Պուտինը հաջորդ ամիս կայցելի Չինաստան՝ մասնակցելու ԱՏՀԳ գագաթնաժողովին. ԼավրովԻսրայելը ԱՄՆ-ից Apache-ի նորագույն մոդիֆիկացիայի 12 հարվածային ուղղաթիռ կգնիԱՄՆ-ում մշակվել է գերձայնային թիրախների խոցման համար նախատեսված Patriot հրթիռի նոր տարբերակՆեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելում ընտրություններից առաջ Իրանին հարված հասցնելը նպատակահարմար չի համարում36 ժամ գազ չի լինիԳՇ պետը հետևել է ծառայության կազմակերպմանը, տվել մի շարք հանձնարարականներՖրանսիայում քաղաքական ուժերն օգտագործում են ավագ դպրոցականների բողոքի ցույցերը. ՄակրոնՍԴ նախագահ չընտրվեց, նոր ընտրություն կանցկացվի. թեկնածուներն անհրաժեշտ ձայներ չեն հավաքելԿարո՞ղ է պարզվի, որ Հայաստանի պարանոյիկ միջավայրում Նիկիտա Սիմոնյանին գաղnւթարար ենք համարումՓայտանյութով բեռնված «ՈՒԱԶ»-ի վարորդը փախուստի դիմելիս մեքենան կողաշրջել էԱՄՆ Հետաքննությունների դաշնային բյուրոյի տնօրեն Քեշ Պատելը ժամանել է ՌուսաստանԲաքվում պահվող անձանց հարցը բարձրացվում է տարբեր միջազգային հարթակներում. ԱբիսողոմոնյանՔանի՞ զբոսաշրջիկ է եկել Հայաստան և ո՞ր երկրներից. ՌԴ–ն առաջին տեղում էՎարդևանյանը Ֆրանսիայի դեսպանին իր դիտարկումներն է ներկայացրել ԵԽԽՎ զեկույցի վերաբերյալՄտքեր են փոխանակվել տարածաշրջանային և միջազգային օրակարգի արդիական հարցերի շուրջԱլիևն ու Իսրայել նախագահը մտքեր են փոխանակել տարածաշրջանային օրակարգի հարցերի շուրջԾանրորդ Սամվել Մարտիրոսյանը՝ բրոնզե մեդալակիր. Մ23 տարեկանների ԵԱՊուտինը շնորհավորել է ակադեմիկոս Ալեքսանդր Չուբարյանին 95-ամյակի կապակցությամբՋրային կոմիտեի նախագահն ուսումնասիրել է «Արփա-Սևան» թունելի հիմնանորոգման ընթացքըԱրամ Ա–ն առողջություն է մաղթել Հռոմի պապ Լևոն XIV-ինԹուրքիայում ձերբակալել են վրացական ընդդիմադիր կուսակցության առաջնորդ Զուրաբ ՋափարիձեինՎթարային ջրանջատում՝ Հրազդան քաղաքումԿասեցվել է Երևան-Երասխ մայրուղում գործող հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունըՀայտնի է, թե ինչպես է Թրամփը պատժել Զելենսկուն՝ անհնազանդության համարԹուրքիա-ԵՄ առևտրի ծավալը 205 մլրդ եվրո էԽուդաթյանը Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի աշխատակազմին է ներկայացրել կոմիտեի նորանշանակ նախագահինՄոսկվան չի պատրաստվում վերանայել Բաշար Ասադին ապաստան տրամադրելու որոշումը. ՌԴ ԱԳՆՔննարկվել են Հայաստան-ԱՄՆ երկկողմ հարաբերությունների օրակարգային լայն շրջանակՊուտինի և Թրամփի հանդիպումը դեռևս համաձայնեցված չէ. ՊեսկովՊՆ-ն ներկայացրել է ԶՈւ-ում դեպքերի կանխարգելման ուղղությամբ տարվող աշխատանքներըՔՊ-ական Լուսինե Բադալյանին թույլ չեն տվել մուտք գործել ՌուսաստանՄԻՊ նախաձեռնությամբ կայացավ ոչ մարտական պայմաններում մահվան դեպքերի կանխարգելմանը նվիրված քննարկումԿարևոր փորձություն է սպասվումՔննարկվել են Հայաստանի միգրացիոն կառավարման համակարգի վերափոխման հիմնական ուղղություններըՀնդիկ գեներալ Թաքուր Սինհայի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիրՍանիտարական նորմերի խախտումներ Արտաշատի «ՎԱՆ» հանրային սննդի օբյեկտում«ԱԿԳ ավելին քան դեղատուն» դեղատների ցանցի պաշտոնական մեկնաբանությունը՝ Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի հայտնաբերած խախտումների մասինԴուք մի տրանսպորտային ցանց չեք կարողանում կառավարել, ինչպե՞ս եք երկիր կառավարում. Իրինա Յոլյան (տեսանյութ)Մտքեր են փոխանակվել ՀՀ-ի եվրոպական ինտեգրման գործընթացի, ներքաղաքական զարգացումների վերաբերյալԵՄ-ն պատշաճ ուշադրության կենտրոնում է պահում Ավետիք Չալաբյանի վարույթի վերաբերյալ հարցերըԷլմիրա Կարապետյանը նվաճել է հրшձգության աշխարհի գավաթի խաղարկության ոսկե մեդալԱլեքսանդրա Գրիգորյանը՝ Մ23 տարեկանների Եվրոպայի չեմպիոնԴոլարն ու եվրոն փոքր-ինչ էժանացել են«Բարձրաշխարհիկ» գեղցիները, երբ իշխանության են գալիս, սկսում են գյուղացիներին ու աշխատավորներին վերևից նայել. ՓաշոյանՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը կայցելի Հայաստան
Պատմության ընթացքում մեր ինքնությունը քանդելու ներքին և արտաքին փորձեր են եղել. Արամ Ա
Պայթյուն Իրաքում. զոհերի թվում է բանակի բարձրաստիճան գեներալՊրեմիում տաքսիներ՝ առանց մեքենաների. ՊԵԿ-ը բացահայտել է բլոգերների գովազդով աշխատող խարդախության խոշոր սխեմա (տեսանյութ)
Թյուրըմբռնում է, թե իբր նախատեսվում է արգելել մարզային տրանսպորտի մուտքը Երևան. ես նման պնդում չեմ արել. Սուրեն Գրիգորյան
COP17-ի կազմակերպչական ծառայությունների ձեռքբերման համար ՀՀ պետբյուջեում նախատեսվել է 18.5 մլրդ դրամ
Մամուլ

