Ռուսաստանը Հայաստանին առաջարկել է համապարփակ համագործակցություն միջուկային արդյունաբերության ոլորտում
Ռուսական պետական «Ռոսատոմ» կազմակերպությունը Հայաստանին առաջարկում է համապարփակ համագործակցություն միջուկային արդյունաբերության ոլորտում։
Ռուսաստանի պետական միջուկային կորպորացիան այս մասին հայտարարել է մամուլի հաղորդագրության մեջ։
«Ռոսատոմը իր հայ գործընկերներին առաջարկում է համապարփակ համագործակցություն, ներառյալ խոշոր, միջին և փոքր հզորության ատոմակայանների կառուցումը և դրանց հետ կապված նախագծերի իրականացումը, այդ թվում՝ ոչ միջուկայինների», - ասվում է հայտարարության մեջ։
Նշվում է, որ պետական կորպորացիայի գլխավոր տնօրեն Ալեքսեյ Լիխաչևը հանդիպել է ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոյանի հետ և մանրամասն քննարկել է Հայաստանում նոր ատոմային էներգաբլոկների կառուցման հարցը։