Ֆրանսիայում գեղեցկության սրահում նռնակ են նետել. կան վիրավորներ
Ֆրանսիայի հարավ-արևելքում գտնվող Գրենոբլ քաղաքի գեղեցկության սրահում նռնակի պայթյունի հետևանքով վեց մարդ վիրավորվել է, հաղորդում է ici radio-ն։
«Վեց մարդ վիրավորվել է Գրենոբլի կենտրոնում գտնվող գեղեցկության սրահում նռնակի պայթյունի հետևանքով», - ասվում է հաղորդագրության մեջ։ Նռնակը սրահ է նետել մի տղամարդ, որը ժամանել էր իր հանցակցի հետ։ Նռնակը նետելուց հետո հանցագործները փախել են դեպքի վայրից։ Պայթյունի հետևանքով կոտրվել է ցուցափեղկը՝ վեց մարդու վնասվածքներ պատճառելով։ Վիրավորներից մեկը 5-ամյա երեխա է եղել։ Վիրավորներին առաջին բուժօգնություն է ցուցաբերվել։
Ինքնաշեն նռնակը չի պարունակում զգալի լիցք կամ մեծ քանակությամբ մետաղական բեկորներ, հաղորդում է Franceinfo ռադիոն՝ հղում անելով Գրենոբլի դատախազ Էտիեն Մանտոյին։