ԱՄՆ-ն և Ուկրաինան քննարկում են պատերազմն ավարտել մարտ ամսին. Reuters
ԱՄՆ-ն և Ուկրաինան քննարկում են Մոսկվայի և Կիևի միջև հակամարտությունը 2026 թվականի մարտ ամսին դադարեցնելու տարբերակը:
Այս մասին հաղորդում է Reuters-ը։ Ըստ գործակալության՝ Մայամիում և Աբու Դաբիում կայացած հանդիպումների ժամանակ ամերիկացի ներկայացուցիչները հայտարարել են, որ նախընտրելի կլինի հնարավորինս շուտ անցկացնել խաղաղության ծրագրի վերաբերյալ հանրաքվե։
Վաշինգտոնը վախենում է, որ Կոնգրեսի միջանկյալ ընտրությունների մոտենալուն զուգընթաց Դոնալդ Թրամփը ստիպված կլինի կենտրոնանալ ներքին հարցերի վրա, ինչը Միացյալ Նահանգներին կթողնի ավելի քիչ քաղաքական լծակներ՝ համաձայնության հասնելու համար։ Միևնույն ժամանակ, Reuters-ը հաղորդում է, որ Մոսկվան մերժել է ԱՄՆ առաջարկը՝ Զապորոժյեի ատոմակայանը լիակատար ամերիկյան վերահսկողությանը փոխանցելու մասին՝ որպես հնարավոր խաղաղ կարգավորման մաս։