«Հույս չունեմ, որ այստեղից կպրծնեմ, երկնքից կրակ է թափվում». Սերյոժա Փանոսյանն անմահացել է սեպտեմբերի 29-ին Հադրութում

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Սերյոժան կյանքով լեցուն էր։ Ապրում ու իր հետ ապրեցնում էր մեր ամբողջ ընտանիքը և հարազատներին»,-«Փաստի» հետ զրույցում ասում է տիկին Լենան՝ Սերյոժայի մայրիկը։ Սերյոժան ծնունդով Ապարանից է։ Այստեղ է նրա մանկությունն ու պատանեկությունն անցել, կյանքի 18 տարիները, որոնք լի են եղել երաժշտությամբ ու սպորտով։ Այստեղ է նա նաև դպրոց հաճախել։ Մայրիկը նշում է՝ չի կարող ասել, որ որդին գերազանցիկ է եղել, բայց վատ առաջադիմություն ևս չի ունեցել։ «Ամենասիրելին «Ռազմագիտություն» առարկան էր։ Ավարտեց դպրոցը, գործերը տվեց Մանկավարժական համալսարանի Երաժշտական բաժինը, բայց երազանքի իրականացումը կիսատ մնաց։ Սերյոժան հինգ տարի սովորել և ավարտել է Ապարանի արվեստի դպրոցի դհոլի բաժինը։ Երևանում հայտնի դհոլահար Էֆոյի մոտ երեք տարի դասերի է հաճախել։ Տղաս նաև սպորտով էր զբաղվում, թեքվանդոյի է հաճախել։ Մրցանակներ, մեդալներ ու պատվոգրեր ունի, մշտապես առաջին տեղեր էր զբաղեցնում։ Սերյոժաս պատանի երկրապահ էր, անդամատոմս ունի։ Նկարն էլ կա, թե ինչպես էր զենքը քանդում և հավաքում անգամ սահմանված ժամանակից շուտ։ Վոյելբոլ, ֆուտբոլ, բասկետբոլ. այս բոլոր սպորտաձևերով տղաս զբաղվել է։ Մասնակցում էր մրցաշարերի, ունի մեդալներ ու պատվոգրեր։ Մի անգամ իրեն հարցրեցի՝ չե՞ս հոգնում, տղա՛ս, ամեն տեղ հաճախում ես։ Արձագանքեց. «Մա՛մ, կյանքը հետաքրքրացնելու համար ամեն տեղ պետք է լինես»։ Զուգահեռ նաև սիրում էր ձկնորսությամբ զբաղվել»։ Հիմա բոլոր այն ուսումնական հաստատություններում, ուր հաճախել է Սերյոժան, նրա նկարն ու անկյունն են պատմում իր ուժերը բոլոր ոլորտներում փորձող հետաքրքրասեր տղայի մասին։

