝ USS Abraham Lincoln ավիակիրի գլխավորությամբ, մտել է Արաբական ծով։
ԱՄՆ կենտրոնական հրամանատարությունը այս մասին հայտարարել է X սոցիալական մեդիա հարթակում։
«USS Abraham Lincoln ավիակիրի հարվածային խումբը՝ երկու մատակարարման նավերի և ԱՄՆ առափնյա պահպանության երկու նավերի ուղեկցությամբ մտել է Արաբական ծով», - նշվում է հայտարարության մեջ։
Նշվում է նաև, որ ռազմական ինքնաթիռներ են թռչել ավիկիրի վերևում: