Երևանում էստակադայի տակ առաջացած «մարդաբոյ» փոսը իր «սև գործն» է արել
Վերջին ամիսներին Երևանում սնկի պես աճող մարդաբոյ փոսերը անհարմարություններ են պատճառում վարորդներին, ինչու չէ նաև հետիոտներին քանի որ վնասվում են ոչ միայն ավտոմեքենաները, այլ նաև կոտրվում են անվահեծանները, տրաքում են անվադողերը։
Երեկ՝ փետրվարի 6-ին, Կիևյան փողոցից դեպի Ծիծեռնակաբերդի խճուղի և Մոնթե Մելքոնյան փողոց տանող ճանապարհահատվածում, էստակադայի տակ առաջացած «մարդափոյ» փոսը իր «սև գործն» է արել։
Shamshyan.com-ի փոխանցմամբ, 10-ից ավելի ավտոմեքենաների վարորդներ հայտնվելով փոսում կամ պայթեցնում էին անիվները կամ կոտրում անվահեծանները։ Մի քանիսի վարորդները ավտոքարշակի միջոցով ավտոմեքենաները տեղափոխեցին անվտանգ վայր, իսկ մոտ 4 ավտոմեքենարից 3-ի պատռված անվադողերը և մեկի կոտրված անվահեծանը վերանորոգելու համար վարորդներին օգնության էր հասել Երևանում բնակվող երիտասարդ տղա Իգոր Հակոբյանը իր ընկերոջ հետ՝ շարժական վուլկանիզացիայով։
«Գրեթե 2 ժամ Ի․ Հակոբյանից ու ընկերոջից պահանջվեց այդ 4 ավտոմեքենաների վարորդներին օգնելու համար։ Վարորդները իրենց շնորհակալությունն ու երախտիքի խոսքն էին ուղղում նրանց, փոխարենը ամենավերջին խոսքերն էին ուղղում Երևանի քաղաքապետարանի հասցեին, ասելով․ «Խոստանում էիք որակյալ ասֆալտ, բայց մի թեթև ձյունը դրեց, ձեր աշխատանքի իրական արդյունքը ջրի երես դուրս եկավ՝ իր լրիվ բացասական կողմերով»»,-նշում է աղբյուրը։