2020 թվականի օգոստոսի 14-ին Սերյոժան ծանուցագիր ստացավ ու մեկնեց ծառայության։ «Ալերգիա ուներ, այն դրսևորվում էր ձեռքերի շրջանում։ Անգամ ասել եմ՝ գուցե ծառայության մեկնելուց առաջ վերջնական ստուգումների ժամանակ դրա պատճառով հետաձգեն քո բանակ մեկնելը, իսկ իմ տղան չէր ուզում՝ բանակային կյանքն էլ եմ ուզում տեսնել, իմանալ, թե ինչպես է անցնում այդ երկու տարին»։

Ծառայության առաջին քսան օրը Սերյոժան Ասկերանում է անցկացրել՝ կարանտինի մեջ։ «Զրուցում էինք իր հետ, բանակից շատ գոհ էր։ Սեպտեմբերի 3-ին տղայիս Հադրութ են տեղափոխել։ Այդ ժամանակ միայն ասաց. «Մա՛մ ջան, շատ դժվարությամբ բաժանվեցինք, անգամ հուզվել ենք, կարծես մի տան երեխա լինեինք բոլորս»։ Անգամ «մուզզվոդից» դհոլ են բերել, Ասկերանում վերջին օրը դհոլ է նվագել։ Իրեն հուսադրեցի, որ այդտեղ էլ լավ ընկերներ ձեռք կբերի, և ամեն ինչ լավ կլինի։ Սեպտեմբերի 8-ին ժամը յոթին զանգեց, շատ տխուր էր, ասաց, որ իր երդմնակալության արարողությունն էր։ Իրեն ասացի, որ երբ հայրիկը վերադառնա արտագնա աշխատանքից, անպայման կգնանք իրեն տեսնելու։ Նկարներ էր ուղարկում մեզ։ Մի օր իրեն հարցրեցի, թե ինչու է հագուստն այդքան փոշոտ, ինչու է անընդհատ «պոլիգոններում» ու խրամատներում։ Երևի թե գիտեին ինչ է սպասվում, բայց ոչինչ չէին ասում։ Մի օր միայն ասաց, որ «սնարյադ» են տեղափոխում, բայց ես էլի ոչինչ չհասկացա, մտքովս վատ բան չանցավ։ Ես իրեն չտեսա զինվորական համազգեստով, չտեսա, թե որտեղ, ում հետ և ինչպես ծառայեց։ 40 օրվա մեջ իրեն կորցրեցի»։

Սեպտեմբերի 27-ին սկսվեց պատերազմը։ «Տղաս հերթապահում էր։ Սերյոժան ավագ եղբորը պատմել է՝ ճաշարանին հարվածեցին յոթին հինգ պակաս. «Բայց գիտե՞ս, թե ինչու մենք չպայթեցինք։ Մեր խոհարարը քնած էր մնացել, ճաշն ուշացրել էին, հակառակ դեպքում հիմա ոչ մեկս չկար»»։

Սեպտեմբերի 27-ին ժամը տասին է Սերյոժան եղբոր հետ խոսել և ասել՝ պատերազմ է, զորամասն ու ճաշարանը չկա. «Հույս չունեմ, որ այստեղից կպրծնեմ, երկնքից կրակ է թափվում, ախպե՛ր։ Հեռախոս չունեմ, մեզ էլ արդեն տեղափոխում են»։ Սեպտեմբերի 27-ին նա մի քանի անգամ մեզ զանգահարել է այլոց հեռախոսահամարներով։ Վերջին զանգն այդ օրը ժամը յոթին է եղել. «Մամային հեռախոսը չփոխանցես, չեմ կարող իր հետ խոսել, առավոտյան մեզ տանում են Մուշի շրջան»։ Որոշ ժամանակ հետո է մայրիկն իմանում, որ Հադրութում նման անունով շրջան գոյություն չունի։

Սերյոժայի պատմությունն, իհարկե, շատ հարցականներ ևս թողել է, մայրիկն ասում է՝ եթե կան մեղավորներ, որ ամեն ինչ այսպես ստացվեց, ապա Աստված է նրանց դատավորը։ «Իրենցը Հադրութի հինգերորդ գումարտակն էր, գիտեմ, որ այդ գումարտակից ոչ ոք չի փրկվել, այն էլ՝ այսպես իմացա. հեռուստաընկերություններից մեկով հաղորդաշար էր, և գումարտակի բոլոր տղաների նկարները ցույց տվեցին»։

Սեպտեմբերի 29-ի առավոտյան ժամը 12- ին է անմահացել Սերժոյան։ Դեպքը եղել է Հադրութում՝ խրամատում։ «Այդ օրերին միայն խնդրում էի Աստծուն, որ իմանամ՝ ինչ է եղել, ոնց է եղել։ Մեծ տղայիս սոցիալական ցանցի էջում Սերյոժայիս նկարն էր, իրեն մի տղա էր գրել, իմացել, որ Սերյոժայի մեծ եղբայրն է։ Տղայիս ասել էր, որ վիրավոր է, կարող է մանրամասներ պատմել այդ օրվանից։ Եվ այդ տղան պատմել էր. «Մենք խրամատի մեջ էինք, երեքական հոգով էինք, իրարից որոշակի հեռավորության վրա։ Անօդաչուները ֆիքսել էին ու հարվածեցին։ Տղաներից մեկը տեղում մահացավ, իսկ Սերյոժային հարվածը հեռու գցեց։ Ձեռքը դրեց երեսին, միայն ասաց՝ վախ»։ Եվ խնդրել էր՝ մայրիկիդ կասես՝ թող ների մեզ, չկարողացանք Սերյոժային փրկել։ Նաև պատմել էր՝ Սերյոժան այնքան դիպուկ էր կրակում, հետո էլ պտտվում ու մեզ աչքով էր անում՝ տղե՛րք, մեկին էլ խփեցի։ Տղաս չի վիրավորվել, դեմքն է հարվածից վնասվել, սիրտն է պայթել։ Սեպտեմբերի 30-ին Սերյոժայիս տուն են բերել, իրեն այդ ժամանակ եմ տեսել զինվորական շորերով և հրաժեշտ տվել։ Ճիշտ է, կարճ ժամանակ է ծառայել, բայց այդ ընթացքում ևս աչքի է ընկել։ Զորավարժության է մասնակցել, դա արդեն ինքն է ինձ պատմել. «Մա՛մ, պետք է նախագահը գար, բայց Ջալալ Հարությունյանն էր եկել։ Նռնակ էի նետում, մոտեցավ ինձ՝ շարքային Փանոսյա՛ն, նռնակ ես նետում, դու մեզ շատ ես պետք, կգա՞ս, տանեմ քեզ Ջրական»։ Սերյոժան ներողություն է խնդրել, ասել՝ ընկերներիս չեմ ուզում թողնել, տեղափոխվել»։

Ապրելու ուժի մասին։ «Իմ տղայի երաժշտական գործիքները, մարզական հագուստները մեր տանն են։ Իր կյանքը լի էր երաժշտությամբ, սպորտով, նա չէր սիրում զբաղվել համակարգչով կամ հեռախոսներով։ Եղբայրն էլ է սպորտով զբաղվել, բայց Սերյոժայից հետո թողեց թեքվանդոն։ Առհասարակ, կապված եղբայրներ էին, ամեն ինչ միասին էին անում։ Սերյոժայից հետո մեր տան կյանքը շատ է փոխվել։ Հիմա ես ու ամուսինս որդուս ենք ուժ տալիս, նա էլ՝ մեզ։ Ժամանակը ոչինչ էլ չի բուժում, սուտ է, կարոտը խեղդում է։ Իմ ուժը տղաս է, արդեն ընտանիք է կազմել։ Բայց, իհարկե, ամեն երեխա ծնողի համար իր տեղն ունի, որը ոչ ոք լրացնել չի կարող։ Երբ իր մեդալը մեր տուն բերեցին, ես միայն մեկ բան եմ ասել՝ գիտեք, թե իմ տղան քանի մեդալ է տուն բերել ու ինձ տվել։ Երանի այս մեդալն էլ նա տուն բերեր։ Ապարանում հուշահամալիր կա, որտեղ մեր հերոսներն են, որոնք զոհվել են դեռևս Արցախյան առաջին պատերազմի ժամանակ։ Սերյոժան անընդհատ այնտեղ էր գնում, մեր տանը շատ մոտ է պանթեոնը։ Երբ իրեն հարցնում էի, թե ինչու է անընդհատ այնտեղ գնում, արձագանքում էր. «Մա՛մ, ես սիրում եմ այնտեղ լինել»։ Կյանքի բերումով հիմա նա ևս այնտեղ է»։

Հ. Գ. - Սերյոժա Փանոսյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով։ Հուղարկավորված է Ապարանի պանթեոնում։

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում